Ով կֆինանսավորի գիտությունը. Ճիշտ բան ասելը դեռ քիչ է

10/12/2016 schedule16:00

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հասավ գիտությանը: Երեկ նա այցելել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել  գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Վարչապետը, բնականաբար,  հետաքրքիր բաներ է ասել: Ասել է` «Այսպես շարունակելով՝ մենք լավ չենք ապրելու: Հատուկ ուզում եմ այս թեման ընդգծել, որպեսզի խոսենք, թե ինչպե՞ս ենք կառուցելու կառավարություն-Գիտությունների ակադեմիա հարաբերությունները, որպեսզի գիտությունը զարգանա՝ մեկ, որպեսզի գիտնականն արժանավայել ապրի՝ երկու, որպեսզի գիտնականը հավելյալ արժեք ստեղծի ՀՆԱ-ի մեջ՝ երեք, եւ ինքը կարողանա ունենալ իրեն գնահատելու հայտանիշներ»:

Անդրադառնալով գիտական հիմնարկների ֆինանսավորմանը, վարչապետը ասել է. «Պետք է հասկանալ, թե ի՞նչն է սխալ կատարվում: Եթե մեր խոսակցության արդյունքում լինելու է միայն այն, որ կառավարությունը փող քիչ է տալիս, ապա մեր խոսակցությունը գործնական չի դառնա»:

Ասել է նաեւ, թե «Մենք ունենք մեկ տարբերակ: Նման բանաձեւով քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Բոլոր ինստիտուտները, որոնք նույնիսկ տեսականորեն կարող են ունենալ կիրառական արդյունք, պետք է աշխատեն դրա վրա, եւ այդ հարցում մենք մաքսիմալ պետք է ձեզ աջակցենք: Սա է տարբերակը»:

Եթե երկու բառով ամփոփենք գիտության մասին վարչապետի ասածները, ապա թերեւս կստացվի հետեւյալը: Քանի դեռ գիտական հիմնարկները «նստած են» պետական բյուջեի վրա եւ չեն մտածում փող վաստակելու մասին, գիտությունը չի զարգանա: Գիտությունը կզարգանա այն ժամանակ, երբ կստեղծի որեւէ արդյունք` պրոդուկտ, որը ենթակա է վաճառքի: Կառավարությունն էլ պատրաստ է այդ պրոդուկտը տանել «շուկա», դնել վաճառասեղանին` հարթակին, որի վրայից այն կգնեն գնորդները:

Փոքր վերապահումներով վարչապետի առաջարկած սխեման գործում է ամբողջ աշխարհում: Կառավարությունը ֆինանսավորում է միայն ֆունդամենտալ գիտությունները, որը չափազանց թանկ հաճույք է, իսկ գիտության այն մասը, որը հնարավոր է կոմերցիալիզացնել, ապա դրա հետ կառավարությունները գործ չունեն: Դա գիտւթյան եւ բիզնեսի ներքին խնդիրն է: Ու փորձը ցույց է տալիս, որ համապատասխան միջավայր ստեղծելու դեպքում գիտությունն ու բիզնեսը իրար հետ «եղբայրանում են»:

Ինչու նույն գործընթացը տեղի չի ունենում մեզ մոտ: Մեզ մոտ կա ե՛ւ գիտական բավականին ուժեղ պոտենցիալ, ե՛ւ կա նաեւ շատ հարուստ բիզնես: Ու ահա այստեղ է, որ հանգում ենք մի տխուր եզրակացության: Հարցը նույնիսկ այս դեպքում գտնվում է քաղաքական հարթության վրա:

«Գաղափարը ձեւակերպեք իքս կառույցին եւ վաճառեք, որպեսզի նա ձեզ հետ դառնա համահետազոտող եւ իր վրա վերցնի գիտնականների ծախսը՝ գիտակցելով, որ հինգ տարի հետո դառնալու է հաղթող...»,- երեկ ասել է վարչապետը:

Ձեւակերպված գաղափարը գնելու համար փող է պետք եւ «հաղթող» դառնալու ցանկություն: «Հաղթող» դառնալու ցանկություն ունեցողները «հաղթող են» դառնում ոչ թե, պատկերավոր ասած, գիտությունից ձեւակերպած գաղափար գնելով, այլ իշխանության հովանավորություն ստանալով: Ծախսը գրեթե նույնն է: Բայց իշխանության հովանավորությունը ստանալու համար վճարված գումարները երաշխիք են, որ տվյալ «հաղթողը» կստանա այս կամ այն ապրանքը ներկրելու մենաշնորհ, կամ այսինչ հանքավայրը շահագործելու իրավունք....: Իսկ նույն ծախսը գիտության մեջ դնելու դեպքում ամենեւին էլ հայտնի չէ, ստացված պրոդուկտը կտնօրինես դո՞ւ, թե հետդ սկզբում 50 տոկոս փայ կմտնեն, հետո էլ քեզ ընդհանրապես կհեռացնեն ասպարեզից:

Հիմա պատկերացրեք, որ ասենք Սամվել Ալեքսանյանը կամ Գագիկ Ծառուկյանը իրենց հսկայական ունեցվածքի մի չնչին մասը որոշում են ներդնել գիտության մեջ: Օրինակ, այսինչ գիտահետազոտական ինստիտուտին, որը արդեն ունի որոշակի փորձ ու ուսումնասիրություններ, պատվիրում են աշխատանքներ սկսել այսինչ լամպերի ստեղծման ուղղությամբ, որը, ասենք, 3 անգամ ավելի քիչ է էներգիա ծախսում, բայց ունի ցածր ինքնարժեք: Եթե ծրագիրը ստացվի, ապա պատվիրատուն կարճ ժամանակում կբազմապատկի իր ունեցվածքը: Բայց կարող է եւ չստացվել: Հայտնի՞ է որեւէ մեկին մի դեպք, որ մեր հայտնի օլիգարխները այսպիսի հարաբերությունների մեջ մտնեն գիտական աշխարհի հետ:

Իսկ նրանք, ովքեր հաճույքով կգնային իրենց բիզնեսը գիտության միջոցով «հաղթող» դարձնելու ուղղությամբ, այդքան փող չունեն: Այլ կերպ ասած, մեր պես երկրների գիտության հիմնական խնդիրն այն է, որ կապիտալը գտնվում է ոչ արդյունավետ բիզնեսի մոտ: Մեր օլիգարխների «բիզնես հաջողությունը» պայմանավորված չէ նրանով, թե որքանով են նրանք նոր ու մրցունակ ապրանքներ արտադրում, ծառայություններ մատուցում, այլ նրանով, թե որքանով են քիփ իշխանության հետ, որքանով են ֆինանսավորում նրա վերարտադրությունը:

Ու քանի դեռ իշխանությունը այդ ֆինանսավորմամբ վերարտադրվում է, ուստի ավելի լավ պայմաններ է ստեղծում օլիգարխների համար, ու կապիտալը էլ ավելի է կենտրոնանում նրանց մոտ, անարդյունավետ բիզնեսը դառնում է ավելի անարդյունավետ, իսկ իրական պոտենցիալ ունեցող բիզնեսը էլ ավելի է զգում «թթվածնի» պակաս: Եթե ուշադիր ուսումնասիրենք աշխարհի փորձը, ապա կհամոզվենք, որ «հաղթող» են այն երկրները, որտեղ կապիտալը կենտրոնացած է արդյունավետ, մրցունակ պրոդուկտ ստեղծող բիզնեսի ձեռքում: Աշխարհի ամենահարուստ մարդը` Բիլ Գեյթսը, որի կարողությունը շուտով կհասնի 100 միլիարդ դոլարի, «նստած է» գիտության պրոդուկտների վրա: Իլոն Մասկը 45 տարեկան հասակում 10 միլիարդ դոլար ունեցվածքը հիմնականում կուտակել է հենց գիտությունը կոմերցիալիզացնելու շնորհիվ: Նա հիմա արտադրում է էլեկտրոմոբիլներ, աշխատում այլընտրանքային էներգետիկայի ուղղությամբ ու հրթիռներ է բաց թողնում...: 

Մի խոսքով, վարչապետը երեկ Գիտությունների ակադեմիայում ընդհանուր առմամբ ճիշտ բաներ էր ասում: Սակայն դա քիչ է` շատ քիչ, եթե չասենք՝ անիմաստ, քանի դեռ չի լուծվել ավելի խորքային` քաղաքական խնդիրը:

Տպել
3252 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը