Չնայած բոլորս մեծ ցավ ենք ապրել, բայց մենք պետք է նոր շունչ առնենք. Կարեն Կարապետյան

07/12/2016 schedule21:58

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ:

Վարչապետի այցը մեկնարկել է մարզի Ախուրյան համայնքից, որտեղ ավարտին են հասցվում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման նպատակով 104 բնակարանի կառուցման աշխատանքները: Կարեն Կարապետյանը ծանոթացել է բնակարանային պայմաններին, զրուցել շահառուների հետ, շնորհավորել և նշել, որ մինչև տարեվերջ նրանք կտոնեն իրենց բնակարանամուտը: Բնակարաններից մեկի շահառուն ապրիլյան պատերազմում զոհված Աշոտ Շախբազյանի ընտանիքն է, որն ուներ անօթևանի կարգավիճակ, և այժմ մինչև տարեվերջ ընտանիքը կունենա երեք սենյականոց բնակարան: Ախուրյան համայնքում 3 անավարտ շենքի կառուցման համար հատկացվել է գրեթե 800 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, մարզպետարանին հատկացված 826 մլն ՀՀ դրամ գումարի հաշվին իրականացված բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում Գյումրիում և Ախուրյանում ծրագրի շահառու համարվող 137 ընտանիքի (ք.Գյումրի-101, գ.Ախուրյան-36) տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ), որոնք սահմանված ժամկետում ձեռք են բերել բնակարաններ:

Կարեն Կարապետյանը նաև այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, ծանոթացել գործունեությանը և ծրագրերին: Վարչապետը նախ մասնակցել է «Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառմանը, ապա հանդիպել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներին՝ քննարկելու ՏՏ ոլորտի զարգացմանը և այդ գործում կառավարության անելիքներին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ պարբերական հանդիպումներ է ունենում ոլորտի ներկայացուցիչների, գործարարների հետ, և այժմ կառավարությունն սպասում է նրանցից գլոբալ առաջարկի՝ ՏՏ բնագավառի որակական փոփոխությունների և պետական աջակցության վերաբերյալ: «Մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի այս ոլորտն աճի, որովհետև ՀՆԱ-ում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, այս ոլորտի միջին աշխատավարձը, ընդհանրապես մտածելակերպը, աշխարհահայացքը բավական առաջադեմ է և վարակիչ ու կարող է տարածվել բոլոր ոլորտների վրա», - ասել է վարչապետը՝ առաջարկելով ուսանողներին նույնպես ակտիվ լինել և առաջարկություններ ներկայացնել:

Այնուհետև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Անդրադառնալով մարզպետի զեկույցում արծարծված խնդիրներին՝ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարներին կրթության, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում առկա հարցերի լուծման վերաբերյալ և նշել, որ անգամ եթե բյուջեի մեջ այդ ծախսերը նախատեսված չեն, ապա պետք է քննարկել և առաջարկել լուծման տարբերակներ: «Մենք նաև պետք է հասկանանք՝ համայնքների բյուջեի պլանավորումը ճի՞շտ է, թե՞ ոչ, համայնքներում բյուջեի աճ գոյություն ունի՞, թե՞ ոչ: Ես ձեզ կլսեմ, թե ինչ ծրագրեր ունեք, որտեղ մենք կարող ենք մասնակցություն ունենալ, սուբսիդավորել, ֆինանսավորել, համաֆինանսավորել, որպեսզի աշխուժություն մտցնենք տնտեսության մեջ, որովհետև մեր բոլոր գործողությունները, որոնք ուղղված չեն աշխատատեղեր, նոր հավելյալ արժեք ստեղծելուն, երկարացնում են մեր լավ ապրելու պահը: Այդ իսկ պատճառով մենք կանգնելու ենք բոլոր այն նախաձեռնությունների կողքին, որտեղ ունենալու ենք գործընկեր և արդյունքում կունենանք մուլտիպլիկատիվ էֆեկտ: Մեր այսօրվա տնտեսական վիճակը ենթադրում է, որ բոլոր ծրագրերը, որ դուք այսօր կհնչեցնեք և հետագայում կուղարկեք, որպեսզի համապատասխան նախարարություններն ու գերատեսչություններն ուսումնասիրեն և հետադարձ կապ հաստատեն, մենք քննարկելու ենք այս տեսակետից: Համայնքների ղեկավարներին հստակ խնդրանք, որպեսզի ուշադիր լինեն իրենց համայնքի բյուջեի պլանավորմանը: Կարծում եմ՝ մի օր վերջանալու է այն պահը, որ մենք ինչքան խեղճ լինենք, ինչքան վիզներս ծուռ լինի, այնքան օգնությունն այդտեղ շատ է լինելու: Մեկս մյուսին «քոմակ» անելով՝ այս երկիրը պետք է դզենք, ուրիշ տարբերակ չկա, որևիցե մեկը չի գալու մեր փոխարեն մեր երկիրը սարքի: Գյումրին սարքողն առաջինը գյումրեցին պետք է լինի, եթե նույնիսկ այսօր ինքը մի քիչ խեղճացած է, այս սարսափելի ծանրության տակ մի քիչ ծռված է, պետք է օգնենք իրեն, որ կարողանա վաղվա օրվան համարձակ նայել: Եվ դրա համար այսօր բոլոր ծրագրերը մաքսիմալ ուշադիր նայելու ենք», - իր խոսքում նշել է վարչապետ Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն ասել է, որ մարզում աղքատության 45 տոկոսն անհանգստացնող ցուցանիշ է, և այդ իսկ պատճառով աշխատատեղ ստեղծելն առաջնային է. «Ես անպայման այս խոսքն ուզում եմ ասել, որովհետև շատերը կարող են մեկնաբանել, որ ես բիզնես, բիզնես ասում եմ, բիզնես շահերի կողմնակից եմ: Բայց ուրիշ տարբերակ չկա: Աշխատատեղ ստեղծողը բիզնեսն է, հարկ վճարողը բիզնեսն է, երկիրը պահողը, աշխատողը մարդն է, հավելյալ արժեք ստեղծողն է, որից հետո մենք արդեն բաժանում ենք զինվորին, ուսուցչին, բժշկին»: Վարչապետն ընդգծել է, որ ցանկացած բիզնես պետք է մաքսիմալ խելոք ձևով կազմակերպել, որպեսզի այն ծախսափակ լինի և առաջարկել է ներկայացնել այդ տրամաբանությամբ մշակված ծրագրեր:

Տպել
2645 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա