ՀՀ-ի հետ կխոսեն որպես «իզգոյի». այս կարծիքին է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը

07/12/2016 schedule17:48

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 6-ի համարում

Սկսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Ինչպիսի՞ն կլինեն ԼՂ հակամարտության կարգավորման` համանախագահների նոր առաջարկները, եւ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ու ԼՂ-ի պատասխանն այդ առաջարկներին: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ մեր զրույցն այս խնդրի շուրջ է:       

- Պարոն Մանուկյան, այսօր սկսվել է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Արդեն իսկ ասվում է, որ համանախագահները բերելու են ղարաբաղյան հարցի կարգավորման նոր առաջարկներ: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ առաջարկներ կներկայացնեն համանախագահները:

- Գիտեք, երբ միջազգային ասպարեզներում քննարկվում են նման հարցեր, դրանք աբստրակտ չեն: Դրանք կախված են, թե տվյալ պետությունը, որի հարցը քննարկվում է՝ ի՞նչ վիճակում է գտնվում: Այդ տեսակետից Հայաստանը 94-ի փայլուն հաղթանակից հետո այն վիճակում էր, որ Արեւմուտքը բավականին բարձր պլանկայով էր ուզում Հայաստանի հետ լուծել Ղարաբաղի հարցը: Հատկապես, որ այդ ժամանակ Հայաստանը, քիչ թե շատ, այս տարածաշրջանում համարվում էր ավելի ժողովրդավարական պետություն:

Ես կարծում եմ, որ եթե այդ ժամանակ մենք շտապ լուծում գտնեինք, գուցե հնարավոր կլիներ հարցը մեր ուզած ձեւով լուծել: Դրանից հետո արդեն 96-ի ընտրությունները հասցրին նրան, որ Հայաստանն իր ժողովրդավարական  պետության իմիջը կորցրեց, տեղի ունեցավ Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ վերահաստատվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որին արդեն հետեւեց հարցի կարգավորման փուլային տարբերակի առաջարկը: Բնական է, որ հասարակությունը մերժեց այդ տարբերակը, եւ 98-ի հայտնի դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը գնաց:

Ու քանի որ ընկալումն այնպիսին էր, որ իշխանափոխությունը տեղի ունեցավ հենց Ղարաբաղի հարցի շուրջ, եւ Արեւմուտքն էլ հասկացավ, որ իր առաջարկած տարբերակով հարցը հնարավոր չի լինելու լուծել, այդ պահին հնարավորություն ստեղծվեց ավելի լավ լուծումներ փնտրելու: 98-ից հետո մենք բարենպաստ մի պահ ունեցանք՝ ավելի բարձր մակարդակով այդ հարցը լուծելու: Սակայն մենք կորցրինք նաեւ այդ պահը: Իսկ արդեն 2003-ի խայտառակ ընտրություններից հետո Հայաստանը համաշխարհային հանրության համար սկսեց ընկալվել որպես մի պետություն, որի հետ ինչպես ուզում ես՝ կարող ես խոսել: Այսինքն՝ «իզգոյ» պետություն: Ու հիմա ես կարծում եմ, որ նոր առաջարկները շատ ավելի ցածր մակարդակով են լինելու, քան նախորդ բոլոր առաջարկները:

- Եթե ասում եք, որ 98-ին Քոչարյանն ուներ հարցն առավել հայանպաստ կարգավորելու շանս, հատկապես որ՝ մինչեւ իշխանափոխությունն ինքը նման պարտավորություն վերցրել էր, ի՞նչը նրան խանգարեց դա անել: 

- Խանգարեց այն, ինչն իրեն խանգարում է ունենալ ժողովրդի վստահությունը: Խանգարեց այն ամենը, ինչն իրեն խանգարում է նորմալ կառավարել պետությունը, այն ամենը, ինչն իրեն խանգարում էր նորմալ ընտրություններով առաջ գնալ՝ այդ ինքնասիրահարվածությունը: Մեր պետության կառուցվածքն այնպիսին է, որ ամեն ինչը կախված է մի մարդուց, եւ այդ մարդը կարող է ինքնասիրահարված կանգնել վերեւում ու ասել. «Ես միակ տղամարդն եմ, ես ամենախելոք մարդն եմ, բասկետբոլ էլ եմ խաղում»: Ես, որպես երկրի քաղաքացի, կուզենայի նախագահ տեսնել այնպիսի մարդու, որն արժանի է այդ կոչմանը: Լսելով Քոչարյանի վերջին հարցազրույցում արած արտահայտությունները՝ մի քիչ մանկական, մի քիչ տղայական, համոզվում ես, որ դրանք բացարձակապես քաղաքական մակարդակ չունեցող մարդու խոսքեր են: Ինքն իրեն պահում է այնպես, ինչպես իրեն չէր պահի անգամ ռայկոմի քարտուղարը:

- Այդուհանդերձ, ՀՀ արտգործնախարարի հայտարարությունները, թե՝ եթե համանախագահների առաջարկները մեզ չբավարարեն, Հայաստանը ետ է քաշվելու, եւ թող Ադրբեջանը բանակցի Ղարաբաղի հետ, կամ՝ հարցը հանրաքվեով լուծելը, ըստ ձեզ, չի՞ նշանակում, որ Քոչարյանի նպատակը պատասխանատվությունից խուսափելն է:

- Ինքը շատ է սիրում տղամարդկությունից խոսել, սակայն բնավ տղամարդավարի ու նաեւ ազնիվ չէ պատասխանատվությունն ուրիշի վրա գցելը: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա 95-ից մինչ օրս ոչ մի արդար ընտրություն Հայաստանում չի եղել. միշտ կեղծվել է ամեն ինչ: Իսկ դա նշանակում է, որ ինչ հարց էլ դնեն հանրաքվեի՝ իշխանությունները կեղծելու են հօգուտ իրենց: Բայց, դրանից հետո Հայաստանն ընկնելու է շատ բարդ կացության մեջ: Քանզի այլ բան է, երբ նախագահը որոշում է ընդունում, որի հետ ժողովուրդը կարող է համաձայն չլինել, այլ բան է, երբ շառը գցում են ժողովրդի վրա:

Դրանից հետո դա դառնում է մի լուծում, որը գրեթե անհնարին է լինելու հետագայում փոխել: Այսինքն, իշխանությունը պահելու, պատասխանատվությունից խուսափելու համար երկիրը դնում են շատ վատ վիճակի մեջ: Ես կարծում եմ, եթե մարդը տեսնում է, որ ինքը տանուլ է տվել՝ պետք է հեռանա: Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ ինքը ճիշտ է. հասարակությունը չհամաձայնեց՝ նա հեռացավ: Քոչարյանը տանուլ տվեց եւ պետք է հեռանա: Պետք չէ շառը ուրիշների վրա գցել: Ի դեպ, եթե Քոչարյանն այսօր Ղարաբաղի հարցը տանուլ է տվել, դա չի նշանակում, որ անպայման պետք է վերադառնալ հնին: Ո՛չ, պետք է գնալ առաջ:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1836 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան