Անդրիաս Ղուկասյանի գործով եւս մեկ վկա է հայտնվել. կրկին նախկինում դատապարտված

09/12/2016 schedule17:12

«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ, Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի դեմ եւս մեկ ցուցմունք է հայտնվել:

Ցուցմունք տված անձն այս անգամ էլ ոմն Արտակ Մկրտչյան է, որը եւս նախկինում դատապարտված է եղել:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Ղուկասյանի պաշտպաններն ասուլիս հրավիրեցին եւ տեղեկացրին, որ գործով նոր «գործակալ» վկա՝ Գեղամ Սահակյանն է հայտնվել, որը Անդրիաս Ղուկասյանի դեմ ցուցմունք է տվել՝ ասելով, որ նա իբրեւ թե հուլիսի 29-ին առաջնորդել է մարդկանց դեպի ոստիկանության ՊՊԾ գունդ։

Պաշտպաններն ուսումնասիրել էին վկայի անցյալը եւ պարզել, որ նա նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:

Փաստորեն գործով նոր վկա է հայտնվել՝ կրկին նախկինում դատապարտված: Այս մասին երեկ մեր զրույցում տեղեկացրեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Այս վկայի անցյալը Մեժլումյանը նույնպես ուսումնասիրել է եւ պարզել, որ Արտակ Մկրտչյանը տարբեր դրվագներով գողության համար նախկինում դատապարտված է եղել: «Գողություն է կատարել ե՛ւ իր հարեւանից, ե՛ւ իր գործատուից...»,-ասաց նա:

Հարցին՝ իսկ այս վկան ի՞նչ ցուցմունք է տվել, Կարեն Մեժլումյանն ասաց. «Չբացելով նախաքննական գաղտնիքը, միայն կասեմ, որ նրա ցուցմունքի իմաստն այն է, որ իբր Անդրիաս Ղուկասյանն է ասել, թե պետք է քարեր հավաքենք, գնանք ՊՊԾ գունդը գրավենք, ինչը ըստ էության գրված էր դատախազության հայտարարության մեջ, որտեղ նշել էին, թե ինչ նպատակով են այս գործը միացրել «Սասնա ծռերի» գործին: Այսինքն, դա կատարվել է նախկինում երեք անգամ դատված վկա Գեղամ Սահակյանի եւ մեկ անգամ դատված Արտակ Մկրտչյանի ցուցմունքների հիման վրա: Ոստիկանական գործսարքոցի է, նախկինում դատապարտվածներին «հայտնաբերում» են, որպեսզի սուտ ցուցմունքներ տան իմ պաշտպանյալի դեմ»:

Պաշտպանը տեղեկացրեց, որ նոր վկայի եւ Անդրիաս Ղուկասյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն է կատարվել: Հենց այդ առերեսման ժամանակ էլ պաշտպանական կողմի համար ակնհայտ է դարձել, որ վկա Արտակ Մկրտչյանը սուտ ցուցմունք է տալիս: Վերջինս միայն կարողացել է «լավ հիշել», որ Անդրիաս Ղուկասյանը կոչ է արել քարեր հավաքել ՊՊԾ գունդը գրավելու համար, իսկ պաշտպանական կողմի մյուս հարցերին վկան պատասխանել է, որ տեղյակ չի, ոչինչ չի հիշում, հետո բարկացել է հարցերից եւ ընդմիջում խնդրել. «Առերես հարցաքննությունը տեղի է ունեցել մեկուսարանում (նախկին վկայի հետ առերես հարցաքննությունը տեղի էր ունեցել Քննչական կոմիտեում,- Տ.Խ).: Առաջին անգամ, երբ մասնակցեցինք հարցաքննությանը, այդ վկան լրիվ ուրիշ բաներ էր պատասխանում, մեր կարծիքով՝ ինքը մոռացել էր, թե ինչ վկայություն պետք է տա, հետո, երբ զգաց՝ ինչ է անում, ընդմիջում խնդրեց, ասաց՝ ես գնում եմ, հիստերիկություն արեց, դուրս եկավ, գնաց: Երկրորդ անգամ որ եկավ առերես հարցաքննության, արդեն ուղղված էր ցուցմունքը: Ամեն առերես հարցաքննության ժամանակ մենք հայտարարություն ենք անում, որ ակնհայտ սուտ ցուցմունքներ են տալիս, վարույթն իրականացնող մարմինը կամ ոստիկաններն են նրանց «հայտնաբերում», որպեսզի նման ցուցմունք տան»:

Մեր հարցին ի պատասխան՝ Կարեն Մեժլումյանն ասաց, որ Անդրիաս Ղուկասյանը այս նոր վկային մեկ անգամ հանրահավաքի ժամանակ է տեսել, անձամբ չի ճանաչում: Ղուկասյանը նույնպես այն կարծիքն է, որ վկան սուտ ցուցմունք է տվել իր դեմ: Պաշտպանն ասաց, որ դեռ նախաքննության ավարտի հետ կապված տեղեկություններ չունեն: «Հույս ունենք, որ ՀՔԾ-ն-ում գոնե օբյեկտիվ քննություն կլինի: Քննչական կոմիտեում կեղծ ապացույցներ էին սարքում, որից կարծես քննիչները հաճույք էին ստանում»,- նկատեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, մինչ ավարտը վարույթն իրականացնող մարմինը խստացնի Ղուկասյանի մեղադրանքը, պաշտպանն ըստ էության չբացառեց: «Այդ ակնարկը կա դատախազության հայտարարության մեջ, որտեղ մանրամասն նշում են, թե ինչու են միացրել գործը: Խստացնելու ակնարկ կար նաեւ իմ պաշտպանյալի կալանքը երկարաձգելու միջնորդության մեջ: Թեեւ պաշտպանական կողմը գտնում է, որ խստացնելու հիմք ընդհանրապես չկա, ավելին՝ պետք է գործը օր առաջ կարճվի: Սա պայթած, փուչիկ գործ է»: Ճշտող հարցին, թե այնուամենայնիվ ո՞ր ակնարկի մասին է խոսքը, Մեժլումյանն ասաց. «Հայտարարության մեջ նշվում է՝ օժանդակել է «Սասնա ծռերին» եւ փորձել մտնել ՊՊԾ գունդ»: Այսինքն՝ չի բացառվում, որ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը լրացվի նաեւ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու հոդվածով:

Ինչ վերաբերում է Ղուկասյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքին, ապա Կարեն Մեժլումյանն ասաց, որ երկու շաբաթ առաջ են ներկայացրել բողոքը, եւ պետք է արդեն թե՛ նիստի օրը լիներ նշանակված, եւ թե՛ որոշում հրապարակված, սակայն դրա ճակատագրի մասին պաշտպանական կողմը դեռ տեղեկություններ չունի:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով): Նա ձերբակալվեց Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո: Ղուկասյանը կալանավորվել է օգոստոսի 2-ին:

Տպել
2079 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)