Այսօր Ռոնալդուն կստանա իր 4-րդ «Ոսկե գնդակը»

12/12/2016 schedule12:29

Այսօր հայտնի կդառնա 2015-2016 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Մարզական լրատվամիջոցները եւ մասնագետները գրեթե չեն կասկածում, որ «Ֆրանս ֆուտբոլ» ամսագիրն այն հանձնելու է Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Պորտուգալացին նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի՝ թիմի պատմության 11-րդ գավաթը՝ միաժամանակ 16 գոլով դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու: Ամռանն էլ հաղթել է Եվրոպայի 2016 թ. առաջնությունում:

Նրա հիմնական մրցակիցը՝ արգենտինացի Լիոնել Մեսսին, թեեւ հաղթել է ազգային առաջնությունում, սակայն Ամերիկա աշխարհամասի առաջնությունում՝ Կոպա Ամերիկայում, Արգենտինայի հավաքականի կազմում անհաջողության է մատնվել: Թիմը եզրափակչում պարտվել է Չիլիի ընտրանուն:

«Ոսկե գնդակի» 3 թեկնածուից թերեւս ամենացածրն են գնահատվում ֆրանսիացի Անտուան Գրիզմանի շանսերը: Թեեւ նա հասել է թե Չեմպիոնների լիգայի եզրափակիչ («Ատլետիկոյի» կազմում), եւ թե Եվրո 2016-ի եզրափակիչ (Ֆրանսիայի հավաքականի կազմում), 2 անգամ էլ զիջել է Կրիշտիանու Ռոնալդուի թիմերին:

Կրիշտիանու Ռոնալդուի համար սա կլինի 4-րդ «Ոսկե գնդակը»: Այդ ցուցանիշով նա կզիջի Լիոնել Մեսսին, որը 5 անգամ է ստացել այդ մրցանակը: 3-ական «Ոսկե գնդակ» են ստացել հոլանդացի լեգենդներ Մարկո վան Բաստենը եւ Յոհան Կրույֆը:

Ռոնալդուն չի մասնակցի արարողությանը, քանի որ «Ռեալի» իր թիմակիցների հետ մեկնել է Ճապոնիա, որտեղ «արքայական ակումբը» մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը:

«Ոսկե գնդակի» դափնեկիրը որոշվելու է աշխարհի տարբեր երկրների մարզական լրագրողների քվեարկության արդյունքում: Հայաստանից քվեարկությանը մասնակցում է ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, որն առաջին տեղը տվել է Ռոնալդուին:

2010-2015 թթ մրցանակաբաշխությունն անցկացվում էր ՖԻՖԱ-ի հետ համատեղ եւ կոչվում էր ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» (FIFA Ballon d’Or): Այս տարի համագործակցությունն ավարտվել է, եւ «Ֆրանս ֆուտբոլը» կրկին միայնակ է անցկացնում մրցանակաբաշխությունը:

Տպել
2344 դիտում

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)