New York Times-ի անդրադարձն Արցախին.խրամատներն Առաջին համաշխարհային պատերազմն են հիշեցնում

07/12/2016 schedule13:14

Ամերիկյան New York Times-ի հայազգի թղթակիցն այցելել է Արցախ եւ իր տպավորությունների հիման վրա հոդված է հրապարակել լրատվամիջոցում: Հոդվածի վերնագիրն է «Իմ հպարտ ուխտագնացությունը դեպի հայրենիք»: Հեղինակը պատմել է՝ ինչ տեսք ունի Թալիշ գյուղն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եւ ինչպիսի մարտական ոգի ունեն տեղի բնակիչները:

«Բլուրների արանքով, Թալիշ գյուղի ողջ երկայնքով ձգվում են խրամատները, որոնք Առաջին համաշխարհային պատերազմն են հիշեցնում. երկար, անվերջ ճեղքեր գետնին, ցեխ, որը փակված է տախտակներով, ցեխով ու ավազով լցված անվադողեր, կրակոցներն ու փորման աշխատանքները չեն դադարում: Խրամատների ետեւում տանկեր են, որոնք ամեն պահի պատրաստ են հակահարձակման:

Սեպտեմբերի առաջին օրը, լազուր երկնքի տակ կանգնած 32-ամյա կապիտան Գեղամ Գրիգորյանը ցույց տվեց հյուսիսարեւելքը՝ մոտ մեկ մղոն հեռավորության վրա գտնվող Ադրբեջանը եւ ականապատ դաշտերը եւ ասաց. «Եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես պատերազմի»

Այս տարվա սկզբում Լեռնային Ղարաբաղը՝ հայկական փոքրիկ չճանաչված պետությունը հայտնվեց պատերազմում: Ապրիլի 2-ին, խախտելով 1994 թ. կնքված հրադադարի պայմանագիրը, Ադրբեջանը հարձակվեց արեւելյան սահմանի երկայնքով: 400 բնակիչ ունեցող Թալիշ գյուղն այնպես գնդակոծվեց, որ այսօր այն լքված է, իսկ բնակիչները վերաբնակեցվել են երկրի այլ բնակավայրերում:

2 աղջիկների հայր կապիտան Գեղամ Գրիգորյանը գիտական աստիճան ունի միջազգային հարաբերություններում, սակայն հավատացած է, որ ինքն ավելի շատ պետք է զինված ուժերին. «Ինձ համար ավելի լավ է համազգեստ կրել, քան կոստյում»:

Շատ քիչ ամերիկացիներ կարող են քարտեզի վրա գտնել Լեռնային Ղարաբաղը (Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես քչերը կարող են գտնել): Այս ամառ ես այնտեղ գնացի նույն պատճառով, ինչ ամեն տարի վերադառնում եմ Հայաստան եւ Արեւելյան Թուրքիայում ցրված հայկական քաղաքակրթության մնացորդների մոտ: Այս հողն իմ արյան մեջ է, եւ իմ այցելություններն ուխտագնացություններ են»,- գրված է հոդվածում:

Գրողն ընդգծել է, որ քչերն են ճանաչել Արցախի անկախությունը, որ նրա միակ դաշնակիցը Հայաստանն է եւ որ մոտ 140 հազար բնակչություն ունեցող երկիրը գրեթե մենակ է մնացել նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի դեմ: Ադրբեջանի նախագահն էլ Իլհամ Ալիեւն է, որը հերոսացրել է քնած հայ զինվորին կացնահարած Ռամիլ Սաֆարովին եւ որը սպառնացել է գնդակոծել ուղեւորատար ինքնաթիռները, որոնք կուղղվեն դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայան:

Ապրիլյան պատերազմին անդրադառնալիս հեղինակը շեշտել է, որ այդ օրերին ադրբեջանցիները դպրոցներ են գնդակոծել, ինչի հետեւանքով զոհվել է 12-ամյա տղա:

Հոդվածում նաեւ պատմական ակնարկ կա. հեղինակը ներկայացրել է՝ ինչպես է Արցախն Իոսիֆ Ստալինի ձեռքով տրվել Ադրբեջանին: Նա նշել է, որ պատմական արդարությունը հայերի կողմն է, որ 1991 թ. Արցախը հռչակվել է անկախ պետություն եւ, որ Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի արցախցիների ինքնորոշման իրավունքի համաձայն:

Տպել
1646 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում