Օուեն եւ Սկոուլզ. անկախ Ռունիի ու Մատայի ներկայությունից մարզիչը պետք է ընտրի Հենրիխին

09/12/2016 schedule12:27

«Մանչեստեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Փոլ Սկոուլզը եւ Մայքլ Օուենը գովեստի խոսքեր են ասել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Հայ ֆուտբոլիստը «մանկունյանցիների» կազմում պաշտոնական խաղերում իր գոլերի հաշիվը բացեց Եվրոպա լիգայի խմբային փուլի ուկրաինական «Զարյանի» դեմ խաղում: Նա իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց 48-րդ րոպեին հիանալի անցումից հետո: Ինչպես գրում է բրիտանական The Mirror-ը, Մայքլ Օոուենը կարծում է, որ այս խաղով Մխիթարյանը վաստակել է կայուն տեղը թիմի հիմնական կազմում եւ անկախ Ուեյն Ռունիի ու Խուան Մատայի ներկայությունից՝ պետք է լինի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի առաջին ընտրությունը:

«Նա իմ առաջին ընտրությունը կլիներ այդ 3 դիրքից մեկի համար: Իհարկե, Իբրահիմովիչը պետք է խաղա առջեւում, բայց նրա ետեւում՝ լինի դա աջ եզրը, ձախը, թե՝ կենտրոնը, դրանցից մեկում պետք է լինի Մխիթարյանը: Մատան հիանալի մրցաշրջան է անցկացնում, կան նաեւ արագ Ռեշֆորդը եւ փորձառու Ռունին: Մարզիչը շատ հնարավորություններ ունի... Լինգարդը, Մարսիալը, բայց Մխիթարյանը պետք է լինի առաջինը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Մխիթարյանի՝ «Զարյանին» խփած գոլի մասին կարելի է բանաստեղծություններ գրել:

Փոլ Սկոուլզը համաձայնել է Օոուենի հետ: Նա նշել է, որ հայ ֆուտբոլիստն առավելություններ ունի Խուան Մատայի նկատմամբ: Նա ասել է, որ կանխատեսում էր, որ հնարավորություն ստանալու դեպքում Մխիթարյանը փայլուն խաղ ցույց կտա:

«3-4 շաբաթ առաջ ես ասել էի, որ ընդամենը ժամանակի հարց է, եւ խաղաժամանակ ստանալու դեպքում նա կսկսի ցուցադրել այն, ինչ մենք հիմա տեսնում ենք: Նա Մատայից տարբերվում է նրանով, որ մի փոքր ավելի արագ է: Մատան տեխնիկապես շատ լավն է, բայց արդյո՞ք նա մրցակիցներին շրջանցելու արագություն ունի: Չեմ կարծում: Կարծում եմ՝ Մխիթարյանը տեխնիկապես լավն է եւ միաժամանակ արագույթուն ունի մրցակիցներին շրջանցելու համար»,- ասել է «ՄՅՈՒ»-ի լեգենդը:

Եվրոպա լիգայի «Զարյանի» դեմ խաղում «Յունայթեդը» հաղթեց 2:0 հաշվով: Թիմն A խմբում 12 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը եւ որակավորվեց 1/16 եզրափակչի համար: Խմբից 1-ին տեղով հաջորդ փուլ դուրս եկավ թուրքական «Ֆեներբախչեն» (13 միավոր):

1/16 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Տպել
3222 դիտում

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը