Կուսակցությունների մեծամասնությունը կուզենա համագործակցել Կոմկուսի հետ. Տաճատ Սարգսյան

06/12/2016 schedule21:51

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ընթացիկ ամսվա ընթացքում կուսակցության պլենում կհրավիրի, որի ընթացքում պարզ կդառնա, թե որ ուժերի հետ է դաշինք կազմելու 2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Իսկ դաշինք կազմելու առաջարկ, պարզվում է կոմկուսն ունի: Ներկայացնենք այս մասին մեր զրույցը՝ կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի հետ: 

- Պարոն Սարգսյան, կարո՞ղ եք ասել, թե որ ուժերի հետ են քննարկումներ գնում դաշինք կազմելու վերաբերյալ:

- Դա կորոշի պլենումը, հիմա ես չեմ կարող ասել:

- Այս պահին գոնե ձեզ համար պարզ չե՞ն, թե որ ուժի հետ է հնարավոր, որ ուժերի հետ է բացառվում համագործակցություն:

- Դուք գիտեք, որ մենք սոցիալիստական ուղղություն ունեցող քաղաքական ուժ ենք, ընդ որում արմատական ընդդիմություն: Մեզ համար քաղաքական դաշտում այնքան էլ հեշտ չէ համագործակցել ուժերի հետ, որոնք չունեն այն կողմնորոշումը, ինչ մենք: Այդ պատճառով տարիներ շարունակ Հայաստանի կոմունիստական կուսակցության դաշնակիցը եղել է, կա, կմնա ժողովուրդը: Կոմունիստական կուսակցությունն իր գոյության 112 տարիներին միշտ հենվել է ժողովրդի վրա, աշխատել է ժողովրդի բարօրության համար եւ փորձը ցույց է տվել, որ ճիշտ է կոմունիստական կուսակցության դիրքորոշումը: Այսօր էլ, չնայած այն բանին, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մոտ 13-14 տարի է ներկայացված չի ԱԺ-ում, բայց դա չի խոսում այն մասին, որ ժողովուրդը չի դաշնակցում կոմունիստական կուսակցության հետ: Դրա պատճառը հիմնականում այն է, որ ժողովուրդը սոցիալական ծանր վիճակում է, ստիպում են չմնալ իր բարձրության վրա եւ երկրորդ, մենք գիտենք, որ տարիներ շարունակ ընտրությունները կեղծում են: Այդ երկու հիմնական պատճառով է, որ մենք ԱԺ-ում չենք: Մեր ուժը ժողովրդի մեջ է, մենք հենվելու ենք ժողովրդի հետ դաշինքի վրա, բայց դա չի նշանակում, որ չկան ուժեր, որոնց հետ մենք կարող ենք համագործակցել: Իսկ այդ հարցը առայժմ բաց է, որի համար պետք է ժամանակ: Մենք հենվելու ենք առողջ ուժերի վրա, որոնք ունեն կողմնորոշում դեպի այն քաղաքականությունը, որ դավանում է Կոմունիստական կուսակցությունը:

- Գոնե մեկ-երկու անուն կասե՞ք այդպիսի ուժերի:

- Մենք սովորաբար համագործակցում ենք Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության հետ, նրանց հետ մենք համագործակցելու քաղաքական պայմանագիր ունենք: Բայց կրկնում եմ՝ դեռ որոշված չի, թե մենք պե՞տք է համատեղ գնանք Ազգային ժողով, թե՞ ոչ:

- Կա՞ն այլ ուժեր, որոնք կցանկանան համագործակցել Կոմունիստական կուսակցության հետ:

- Ինձ թվում է կուսակցություն, որն ունի 112 տարվա պատմություն, ամուր քաղաքական հենք, գաղափարախոսություն, եթե ոչ բոլորը, կուսակցությունների մեծամասնությունը կուզենա համագործակցել այդ ուժի հետ: Մեր սկզբունքը ի՞նչն է. աշխատանք, Հայրենիք, խաղաղություն, սոցիալիզմ, այդ կուսակցության հետ ո՞վ  չի ուզենա համագործակցել: Եղել են կուսակցություններ, որոնք ցանկություն հայտնել են, համատեղ զրույցներ անցկացրել ենք, բայց այսօրվա դրությամբ մենք ոչ մեկին համաձայնություն չենք տվել:

- Որո՞նք են այդ ուժերը:

- Առայժմ վերջնական չի, դրա համար նորմալ չի ասել այդ կուսակցութունների անունները, որոնց հետ մենք զրուցել ենք:

- Իսկ ինչո՞ւ համաձայնության չեք եկել:

- Որովհետեւ դրանք այն կուսակցությունները չեն, որոնց հետ մենք կարող ենք առաջ շարժվել՝ հաշվի առնելով մեր սկզբունքները:

- Դուք մեր զրույցներից մեկում ասել էիք, որ նպատակ ունեք իշխանությունը վերցնել: Այս պահին շանսեր տեսնո՞ւմ եք ընտրություններում հաղթելու:

- Մենք քաղաքական կուսակցություն ենք, յուրաքանչյուր կուսակցություն ուզում է գալ իշխանության: Մենք կորցրել ենք իշխանություն եւ պետք է ձգտենք, որ վերադառնանք իշխանության: Իշխանության վերադառնալու համար երկու ձեւ կա՝ հեղափոխական եւ քաղաքակիրթ: Իհարկե մենք կողմնակից ենք երկրորդ ձեւին, բայց քանի որ հանրապետությունում պարարտ հող չկա այդ ճանապարհով իշխանափոխության իրականացման համար, պետք է պայքարենք, որ հայտնվենք ԱԺ-ում, այնտեղից բարձրացնենք մեր ձայնը հանրապետությունում նորմալ մթնոլորտ ստեղծելու եւ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման համար:

- Եթե ՀՀԿ-ն ուզենա ձեզ հետ համագործակցել, կհամագործակցե՞ք:

- Մենք համագործակցելու ոչ մի եզր չունենք, խորհրդային իշխանության 70 տարիներին Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ Հայաստանը ծաղկել է, դարձել զարգացած երկրներից մեկը: Երբ Հայաստանը անկախացավ, Հայաստանի բնակչությունը 4 միլիոնը անցել էր: Անկախությունից անցել է 25 տարի եւ ոչ միայն առաջընթաց չկա, այլեւ գնալով վիճակը վատանում է: Այսօր Հանրապետությունսում ստեղծված ծանր վիճակը, արտագաղթը, կոռուպցիան ու կաշառակերությունը, մոնոպոլիան ու ստվերը խորհրդային միությունից չեն եկել: Այսօրվա իշխանությունների ոչ էֆեկտիվ աշխատանքի արդյունքն է դա: Մենք չենք կարող համագործակցել մի կուսակցության հետ, որ Հանրապետությունը այս օրին է արժանացրել:

- Արմատական ընդդիմություն է համարվում նաեւ ՀԱԿ-ը: Կհամագործակցե՞ք ՀԱԿ-ի հետ:

- Ինձ թվում է ճիշտ չէ համեմատությունը: Սխալ տնտեսական քաղաքականության եւ այս ամեն ինչի հիմքը դրվեց ՀԱԿ-ի նախահայրը համարվող ՀՀՇ-ի իշխանության տարիներին: Ես զարմանում եմ, որ ՀԱԿ-ը կարող է իրեն համարել ընդդիմություն: Չնայած կարող են համարել, բայց համագործակցելու եզրեր չկան: Եվ պարտադիր էլ չէ, որ որեւէ մեկի հետ համագործակցենք: Կոմունիստական կուսակցությունը հզոր կուսակացություն է իր գաղափարախոսությամբ: Դա ապացուցել է իր ղեկավարման 70 տարիներին: Դրա ապացույցը ժողովուրդն է, որը կա եւ կմնա Կոմունիստական կուսակցության կողքին:

Տպել
2408 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին