Դրան լավ կսատկացնեք. ինչ հրահանգ է տվել Նորատուսցի Ալիկը՝ Չարբախի սպանության գործով

12/12/2016 schedule11:00

Նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակը հայտնաբերվել է:

Հիշեցնենք, որ այդ օրը գեղեցկության սրահում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից սպանվել էին Երեւանի բնակիչներ, 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ Մուշեղ Մուշեղյանը, եւս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում: Իրավապահները տեւական ժամանակ չէին կարողանում հայտնաբերել այն զենքը, որից հնչել էին կրակոցները:

Մեր տեղեկություններով, գործով մեղադրյալներն են մատնացույց արել այն վայրը, որտեղ թաքցրել են զենքը. ատրճանակը հայտնաբերվել է «Լիա» գեղեցկության սրահի հարակից տարածքում: Նույն այդ տեղեկություններով, հայտնաբերված «Մակարովը»  պատկանել է սպանված Մուշեղ Մուշեղյանին. երկու սպանություններն էլ տեղի են ունեցել այդ զենքով:

Իրավապահների կողմից զենքը հայտնաբերելու տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին նաեւ ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նշանակվել է փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Սույն գործով մեղադրանք է առաջադրվել հինգ անձի՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին, նրա ընկերոջը՝ Բդոյին, Չարբախցի Գեղամին (Պետրոս Ղազարյանին) եւ նրա երկու ընկերներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած «ռազբորկային» մասնակցել է մի քանի տասնյակ մարդ՝ հիմնականում քրեական հեղինակություն Գեղամի շրջապատից: Նրանց ու սպանված Մուշեղ Մուշեղյանի միջեւ վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է լուրջ ընդհարման, ինչի ժամանակ Մուշեղ Մուշեղյանը իր մոտ եղած զենքով կրակել է իրեն շատ մոտ գտնվող Գեւորգ Ավետիսյանի գլխին: Երեկ, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ Մուշեղ Մուշեղյանը սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ այսպես ասած «պատանդ» է վերցրել Չարբախցի Գեղամի ծանոթներից 25-ամյա Գեւորգին, ատրճանակը պահել է նրա գլխին, որպեսզի կարողանա նրա հետ դուրս գալ գեղեցկության սրահից, սակայն չի հաջողվել, լուրջ ընդհարում է սկսվել, ինչի ժամանակ էլ Մուշեղյանը կրակել է Գեւորգ Ավետիսյանի գլխին:

Այնուհետեւ զենքի համար «կռիվ է» գնացել, փորձել են իրար ձեռքից խլել ատրճանակը, հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել է Մուշեղ Մուշեղյանը, հրազենային վիրավորում ստացել Արամ Պետրոսյանը. դիակի զննությամբ նաեւ կտրող-ծակող վնասվածքներ են հայտնաբերվել: Մեր տեղեկություններով, Մուշեղ Մուշեղյանը եւ Չարբախցի Գեղամը վիճաբանել են ֆինանսական խնդիրների պատճառով, սակայն նրանք իրավապահներին հրաժարվել են մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

Մեզ հայտնի դարձավ, որ գործով կալանավորված քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը դեպքի վայրում չի եղել: Որոշ տեղեկությունների համաձայն, նա Չարբախցի Գեղամին «խորհուրդ» է տվել «լավ սատկացնել Մուշեղ Մուշեղյանին»: Դրա համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել Մուշեղյանի սպանությունը դրդելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի հատկանիշներով (սպանության դրդչություն): Նշենք, որ Մուշեղյանը Նորատուսցի Ալիկի վստահված անձն է եղել, սակայն ինչ-ինչ պատճառով նրա ու Մուշեղի ջրերը մի առվով չեն հոսել, եւ Մուշեղը վտարվել է Ալիկի շրջապատից:

Առաջադրված մեղադրանքը Ալիկ Բանդուրյանը չի ընդունում եւ հրաժարվել է ցուցմունք տալ: Այս մասին երեկ մեր զրույցում ասաց նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանը: Վերջինս պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Պարոն Վասակյան, ձեր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանը ընդունու՞մ է իրեն առաջադրված մեղադրանքը:

- Ոչ, չի ընդունում, եթե նման բան չկա, ո՞նց ընդունի:

- Այսինքն՝ չի՞ դրդել սպանության:

- Ոչ, ո՞նց կարող է նման բան լինել:

- Քրեական գործի շրջանակներում ցուցմունք տվե՞լ է:

- Ոչ, չենք տվել:

- Այսինքն՝ հրաժարվե՞լ է:

- Ոչ մի բան էլ չի տվել:

- Նա մասնակցե՞լ է գեղեցկության սրահում տեղի ունեցած վիճաբանությանը:

- Ոչ, այ ազիզ ջան, ի՞նչ վիճաբանություն, ինքը, ընդհանրապես, ոչ մի բանից տեղյակ չի:

- Մուշեղ Մուշեղյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել, ճանաչում է չէ՞ իրեն:

- Չգիտեմ, այդ հարցին չենք անդրադարձել, իր հետ նման բան չենք քննարկել:

- Իսկ Չարբախցի Գեղամի՞ն:

- Դա նույնպես չենք քննարկել: Բայց, իմ կարծիքով, չի ճանաչում:

- Լավ, իսկ նրա մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել:

- Դեռ ոչ մի, միայն մեղադրանք են առաջադրել եւ կալանավորելու միջնորդություն ներկայացրել:

- Կալանավորելու որոշման դեմ բողոք ներկայացրե՞լ եք:

- Մենք գտնում ենք, որ իմ պաշտպանյալին կալանավորելու հիմքերն անհիմն են:

- Պարոն Վասակյան, ո՞ր ՔԿՀ-ում է պահվում Ալիկ Բանդուրյանը:

- ՔԿ հիմնարկում:

- Ո՞ր:

- Այսքանով վերջացնենք:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը): Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրություններն անհետացել են: Այս գործով հանցագործությունը պարտակելու կասկածանքով ձերբակալվել էր նաեւ Չարբախցի Գեղամի կինը, սակայն ամուսնու կալանավորվելուց հետո ազատ էր արձակվել:

Տպել
10245 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին