Ծառուկյանը բացել է դրամապանակը. ԲՀԿ-ի Գյումրու կառույցը գումարներ կբաժանի

Armtimes.com-ը երեկ գրել էր, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել էր Գյումրի եւ եղել էր «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում: ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գրասենյակ գալուց մոտ 15 րոպե առաջ են տեղեկացվել, որ Ծառուկյանն է իրենց մոտ գալիս:

«Մանրամասն գիտեր «Շիրակ կենտրոն»-ի գործունեության մասին: Կենտրոնում հավաքվել էին նաեւ զոհված զինվորների ծնողներ, երեւի միասին էին եկել կամ պայմանավորվել էին: Համենայնդեպս, մենք չէինք հրավիրել»,- ասաց Վահան Թումասյանը՝ նշելով, որ Ծառուկյանը ցանկություն է հայտնել աջակցել կենտրոնի բարեգործական ծրագրերին եւ 10 միլիոն դրամ նվիրատվություն է կատարել: «Ես ասել եմ, որ մենք գումար չենք բաժանում, դա ամենասարսափելի երեւույթն է: Այսինքն՝ վառելափայտի, միջոցառումների, ամանորյա ծրագրերի համար, մոտ 3-4 ամսվա համար իր ներդրումն արեց»,- նշեց «Շիրակ կենտրոն»-ի ղեկավարը՝ հավելելով, որ մանրամասն ներկայացրել են իրենց հուզող խնդիրներ:

Ծառուկյանը 7 միլիոն դրամ էլ հատկացրել է զոհված զինծառայողների ծնողներին, իսկ ծնողներից մեկը բնակարան է խնդրել, որը նույնպես հատկացվել: «Եթե չեմ սխալվում Վարդեւան Գրիգորյանին, իր խոսքերով, ես կապ չունեմ, 30 միլիոն դրամ պետք է տար տնակներում ապրող ընտանիքներին ամանորյա տոներից առաջ բաժանեին»,- հանդիպումից մանրամասներ հայտնեց Վահան Թումասյանը:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի քայլում PR չեք տեսնո՞ւմ, նա պատասխանեց. «Եթե PR էլ կա, ապա մտածված է, որ միակ գրասենյակը, որտեղ մտավ դա «Շիրակ կենտրոնն» էր: Նարեկ Սարգսյանն էր մեկ շաբաթ առաջ եկել, անօթեւանների հետ կապված խնդիրները, մեր կարծիքը լսելու: Եթե նույնիսկ PR է, ապա մենք առիթն օգտագործում ենք, մանրամասն ներկայացնում ենք, որ իրենք իրականության մասին իրազեկ լինեն: Եթե մտածեմ PR-ի մասին, ի՞նչ անեմ՝ դռները փակեմ, նստե՞մ»:

Նշենք, որ ամենամեծ դրամական հատկացումը՝ 30 մլն դրամը, Ծառուկյանը կատարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Վարդեւան Գրիգորյանին՝ անօթեւան գյումրեցիներին բաժանելու համար: Չմոռանանք, որ մի քանի ամսից ԱԺ-ի ընտրություններ են, իսկ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու ԲՀԿ-ի հույսերն արդարացված են: ԲՀԿ-ական պատգամավորը Միքայել Մելքումյանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի երեկվա այցի ժամանակ Գյումրու հրապարակում հավաքված քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, նա ուշաթափվել էր, իսկ ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում մահացել էր:

Տպել
3275 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան