2 բուժկենտրոնում նոր տնօրեն կլինի. ֆինանսական խնդիրների պատճառով աշխատավարձերն ուշանում են

08/12/2016 schedule16:40

2017 թվականի հունվարի 31-ին Սյունիքի մարզպետարանում կանցկացվի երկու մրցույթ: Քաջարանի եւ Սիսիանի բժշկական կենտրոններն այս պահին տնօրեն չունեն, եւ հայտարարվել է թափուր պաշտոնի մրցույթ:

Քաջարանի բժշկական կենտրոնի մեզ հետ զրույցած աշխատակիցների համար նախկին տնօրեն Հովիկ Դավթյանի պաշտոնանկության պատճառներն անհայտ էին: Նրանք, սակայն տեղեկացնում էին, որ 4-5 ամսվա աշխատավարձ իրենց չի վճարվել: Բացի այդ, հաստատության աշխատակիցներն արդեն երկու տարի զրկված են ամենամյա վճարովի արձակուրդից: Այսինքն՝ հանգստի գնալ կարող են, սակայն առանց վարձատրվելու:

Երկարամյա զինվորական բժիշկ, գնդապետ Հովիկ Դավթյանը, խոսելով պաշտոնից ազատվելու պատճառների մասին, մի քանի հանգամանք թվարկեց: Ըստ այդմ, որոշել է վերադառնալ Երեւան, որովհետեւ ընտանիքից հեռու ապրել այլեւս չի կարող, քանի որ զույգ տղաները ժամկետային զինծառայության են մեկնել, շուտով Էջմիածնից տեղափոխվելու են Նոյեմբերյան եւ նրանց տեսակցելու համար ամեն անգամ կդժվարանա այդքան մեծ հեռավորությունը հաղթահարել: Բացի այդ, ըստ նրա, ինքն այլ աշխատանքի է անցնելու առողջապահության նախարարությունում: Այլ մանրամասներ Դավթյանը չնշեց՝ ասելով, որ դա կորոշի նախարարը՝ կառուցվածքային փոփոխություններից հետո:

Իսկ Քաջարանի բժշկական կենտրոնը ղեկավարելու համար, ինչպես տեղեկացրեց արդեն նախկին տնօրենը, իրեն, որպես փորձառու բժշկի, հրավիրել էին մարզպետարանից՝ հույս ունենալով կարգավորել հեպատիտ C-ի հետ կապված հայտնի խնդիրը, երբ 2014 թվականին բուժհաստատություն ընդունված բազմաթիվ հիվանդներ այնտեղ առողջական նոր խնդիրներ էին ձեռք բերել՝ վարակվելով հեպատիտ C-ով:  

«Այդ հարցերը արդեն կարգավորված են: Հիմա ամեն ինչ իր ռելսերի վրա է, խնդիր չկա այնտեղ: Դրա համար ես այլեւս անելիք չունեի: Գործը մտել է դատարան, հինգ հոգի մեղադրվում է»,- ասաց Հովիկ Դավթյանը: Իսկ աշխատավարձերի պարտքի մասին էլ ավելացրեց, որ դա եղել է իրենից առաջ եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ հեպատիտ C-ի պատճառով հիվանդանոցը չի աշխատել ամբողջ 9 ամիս, դրանից հետո էլ մի քանի ամիս բնակչությունն ուղղակի խուսափում էր այդ բուժկենտրոնից, ինչով պայմանավորված էլ առաջացել են ֆինանսական դժվարություններ: Քաջարանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենը համոզմունք հայտնեց, որ մինչեւ Նոր տարի աշխատակիցները կստանան իրենց գումարները:

«Ամեն տարի կոմբինատի աշխատողները կոմբինատի գումարներով անցնում են դիսպանսերիզացիա՝ խորացված բուժզննություն: Այդ գումարները կոմբինատը տալիս է, հիվանդանոցը պարտքերը փակում է: Անցյալ տարի էլ է նույն վիճակը եղել: Միշտ կոմբինատը օգնել է հիվանդանոցին, այսօր էլ օգնում է: Բուժհաստատությունը հագեցրել է ժամանակակից ու թանկարժեք բուժսարքավորումներով: Առանց կոմբինատի օգնության այդ հիվանդանոցը ի վիճակի չէ գոյատեւելու»,- ասաց Հովիկ Դավթյանը:

Ինչ վերաբերում է չվճարվող արձակուրդներին, նա պատասխանեց. «Գումարների հետ կապված է այդ ամբողջը: Մինչեւ այդ կոմբինատը օգնել է շատ մեծ քանակով, գումարներ է տրամադրել, որ ժողովուրդը ստացել են: Կոմբինատում հիմնականում ոչ տեղի բնակիչներ են աշխատում, եւ այդ մարդիկ այնտեղ գրանցված չեն, իսկ հիվանդանոցին պետությունը գումար տալիս է գրանցված մարդկանց քանակով: Աշխատավարձի ֆոնդը մոտ 12.5 միլիոն է, ինչ պակասել է, կոմբինատը լրացրել է, բայց կապված պղնձի գնի իջեցման եւ այլնի հետ, չի տրամադրել այդ գումարները հիվանդանոցին»:

Դառնալով Սիսիանի բժշկական կենտրոնին, նշենք, որ այս դեպքում տնօրենի պաշտոնը թափուր է մնացել, քանի որ ըստ կառավարության համապատասխան որոշման, արդեն նախկին տնօրենի տարիքն այլեւս թույլ չէր տալիս պաշտոնավարել: Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը տեղեկացրեց, որ Սվետլանա Իսախանյանն այդ պաշտոնը զբաղեցրել է շուրջ մեկուկես տարի, բայց եւ հավաստիացրեց, որ պաշտոնանկության այլ պատճառ, քան նշվածն է, չկա, եւ Իսախանյանը հեռացել է սեփական դիմումի համաձայն:

«Կենսաթոշակի տարիքը 63 է, բայց կառավարության այն որոշման մեջ, որով հաստատված է մրցույթի անցկացման կարգը, հստակ գրված է, որ թափուր պաշտոնի մրցույթին իրավունք ունի մասնակցել 65 տարին չլրացած անձը: Այսինքն՝ եթե անգամ կենսաթոշակի տարիքի է, բայց 65-ը լրացած չէ, մենք չենք կարող այդ մարդու իրավունքները սահմանափակել: Հետեւաբար, նա իրավունք ուներ նախորդ մրցույթին մասնակցելու»,- ասաց վարչության պետը:

Քաջարանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնանկությանն ու այնտեղ գոյություն ունեցող ֆինանսական խնդիրներին անդրադառնալով էլ Նունե Գեւորգյանը նշեց. «Դուք կարող եք դիմել այն մարմիններին, որոնք աուդիտ են իրականացնում կամ մեր ֆինանսատնտեսագիտական վարչությանը եւ այլն: Ամեն դեպքում ես ձեզ ասում եմ, որ նախկին տնօրենն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Նախկինում կուտակված որոշակի ֆինանսական խնդիրներ էլ կան՝ հեպատիտ C-ի հետ կապված: Քաջարանի բժշկական կենտրոնում լուրջ մենեջմենթ է պետք իրականացնել եւ հիմնական նպատակը դա է, որ այնտեղ այնպիսի մարդ պետք է լինի, որ շատ լուրջ մենեջերական ունակություններ ունենա, որ տվյալ կազմակերպությունը կարողանա ոտքի կանգնեցնել:

Առողջապահության արդյունավետությունը երկու բաղադրիչ ունի, մեկը նյութատեխնիկական եւ կադրային հագեցվածություն, երկրորդը՝ արդյունավետ կառավարում: Մեր Քաջարանի բժշկական կենտրոնը առաջին մասով ամբողջովին համապատասխանում է, որ լինի արդյունավետ կազմակերպություն: Իսկ կառավարման հարցում ոչ թե մարդը թերացել է, այլ գոյություն ունեն որոշակի այլ տարրեր, ժամանակակից մենեջմենթ պետք է լինի: Երեւի այդ ամենը գումարվել է, եւ ըստ երեւույթին նախկին գլխավոր բժիշկը հասկացավ, որ ինքը ի վիճակի չէ այդ ամենը ապահովել»:

Տպել
3073 դիտում

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է