ՀՔԾ. ավարտվել է Վանոյի Արտակի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

08/12/2016 schedule19:13

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արտակ Գալստյանը (հանրության շրջանում հայտնի է «Վանոյի Արտակ» մականունով) տեղեկանալով, որ իր մտերիմ՝ «analitik.am» կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանը 2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել է, որոշել է առիթն օգտագործել ուրիշի խոշոր չափի գումարը խաբեությամբ հափշտակելու համար: Այդ նպատակով Ա. Հովհաննիսյանի եղբայր՝ Գոռ Հովհաննիսյանին, ս.թ. մայիսի 4-ին եւ 5-ին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ, իբր, իրավասու պաշտոնատար անձին՝ Անի Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու, հետագայում նաեւ նրան մեղսագրված արարքը վերաորակելու համար:

Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է կաշառք տալ, որի պատճառով Արտակ Գալստյանին չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունները:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Բացի վերը նշված հանցագործության դեպքերից, կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արտակ Գալստյանը կատարել է նաեւ հանցավոր այլ արարքներ, որոնք նախկինում բացահայտված չեն եղել եւ վերջինիս հաջողվել է խուսափել քրեական պատասխանատվությունից: Հիմնավորվել է, որ Ա. Գալստյանը 2008 թվականի ընթացքում, որպես արհեստ կատարել է վաշխառություն. մի շարք քաղաքացիների պարտք տված դրամի դիմաց նրանցից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տարեկան տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ, այսինքն՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ:

Մասնավորապես, Արտակ Գալստյանը Երեւան քաղաքի բնակիչներ Գ. Ասատրյանին, Վ. Գրիգորյանին, Ա. Հակոբյանին, Ա. Գրիգորյանին, Ս. Արմենակյանին, Ա. Ղշյանին պարտք տված գումարների դիմաց որպես գումարի վերադարձման եւ տոկոսագումարների վճարման երաշխիք նրանց հետ կնքել է առուվաճառքի շինծու պայմանագրեր, որոնց հիման վրա հիշյալ քաղաքացիներին պատկանող բնակարանները գրանցվել են իր անունով:

Ա. Գալստյանը պարտքով տված գումարների դիմաց որպես տոկոսավճարներ հիշյալ քաղաքացիներից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տարեկան տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսագումարներ եւ միայն մայր գումարներն ու տոկոսագումարներն ամբողջությամբ ստանալուց հետո վերադարձրել է բնակարանները՝ դրանք շինծու պայմանագրերով վերավաճառելով իրական սեփականատերերին:

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաեւ, որ նույն եղանակով Ա. Գալստյանը պարտքով գումարներ է տվել նաեւ Երեւան քաղաքի բնակիչներ Հ. Պետրոսյանին եւ Հ. Մկրտչյանին, սակայն վերջիններս չեն կարողացել վճարել մայր գումարներն ու տոկոսավճարները: Այդ պատճառով Ա. Գալստյանն իր անվամբ գրանցված վերջիններիս բնակարանները վաճառել է այլ անձանց՝ ստացված գումարները պահել որպես պարտքի մարում, փաստացի զրկելով սեփականատերերին իրենց բնակարաններն ազատ տնօրինելու իրավունքից:

Քրեական գործով նախաքննության ընթացքում Արտակ Գալստյանը դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ հայտնելով, որ չի առարկում վաշխառության 7 դրվագներով՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով չիրականացնելու դեմ:

Հաշվի առնելով, որ լրացել են քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որոշում է կայացվել վաշխառության դրվագներով Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույն քրեական գործով կատարված նախաքննությամբ բացահայտվել են նաեւ Արտակ Գալստյանին առնչություն ունեցող մի շարք անձանց կողմից վաշխառություն եւ խարդախություն կատարելու նոր դեպքեր, որոնց առթիվ հարուցվել են նոր քրեական գործեր եւ ուղարկվել ըստ քննչական ենթակայության:

Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք տալու նախապատրաստության եւ խոշոր չափի խարդախության փորձ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Տպել
1016 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական