Ռուսական կայսրության թագը. Հայաստանը հանրապետությունից վերածվում է գուբերնիայի

08/12/2016 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 9-ի համարում

Ռուսաստանի Դաշնության պետական դումայի ընտրությունների նախնական արդյունքները, որոնք, ըստ էության, այլեւս էական փոփոխությունների չեն ենթարկվի, արձանագրեցին այն, ինչը ՀՀ եւ ԱՊՀ մյուս երկրների քաղաքացիներն արդեն մի քանի տարի տեսնում եւ լսում են ռուսական հեռուստաընկերությունների եթերից:

Մոսկովյան եթերը լցված է ռուսական (սովետական) հատուկ ծառայությունների, ռուսական (սովետական) զենքի, ռուսական (սովետական) ռազմական հաղթանակների, ռուսական, սովետական կայսրության գովերգով: Եւ պետդումայի ընտրություններում հաղթեցին այն ուժերը, որոնք էլ կարողացան տեղավորվել արդեն չորս տարի ծավալվող այս քարոզչության տրամաբանության մեջ: ՌԴ պետդումայում հայտնված ուժերի ցանկն այս իմաստով, իհարկե, անակնկալ չէ. այնտեղ մեծամասնություն են կազմում ՊԱԿ-ի նախկին եւ ներկա աշխատակիցներից եւ չինովնիկներից կազմված «Եդինայա Ռոսիան», ԱՊՀ երկրները ռուսական գավառ եւ Ռուսաստանի անբաժանելի մաս համարող Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Խորհրդային Միության վերականգնման ջատագով Ռուսաստանի կոմկուսը, նացիոնալ-սոցիալիստական գաղափարներով տոգորված «Ռոդինա» դաշինքը:

Թե ինչպիսի ազդեցություն կունենա ուժերի նման դասավորությունը Ռուսաստանի զարգացման վրա, առանձին խոսակցության նյութ է: Ակնհայտ է, սակայն, որ այդ իրավիճակի արձագանքները զգալի են լինելու նաեւ ԱՊՀ երկրներում եւ հատկապես Հայաստանում: Ետելցինյան, այսինքն՝ պուտինյան Ռուսաստանը վերջին տարիների իր քաղաքականությամբ ամեն ինչ արել է Հայաստանի սուվերենության մակարդակը նվազեցնելու եւ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած երկիրն ամբողջովին իրեն ենթարկեցնելու համար: Այս քաղաքականությունն ապացուցելու համար փաստերի պակաս չի զգացվում` «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ներկայության պայմանների սաստկացումն ի վնաս Հայաստանի եւ այլն:

Այդպիսի քաղաքականության ամենամեծ ապացույցը, սակայն, 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքն էր: 2003թ. մարտի 8-ին, երբ Երեւանի փողոցներում բազմահազարանոց երթեր էին տեղի ունենում, եւ ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները դեռ ամփոփված չէին, Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանին շնորհավորեց ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Պուտինն առաջինն էր, որ նման քայլ արեց: Իհարկե, իշխանություններն այս փաստը մեկնաբանեցին որպես Քոչարյան-Պուտին, Հայաստան-Ռուսաստան ջերմ հարաբերությունների արտահայտություն:

Սակայն հիմա, երբ ընտրություններից շատ ժամանակ է անցել, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հնարավորություն ունեն վերանալու անձերից  եւ, որպես Հայաստանի քաղաքացի, հասկանալ Պուտինի վերը նշված քայլի իրական դրդապատճառները: ՌԴ նախագահը շտապեց լինել առաջինը` մեր, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի, այդ թվում՝ Ստեփան Դեմիրճյանի եւ մյուսների մտքի մեջ վերակենդանացնելու համար այն միտքը, որ Հայաստանի ղեկավարին նշանակում է Մոսկվան: Ու եթե ժամանակի հեռավորությունից նայենք նշված իրադարձությանը, այդ շնորհավորանքը հավասարապես վիրավորական էր ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ ընդդիմության համար: Այլ բան, որ Քոչարյանը ետընտրական իրավիճակում գուցե օբյեկտիվորեն չէր կարող ընկալել այդ վիրավորանքը: Բայց հիմա արդեն, հաստատ, զգում է:

Երբ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հետ` նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ առաջիկա օրերին հանդիպելու է Ռոբերտ Քոչարյանի հետ, ԶԼՄ-ների համար դա անսպասելի էր: Փաստերը վկայում են, որ այդ հայտարարությունը նույնքան անսպասելի է եղել Ռոբերտ Քոչարյանի համար: Սրա ապացույցն է նաեւ «Մեդիամաքս» գործակալության` նոյեմբերի 27-ին տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ նախագահի մամլո ծառայությունում տեղեկություններ չունեն Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման վայրի եւ ժամկետների մասին:

Սա այն դեպքում, երբ Պուտինն արդեն իսկ հայտարարել էր, որ հանդիպելու է Քոչարյանի հետ: ՌԴ նախագահը չէր նշել հանդիպման ոչ վայրը եւ ոչ էլ ժամկետները, եւ սա է պատճառը, որ ՀՀ նախագահի մամլո ծառայությունն ասել է, թե ՀՀ նախագահը ոչինչ չգիտեր իր եւ Պուտինի հանդիպման վայրի եւ ժամկետների մասին: Հետագայում, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ հայ հանրությունն այդ հանդիպման վայրի, ժամկետի, ապա նաեւ մանրամասների մասին իմացան ռուսական լրատվամիջոցներից: Այսինքն, Պուտինն իրեն իրավունք է վերապահում ՀՀ նախագահին իր մոտ հրավիրել՝ երբ ուզենա, ինչքան ուզենա: Իհարկե, սանկտպետերբուրգյան հանդիպումը մեր իշխանություններն օգտագործեցին որպես հերթական PR ակցիա, բայց այլ բան է PR, բոլորովին այլ բան՝ իրավիճակի օբյեկտիվ ընկալում:

Եւ եթե էկրաններին Ռոբերտ Քոչարյանը Պուտինի կողքին իրեն ազատ է զգում, դա դեռ չի նշանակում, որ նա իր ներսում չի ընկալում ստեղծված իրավիճակի նվաստացուցիչ լինելը, մանավանդ որ՝ փորձը ցույց է տվել, որ անձնական արժանապատվության հարցերում Քոչարյանը խիստ զգայուն է, երբեմն՝ հիվանդագին: Ահա հայ-ռուսական հարաբերությունների այդպիսի ուղղությունն ու որակը չեն կարող ուրախալի լինել անգամ նրանց համար, ովքեր ցանկանում են ժամ առաջ Հայաստանն ազատված տեսնել Ռոբերտ Քոչարյանից: Խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանի այս քաղաքականությունն ակնհայտորեն սաստկանալու է: Այդ երկիրն ավելի ու ավելի է փորձելու կրճատել Հայաստանի սուվերենությունը եւ մեր պետականությունը, անկախությունը դարձնել ֆորմալ ինչ-որ բան:

Ըստ էության, այս քաղաքականության նվազագույն նպատակը հայ-ռուսական հարաբերությունները Սիրիա-Լիբանան հարաբերությունների մակարդակին հասցնելն է. Լիբանանի հետ կապված բոլոր կարեւոր որոշումները կայացվում են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: Ամենասարսափելին, սակայն, այս ֆոնին ոչ թե Ռուսաստանի այսօրինակ նկրտումներն են, այլ այն, որ Հայաստանը տեղի ունեցող գործընթացներին որեւէ կերպ դիմադրելու քաղաքական ռեսուրս չունի: Եթե անգամ իշխանափոխությունը, որի մասին այդքան խոսում է ընդդիմությունը, տեղի ունենա, Հայաստանում շատ բան չի փոխվի. ասենք, Արամ Գասպարի Սարգսյանը եւ ընդդիմության մի շարք այլ լիդերներ անձնական խանդի նոպաներ են ունենում Քոչարյանին եւ Պուտինին միասին տեսնելիս՝ այնպես, ինչպես կարելի է խանդել սիրած էակին:

Գեներալ Վաղարշակ Հարությունյանը, իհարկե, աչալուրջ հետեւում է, որ Արամ Զավենի Սարգսյանի հայացքը Մոսկվայից չկտրվի, իսկ Ստեփան Դեմիրճյանի համար Մոսկվան սկիզբն ու վերջն է աշխարհի, ինչպես Երուսաղեմը՝ հավատացյալների համար: Արտաշես Գեղամյանի անձնական անվտանգության հարցերով էլ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ղեկավարն անձամբ է զբաղվում` սրանից բխող բոլոր հետեւանքներով: Ու այս իրավիճակում, երբ խորությամբ ուսումնասիրում ես Հայաստանի ձախ կենտրոնամետ ընդդիմության գործունեությունը, տպավորություն է ստեղծվում, որ դրա իմաստն ու նպատակն ընդամենը Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանի դուռն ուղարկելն է, ինչպես որսի ժամանակ «սուրագչիներն» իրենց հարայհրոցով որսին քշում են դեպի «համարում» սպասող որսորդը, իմա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այլապես, եթե ձախ կենտրոնամետ ընդդիմության խնդիրն իշխանություն վերցնելն է, ինչու՞ չվերցրին 2003թ. փետրվարին, երբ թվում էր, թե դա չանելն ուղղակի անհնար է: Ի դեպ, չմոռանանք նշել մեր քաղաքական դաշտի մյուս հատվածին` աջ ընդդիմությանը: Վերջինս, ինչպես միշտ, խելոք սեմինարներ է անում եւ խելոք մտքեր արտահայտում: Այս պահին նա, իհարկե, որեւէ այլ բանի ընդունակ էլ չէ: Սակայն հարց է ծագում` այդ ովքե՞ր էին, որ ադրբեջանապատկան հայոց հողերը «ազատագրելու» դիմաց սկսեցին Հայաստանի անկախությունը Ռուսաստանին մատաղ անելու ազգափրկիչ գործընթացը:

Ետխորհրդային երկրներ

Ետխորհրդային երկրներից Վրաստանը ՌԴ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ շահեկանորեն փոխեց իր դիրքն ու նշանակությունը: Շեւարդնաձեի հրաժարականից հետո այդ երկիրը հավակնում է դառնալ Հարավային Կովկասի ժողովրդավարության կղզյակը եւ քաղաքակիրթ աշխարհի հենարանը: Իհարկե, Վրաստանը դեռ չի ձերբազատվել ցնցումների հեռանկարից, սակայն միանշանակ ընթանում է քաղաքական անկախությունն ամրապնդելու ուղղությամբ: Իհարկե, զուտ տեսական վտանգ կա, որ Արեւմուտքը միայնակ կթողնի Վրաստանին, սակայն այս տեսությունն իրականություն դառնալու շատ քիչ հավանականություն ունի, եթե Վրաստանը նախանձախնդիր լինի երկրում ժողովրդավարության ամրապնդման հարցում:

Ադրբեջանն ընտրություն է կատարել դեռ այն ժամանակ, երբ մերժել է սեփական նավթն արտահանելու նովոռոսիյսկյան տարբերակը եւ ընտրել Ջեյհանը: Թուրքմենստանն ընդհանրապես մեծ պրոցեսից դուրս է մնացել՝ թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Ուզբեկստանն ագահորեն կլանում է արեւմտյան ներդրումներ՝ սրանից բխող հետեւանքներով: Գումարած՝ ամերիկյան ռազմական ներկայությունը: Այս գործոնն առկա է նաեւ Ղըրղըզստանում եւ Տաջիկստանում: Իհարկե, այս երկրներում ռուսական զորքեր էլ կան, սակայն ստեղծված իրավիճակը երաշխավորում է առնվազն, որ Տաջիկստանն ու Ղըրղըզստանը կպահպանեն իրենց անկախության ներկա մակարդակը: Ղազախստանը չափազանց մեծ է եւ հարուստ՝ ՌԴ-ի սյուզերենը լինելու համար:

Մոլդովան վճռական պահին վճռական քայլ արեց ընդդեմ Ռուսաստանի եւ հօգուտ սեփական անկախության՝ չընդունելով Պրեդնեստրովիայի կոնֆլիկտի կարգավորման ռուսական կոնֆիդենցիալ առաջարկը: Ուկրաինան իր անկախությունը չի զիջի, եւ դա հատկապես հասկանալի դարձավ Տուզլայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում: Ինչ վերաբերում է Բելառուսին, ռուսները (եւ բոլորը) թյուրիմացաբար մտածում էին, թե Լուկաշենկոն ուզում է իր երկիրը սկուտեղի վրա մատուցել Ռուսաստանին: Պարզվեց` ընդհակառակը, ցանկանում է Ռուսաստանը կցել Բելառուսին: Մերձբալթյան երկրների մասին խոսելն ավելորդ է: Այնպես որ,Հայաստանը միակն է, որ Ռուսաստանը սիրում է կանացի սիրով:

Որքան վատ, այնքան լավ

Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը հենց այնպես չի կուլ տալիս անձնական ստորացումները: Որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, նա պետք է այդ ստորացման դիմաց ինչ-որ կոմպենսացիա ստանա: Այդ կոմպենսացիան կարող է դառնալ ՀՀ Սահմանադրության այնպիսի փոփոխությունը, որ իրեն հնարավորություն կտա եւս մեկ-երկու ժամկետ զբաղեցնել նախագահի պաշտոնը: Մեծ է հավանականությունը, որ նման գործընթաց սկսվի նաեւ Ռուսաստանում: Ասել է թե՝ Հայաստանի ավագ եղբայրը Քոչարյանի նման նախաձեռնությանը օտարոտի չի նայի: Իհարկե, սահմանադրական այսպիսի բարեփոխումների դիմելը Հայաստանի համար նշանակում է վերջնականապես խզել կապերը Արեւմուտքի հետ: Սակայն, եթե հաշվի առնենք, որ Քոչարյանը շատ է սիրում իր իշխանությունը, դժվար է հավատալ, որ նա այդպիսի գայթակղությանը դիմանա:

Արման Կարապետյան

Տպել
1686 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան