Վարկը չմուծելու պատճառով ընտանիքը զրկվեց սեփական կիսախարխուլ տնից

07/12/2016 schedule19:12

«Արդշինբանկից» այսօր եւս չպատասխանեցին մեր գրավոր հարցմանը, որ վերաբերում էր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 28 տնից բնակիչների վտարման պահանջին: Հիշեցնենք, երեկ ԴԱՀԿ աշխատակիցները տնից վտարում էին նշված հասցեի 90-ամյա մի բնակչի եւ նրա որդու ընտանիքին: Պատճառը Գեւորգյանների ունեցած վարկային պարտավորությունն էր: 

Ու չնայած ընտանիքը դիմել էր բանկին՝ խնդրելով վարկի վերաձեւակերպում անել եւ տունը նորից վաճառել իրենց, սակայն 40 օրից ավելի է՝ բանկը չի պատասխանել այս ընտանիքին: Եվ ահա երեկ, կատարելով դատարանի վճիռն ու բանկի պահանջը՝ ԴԱՀԿ աշխատակիցները իրենց կիսախարխուլ տնից վտարեցին Գեւորգյանների ընտանիքին:

Մեզ հետ զրույցում տանտիրոջ որդին՝ Հարություն Գեւորգյանն այսօր տեղեկացրեց, որ մոր եւ եղբոր ընտանիքին ու նրանց իրերը տեղափոխել են իր տուն, մոր տան դուռը փակել, կապարակնքել:

«Այսօր բանկից եկան, ընդունեցին դատարկ տունը, դռան վրա պլոմբ դրեցին, գնացին: Մեր դիմումը ցույց տվեցի, որով խնդրել էինք տունը նորից վաճառել մեզ, բանկի աշխատակիցներն ասացին, որ իրենց վարկային մասնագետին կտեղեկացնեն իրավիճակը եւ կխնդրեն շուտ պատասխանել այդ նամակին»,- ասաց Հարություն Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Հարություն Գեւորգյանը երեկ մեզ հետ զրույցում խնդիրը ներկայացրել է հետեւյալ կերպ. «Մի քանի տարի առաջ «Արդշինբանկից» 2 միլիոն 100 հազար դրամ վարկ էինք վերցրել, անասուն գնել, որ եղբորս ընտանիքն ապրի: Որոշ ժամանակ անց գոմը փուլ եկավ, անասունները սատկեցին: Մենք չկարողացանք այդ վարկը փակել: Հիմա դատարանի վճռով բանկը տունը վերցրել է, իր սեփականությունն է: Դիմել է ԴԱՀԿ-ին, որ գան, մորս ու եղբորս ընտանիքը դուրս հանեն, դուռը փակեն: Մենք դիմեցինք բանկին, խնդրեցինք տունը նորից մեզ վաճառել, վարկի վերաձեւակերպում անել, մենք կանխավճար կտանք, վարկն էլ կփակենք: 40 օր է անցել, պատասխան չկա: Հիմա էլ հարկադիրը եկել, վտարում է տնից: Հենց այս պահին իրերը հանում են դուրս, որ դռները փակեն: Մայրս էլ հիվանդ պառկած է, 90 տարեկան մորս էլ անկողնով պիտի հանեն, դնեն ձյան մեջ»:

Տպել
4779 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին