Ծառուկյանը կլինի բուֆեր՝ իշխանության եւ ռադիկալ ընտրազանգվածի կառավարման համար

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը դեռ չի հստակեցնում՝ Ծառուկյանը վերջնական որոշո՞ւմ կայացրել է քաղաքականություն վերադառնալու, թե՞ ոչ:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Տոնոյանը՝ հիշեցնելով ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստի օրը Ծառուկյանի խոսքը, ըստ որի, առաջիկա օրերին նա հայտարարությամբ հանդես կգա:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն այն կարծիքին է, որ իշխանության եւ ԲՀԿ-ի համաձայնեցման արդյունքում է Ծառուկյանը վերադառնում քաղաքականություն:

«Եթե Գագիկ Ծառուկյանը չմասնակցի այս ընտրություններին, առնվազն կզրկվի այն ամենը պահելու հնարավորությունից, ինչը ստեղծել է 2012 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- ասաց Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն քաղաքական դաշտի երկրորդ մեծ ուժը դարձավ: Սաֆարյանը համոզմունք է հայտնում, որ իշխանությունը «շահագրգիռ է, որ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն».

«ԲՀԿ-ին հասցված հարվածներից հետո ակնհայտ էր, որ որեւէ քաղաքական ուժ չկարողացավ կատարել այն ֆունկցիան, որն անում էր ԲՀԿ-ն՝ ծառայելով որպես բուֆեր՝ իշխանության եւ ռադիկալ ընտրազանգվածի միջեւ՝ կառավարումն իրականացնելու համար»,- ասաց նա:

Մեր հարցին՝ կարո՞ղ է ԲՀԿ-ն քաղաքական դաշտում տեսակարար կշիռ ունենալ՝ հաշվի առնելով Ծառուկյանի հետ կապված հայտնի դեպքերը, Սաֆարյանն ասաց, որ քաղաքական դաշտում այլ դասավորվածություն է, եւ ԲՀԿ-ն չի կարող վերադառնալ «նախկին քաշային կարգով»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստի ժամանակ ԲՀԿ-ականները կոչով էին հանդես եկել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, ապա մի քանի հազար մարդով նույն կոչը հնչեցրել Ծառուկյանի առանձնատան դիմաց:

Տպել
2767 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան