Արտոնյալներ միշտ գտնվում են. անպատժելի ռուսական համարները

08/12/2016 schedule10:08

Հայաստանում, համեմատած հարեւան երկրների հետ, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների նկատմամբ վերաբերմունքը առավել խիստ է: Դա առաջացնում է որոշակի հանրային դժգոհություն, որի հիմքում կա երկու օբյեկտիվ պատճառ:

Նախ, Հայաստանում երբեմն կանոնները չափազանց խիստ են եւ անարդար… Օրինակ, երբ ըստ էության ավտոմայրուղի հանդիսացող Սեւանի մայրուղու վրա դրվում է «Վերին Պտղնի» բնակավայրի նշանը ու Ճանապարհային ոստիկանության տեսուչները կագնեցնում են 70 կմ/ժ-ից արագ երթեւեկողներին, դա անադեկվատ է եւ անհիմն, քանի որ չի կարող այդ մայրուղու վրա արագության սահմանափակումը լինել նույնքան, որքան, ասենք, Երեւանի Եզնիկ Կողբացի փողոցում:

Այլ կերպ ասած, ոչ միշտ է, որ երթեւեկության կանոնները ու դրանց խախտման համար պատիժները իրոք ճանապարհներն անվտանգ դարձնելու նպատակն են հետապնդում: Այսօրինակ խնդիրների մասին մենք շատ ենք խոսել: Նշել ենք նաեւ, որ կան բազմաթիվ արարքներ, որոնք իրապես վտանգավոր են, բայց որոնց վրա ՃՈ տեսուչները աչք են փակում:

Անպատժելիները

Սակայն հանրային բողոքի մեկ այլ արդարացի հիմքը անհավասարությունն է: Քաղաքացիները տեսնում են, որ որոշ «արտոնյալների» կարելի է խախտում կատարել, իսկ իրենց՝ սովորական մահկանացուներին՝ չի կարելի:

Փորձենք հասկանալ, թե ովքեր են այդ արտոնյալները, որ վտանգում են երթեւեկության անվտանգությունը եւ, որպես կանոն, մնում անպատիժ:

Եթե նախքան տեսախցիկների տարածումը արտոնյալները բոլոր այն անձինք էին, որոնց դեմ ՃՈ տեսուչների «դուխը» չէր հերիքում, ապա այժմ, գոնե Երեւանում, վիճակն այլ է: Այժմ, մեծ հաշվով, արտոնյալ են նրանք, որոնց տեսախցիկը չի կարող տուգանել:

Իսկ տեսախցիկները չեն կարող տուգանել իրավապահ մարմինների, ինչպես նաեւ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաներին: Իրավապահների դեպքում խախտման մասին գրությունը ՃՈ-ից ուղարկվում է համապատասխան գերատեսչություն՝ վարորդին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ արտասահմանյան համարներով մեքենաների պարագայում, պարզապես ոչինչ չի ձեռնարկվում (քանի որ տուգանելու մեխանիզմ չկա):

Ռուսական համարները

Անպատժելիության կուլիմինացիան, որ բոլորի աչքն է ծակում, դրսեւորում են ռուսական համարանիշներով մեքենաների վարորդներն ու իրավապահների (հիմնականում ԱԱԾ-ի) աշխատակիցները:

Բանն այն է, որ Հայաստանի՝ Եվրասիական Միությանը անդամագրվելուց հետո տնտեսապես շահավետ դարձավ ռուսական համարներով առավել թանկ կարգի մեքենաները Հայաստանում վարելը՝ առանց մաքսազերծման եւ ամեն ամիս որոշակի ճանապարհային հարկերի վճարմամբ: Խոսքը, հիմնականում մոտ 20 հազար դոլարից թանկ մեքենաների մասին է (դա այնքան տարածվեց, որ անգամ Սամվել Ալեքսանյանն է քաղաքով շրջում ռուսական համարանիշներով G դասի Մերսեդեսով):

Շատ արագ ԵԱՏՄ-ի շնորհիվ Հայաստանի մաքսային մարմիններին խորամանկորեն շրջանցած այս անձինք հայտնաբերեցին, որ Ճանապարհային ոստիկանությունը որեւէ լծակ չունի իրենց տեսախցիկներով տուգանելու համար... Եվ սկսեցին «վայելել» անպատիժ կյանքը:

Կեղծերը

Անգամ ավելին: Գտնվեցին «հերոսներ», ովքեր Ռուսաստանում «կորցնում» էին համարանիշներն ու տեխ. անձնագիրը, ստանում նորերը եւ ապա Հայաստանում այդ համարանիշները դնում էին նույն մոդելի ու նույն գույնի մեքենայի վրա եւ անպատիժ վարում այն:

Այսինքն, իրականում հայկական համարներ ունեցող ու հայկական մաքսազերծումն անցած մեքենան երթեւեկում է ռուսական համարներով ու չի տուգանվում տեսախցիկներով: Իսկ երբ վերջինիս կանգնեցնում են ՃՈ տեսուչները, ապա տեխանձնագրում տեսնում են մեքենայի գույնի, մոդելի ու համարանիշների համապատասխանություն եւ ոչինչ չեն կասկածում:

Այստեղ ակնհայտ է, որ պետությունը պետք է իրավական դաշտում համապատասխան փոփոխություններ մշակի, որպեսզի ստանա արտերկրի համարանիշներով մեքենաների վարորդներին տուգանելու հնարավորություն: Բայց Հայաստանում այդպիսի գործընթաց չենք տեսնում:

Իսկ առաջիկայում կանդրադառնանք «բեսպրեդելշիկների» հաջորդ խմբին՝ իրավապահներին, որոնք խախտում են բոլորից շատ, բայց պատժվում բոլորից քիչ:

Դանիել Իոաննիսյան

Տպել
4444 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները