Մխիթարյանն իր գոլի մասին. ծանր բեռ ընկավ ուսերիցս

09/12/2016 schedule11:17

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդունել է, որ մեծ թեթեւություն է զգում «կարմիր սատանաների» կազմում պաշտոնական խաղերում իր առաջին գոլը խփելուց հետո: Կիսապաշտպանը «մանկունյանցիների» կազմում իր գոլերի հաշիվը բացեց Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի ուկրաինական «Զարյայի» դեմ հանդիպման ժամանակ: Մրցակցի հարկի տակ ընթացող խաղում Մխիթարյանն իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց 48-րդ րոպեին:

«Ես գնդակը ստացա դաշտի կենտրոնում եւ առաջ շարժվեցին, տեսա, որ Ուեյն Ռունին ինձ համար տարածություն է բացում, չէի կարող գնդակը նրան փոխանցել եւ որոշեցի ինքս առաջ շարժվել, հետո էլ գոլ խփեցի: Կարելի է ասել՝ ծանր բեռ ընկավ ուսերիցս: Երկար էի սպասել այս գոլին: Հաջորդ գոլս պետք է «Օլդ թրաֆորդում լինի». ցանկանում եմ տանը գոլ խփել: Մեծ հաճույք կլինի «Օլդ թրաֆորդում» գոլ խփելը: Ամենակարեւորն այն է, որ հաղթել ենք եւ փլեյ-օֆ փուլում ենք»,- ասել է նա խաղից հետո:

Հայ ֆուտբոլիստն անդրադարձել է նաեւ իր թիմի խաղին: Նա նշել է, որ պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այնքան էլ գոհ չի եղել առաջին խաղակեսից, սակայն երկրորդ կեսում իրենք կարողացել են շտկել իրենց խաղը:

«Երկրորդ կեսում ավելի լավ խաղացինք: Առաջինում այնքան էլ չէր ստացվում. չէինք կարողանում տարածություններ գտնել, վերջին փոխանցումը կատարել, նաեւ իրար մի փոքր լավ չէինք հասկանում: Երկրորդ խաղակեսում լրիվ հակառակն էր. մենք շատ լավ խաղացինք, փորձեցինք բարելավել մեր խաղը եւ արդյունքը ստացանք: Մենք կարողանում էինք տարածություններ ստեղծել եզրային խաղացողների եւ հարձակվողների համար»,- ասել է նա:

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Մոուրինյոն գովել է հայ ֆուտբոլիստին ամուր բնավորություն ունենալու եւ դժվարությունները հաղթահարելու ունակության համար:

Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց մինչեւ 85-րդ րոպեն: Նրան փոխարինելուց 3 րոպե անց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: «Յունայթեդը» «Զարյանին» հաղթեց 2:0 հաշվով:

Խաղից հետո Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի վիճակահանությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 12-ին:

Տպել
1799 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել