ՀՎԿ-ի կողմից անվճար բուժօգնություն է տրամադրվել. Բաղդասարանը ձկան պես լռել է (տեսանյութ)

09/12/2016 schedule14:50

«Նոյան տապան» մամուլի ակումբում այսօր ասուլիսով պետք է հանդես գային այն կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարները, որոնք որոշել էին դուրս գալ «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմից եւ պատրաստվում են դատի տալ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Ասուլիսը մեկնարկեց նախատեսված ժամից մոտ 10 րոպե անց, իսկ մինչ այդ ՀՎԿ-ի ներկայացուցիչները մասնավոր զրույց ունեցան ՀՎԿ-ից դուրս գալ պատրաստվող «Ազատամարտիկների եւ զորացրված զինծառայողների իրավունքների պաշպանություն» ՀԿ նախագահ Ռազմիկ Ռուշանյանի հետ: Մամուլի ակումբի սրահ մտան նաեւ  մի խումբ երիտասարդներ, որոնք ավելի ուշ պարզվեց, որ ՀՎԿ-ի երիտասարդական թեւից են: Ասուլիսին ներկայացավ նաեւ «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը:

Ռազմիկ Ռուշանյանը հայտարարեց, որ ինքը ցանկություն է ունեցել դուրս գալ ՀՎԿ-ից, սակայն հանդիպում է ունեցել ՀՎԿ-ի ներկայացուցիչների հետ եւ փոշմանել է: Ըստ իրեն՝ դուրս չի գալիս կուսակցությունից, քանի որ իր առաջ քաշած ծրագրերը կներառվեն ՀՎԿ-ի ծրագրում, եթե նրանք հաղթեն ընտրություններում եւ իշխանության գան:

«Առայժմ մեր կազմակերպությանը ՀՎԿ-ից դուրս գալը մի փոքր ժամանակավրեպ է, քանի որ բոլորս էլ նպատակ ունենք երկրում իրավիճակ փոխելու»,- հայտարարեց Ռազմիկ Ռուշանյանը եւ լռեց:

«Հայկանդուխտ» կուսակցության նախագահը թղթերի տրցակը ձեռքին մնաց մենակ: Ասուլիսի բանախոսների ցանկն ընդլայնվեց՝ սեղանի մոտ նստեցին ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Հարությունյանը եւ կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանը, իսկ լրագրողների շարքերում նստեց «hartak.am» կայքի խմբագիր Կարեն Թումանյանը, որը ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ է:

Արմենուհի Ղազարյանը ներկայացրեց այն փաստարկները, ըստ որոնց, ՀՎԿ անդամ կուսակցությունները պետք է լուծարվեն, սակայն ՕԵԿ-ը չի լուծարվել, իսկ «Հայկանդուխտ»-ին հակադարձում են, թե պետք է ինքն էլ լուծարվեր ՀՎԿ անդամ դառնալու համար:

«Ես կդիմեմ դատարան, ես անգրագետ չեմ, չեմ կարող չորքոտանի կենդանու նման ենթարկվել մարդկանց»,- ասաց Արմենուհի Ղազարյանը՝ նշելով, որ դատարանում պահանջելու է անվավեր համարել ՀՎԿ-ի գրանցումը:

Ասուլիսի մասնակիցները սկսեցին փոխադարձ վիրավորանքներ հնչեցնել, խմբով խոսել, իսկ Արմենուհի Ղազարյանը հայտարարեց, որ ՀՎԿ նախագահ «Արթուր Բաղդասարյանը ձկան պես լռել է»: Այս միտքը  բորբոքեց ՀՎԿ ներկայացուցիչներին եւ Կարեն Թումանյանը հայտարարեց, որ որոշ տեղեկություններով՝ Արմենուհի Ղազարյանը միանալով ՀՎԿ-ին անվճար բուժօգնություն է ստացել: Ղազարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ դա սուտ է եւ ինքն առողջական խնդիրներ չի ունեցել: Նա ասաց, որ դիմում է դատախազությանը, քանի որ ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը նրան հեռախոսազրույցով փորձել է լռեցնել եւ ձայնագրություններ ունի: «Ես «վերբովկա» լինող չեմ, անկաշառ եմ, սա իմ հաղթանակն է, առա՛ջ դեպի հաղթանակ եւ կհասնեմ մինչեւ Եվրոդատարան»,- հայտարարեց Արմենուհի Ղազարյանը:

Բանավեճն առանց մեկնաբանության՝ տեսանյութում:

 

Տպել
2214 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ