ԱԺ նախագահի մեկ խորհրդականն ու մեկ օգնականը միասին ունեն 12 անշարժ գույք

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի խորհրդականներն ու օգնականները եւս ներկայացնում են իրենց ունեցվածքի եւ եկամտի մասին հայտարարագրեր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

Օգնականներից Հովհաննես Հարությունյանը համաձայն հայտարարագրի, ունի բազմաբնակարան շենքում երկու բնակարան, ինչպես նաեւ 1 ավտոտնակ: Նախորդ տարվա սկզբում նրա դրամական միջոցները հետեւյալ պատկերն են ունեցել՝ 35.8 միլիոն դրամ, 25 հազար եվրո, իսկ տարվա վերջում դարձել են համապատասխանաբար՝ 37 միլիոն դրամ եւ 36 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրում նշել է, որ երկու տարբեր աշխատավարձերից ստացել է 485 հազար դրամ եւ 5 միլիոն 200 հազար դրամ, իսկ վարձակալության դիմաց 4 միլիոն դրամ:

ԱԺ նախագահի խորհրդականներից Հրայր Զորյանն էլ հայտարարագրել է 2 առանձնատուն՝ իր տնտեսական շինություններով, երեք բնակարան եւ 4 հողամաս: Նախորդ տարվա սկզբում նա ունեցել է 3 միլիոն դրամ, 63 հազար ԱՄՆ դոլար եւ 34 հազար եվրո, իսկ հարկային տարվա ավարտին՝ 4 միլիոն դրամ, 63 հազար ԱՄՆ դոլար եւ 34 հազար եվրո:

Հրայր Զորյանը եկամուտ է ստացել աշխատավարձերից եւ քաղաքացիաիրավական 1 պայմանագրից: Նրա եկամուտն, ընդհանուր առմամբ, կազմել է 7.2 միլիոն դրամ:

Տպել
17098 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը