ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծելու գործով 5 բողոք` ԼՂՀ Վերաքննիչ դատարանում

07/12/2016 schedule12:50

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու գործով ԼՂՀ Վերաքննիչ դատարան 5 բողոք է ներկայացվել: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Խանումյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը մերժել էր պաշտպանի ներկայացրած հինգ բողոքը՝ Հայկ Խանումյանին առեւանգելու ու ծեծի ենթարկելու գործը խուլիգանության վերաորակելու, չորս մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, Հայկ Խանումյանի քաղաքացիական հայցն ընդունելուց հրաժարվելու, ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ նախաքննությունը լրացնելու իրենց միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումների դեմ:

Մեր հարցին՝ ի՞նչ հիմքով է Առաջին ատյանի դատարանը մերժել իրենց բողոքը, Ալումյանը պատասխանեց, որ խիստ «իրավաբանական բնույթի հիմնավորումներ էին.

«Հիմնավորումներ կային, այլ բան է, որ մենք համակարծիք չէինք դրանց հետ»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ ակնկալիքներ կա՞ն, որ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ չի կրկնի Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, պաշտպանն ասաց.

«Առանձնապես մեծ սպասելիքներ չունենք, բայց ոչինչ չենք բացառում»:

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի համար ամենեւին զարմանալի չէր դատարանի կայացրած որոշումը, քանի որ, ըստ նրա, իր ծեծը կազմակերպված է եղել իշխանությունների կողմից:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ եք վիճարկում Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, Խանումյանը պատասխանեց.

«Որովհետեւ այստեղի դատական բոլոր փուլերի վիճարկումից հետո կարող ենք դիմել ՄԻԵԴ»:

Պատգամավորը հիշեցրեց իր մտահոգությունը, ըստ որի` եթե գործով կալանավորված անձինք ազատ արձակվեն, ուրեմն իշխանությունների հրահանգով է ծեծը եղել.

«Հրապարակային արտահայտել եմ մտավախությունս, եթե համաներմամբ ազատ արձակվեն, ուրեմն դրա հետեւում կանգնած է հանրապետության նախագահը: Իշխանության ներկայացուցիչների հետ նախնական զրույցները ցույց են տալիս, որ կազմակերպիչներն իրենք են»,- ասաց Խանումյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին անհայտ անձինք առեւանգել եւ ծեծի էին ենթարկել հունիսի 6-ին: Պատգամավորին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրգործը վերաորակվել էր՝ առեւանգումից դառնալով խուլիգանություն: Գործով կալանավորված անձինք համաներմամբ ազատ էին արձակվել:

Տպել
4762 դիտում

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում

Ջիգարխանյանի նախկին կնոջը 250 ժամյա հարկադիր աշխատանք է տրվել. նա պատրաստ է ավլել փողոցները, բայց մեղավոր չի զգում

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

Շերեմետյեվո օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը ոչ թե կենդանու, այլ մարդու է հարվածել՝ ՀՀ քաղաքացու

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թիվը մարզերում ու Երևանում. մարզերից ամենաշատ ընտրողները Կոտայքում են

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան