Հակոբ Սերոբյան. մարմնամարզիկների համար տարին հաջող էր

12/12/2016 schedule16:37

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է 2016 թվականի ընթացքում իր մարզիկների ունեցած ելույթներից եւ գրանցած արդյունքներից: Միջազգային մրցաշարերից նրա սաները մշտապես վերադարձել են մեդալներով: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ միակ բանը, որի համար ցավում է, Ռիո 2016-ից առանց մեդալի վերադառնալն էր:

«Հավաքականի համար շատ հաջող տարի էր՝ չհաշված Օլիմպիական խաղերը: Տարին սկսվեց աշխարհի գավաթի խաղարկությամբ, որտեղ շատ հաջող հանդես եկանք. Հարություն Մերդինյանը դարձավ չեմպիոն, տղաները, բոլորը մեդալներ նվաճեցին: Եվրոպայի առաջնությունը շատ հաջող ստացվեց: Սպասում էինք 2 մեդալի, սակայն 4-ն ունեցանք: Միջազգային մրցումներում միշտ հաղթողներ ունեցել ենք: Միայն Օլիմպիական խաղերը... մենք մեդալի ակնկալիք ունեինք, չէինք գնում՝ ուղղակի մասնակցելու: Մեծ հաջողություն էր, որ Հարությունը մասնակցեց եզրափակչին, բայց եզրափակչում մինչեւ վերջ չկատարեց վարժությունը: Նա պատրաստ էր: Մինչեւ այսօր վերլուծում ենք, թե ինչ եղավ: Հուսով եմ՝ դասեր կքաղենք մեր սխալներից: Ընդհանուր առմամբ, շատ հաջող տարի էր»,- ասաց Սերոբյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ տարվա ընթացքում մարմնամարզիկները տարբեր մրցաշարերում նվաճել են 15 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե մեդալ:

Այս տարի մնացել է միայն 1 մրցաշար, որին հայ մարզիկները պետք է մասնակցեն: Դա դեկտեմբերի 18-22-ը Մոսկվայում կայանալիք Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունն է:

«Շատ լավ մրցաշար է, քանի որ 25-26 երկիր է մասնակցում, ուժեղ մրցակցություն է լինում, քանի որ մասնակցում են Ռուսաստանը, Ճապոնիան... մի շարք ուժեղ թիմեր: Հայաստանից մասնակցելու են 2 մեծահասակներ՝ Արթուր Դավթյանը եւ Վիգեն Խաչատրյանը եւ 1 երիտասարդ: Բավականին խոստումնալից երիտասարդ է՝ Գագիկ Խաչիկյանն է: Երիտասարդներից նաեւ 1 աղջիկ կմասնակցի՝ Աննա Գրիգորյանը: Հուռի Գեբեշյանն օգնեց, որ մտածենք միջազգային մրցաշարերում նաեւ աղջիկների մասնակցության մասին»,- ասաց նա:

Մասնագետը նշեց, որ երիտասարդներից մեծ ակնկալիքներ ունի, եւ բոլորին իրենց դրսեւորելու հնարավորություն կտրվի: Այս տարի պետության կողմից Մարմնամարզության ֆեդերացիային տրվող բյուջեն գրեթե կրկնապատկվել է. 21 մլն դրամից հասել է 41 մլն դրամի, հետեւաբար ավելի շատ մարզիկներ միջազգային մրցաշարերի մասնակցելու հնարավորություն կստանան:

Սերոբյանը խոսեց նաեւ առանձին մարզիկների մասին: Անդրադառնալով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին նա ընդգծեց, որ թեեւ նա 32 տարեկան է, եւ նաեւ որոշ վնասվածքներ ունի, դեռ կարող է բարձր մակարդակով շարունակել կարիերան:

«Որոշումը միասին ենք կայացրել, նրա եւ նրա անձնական մարզչի՝ Սոս Սարգսյանի հետ: Հետազոտվել է, շատ լուրջ խնդիրներ չկան, նա կարող է: Վերջնական խոսքը եղել է նրանը: Նա որոշել է, որ կարող է մասնակցել: Ես համարում եմ, որ նա արժանի է, ուժերը բավականացնում են: Իր ցանկությունն է, որ օլիմպիական մեդալով ավարտի կարիերան: Հուսով եմ՝ կստացվի»,- ասաց Սերոբյանը:

Այս շրջանում վնասվածքից շարունակում է ապաքինվել Արթուր Թովմասյանը: Նա ծնկի վիրահատության էր ենթարկվել հուլիս ամսին՝ Եվրոպայի առաջնությունից հետո: Հակոբ Սերոբյանի խոսքով՝ վերականգնողական փուլը շատ լավ է ընթանում:

«Շատ լավ վիրահատություն են արել: Մարզվում է: 90%-ով վերականգնվել է: Նա կմասնակցի Հայաստանի առաջնությանը, Դոհայում մարտի վերջին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Հուսով եմ՝ շատ լավ արդյունքներ ցույց կտա: Նա դեռ շատ բան ունի անելու: Վստահ եմ, որ կաշխատի, որովհետեւ դեռ 24 տարեկան է: Մինչեւ 30 տարեկան մի գործիքով կարող է աշխատել»,- ասաց նա:

Հակոբ Սերոբյանը նաեւ նշեց, որ աշխատանքներ են տարվում նոր գործիքներ ձեռք բերելու ուղղությամբ: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան խոստացել է օգնել, եւ ՀՀ ֆեդերացիայից ճշտել է՝ թե առաջնահերթ ինչ գործիքներ են պետք: Հակոբ Սերոբյանն առաջին հերթին ազատ վարժության գործիք է խնդրել: Սակայն, եթե անգամ գործիքը տան, այն անմիջապես չի տեղադրվելու, քանի որ դահլիճը վերանորոգման կարիք ունի. փայտե հատակը փտել է:

2017 թ. ընթացքում մարմնամարզիկները նախ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում, ապա տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որի արդյունքների հիման վրա 4 հոգի կմեկնեն Դոհա՝ աշխարհի գավաթի խաղարկությանը: Այնուհետեւ կլինի հավաք: Ապրիլի 15-ից հետո կկայանա Եվրոպայի առաջնությունը, որին ՀՀ-ն կմասնակցի 6 հոգով: Մայիսին կրկին կմասանկցեն աշխարհի գավաթի խաղարկության (հավանաբար, Սլովենիայում կայանալիք աշխարհի գավաթին): Դրանից հետո մարմնամարզիկները կմեկնեն Սանկտ Պետերբուրգ՝ միջազգային մրցաշարի (կմասնակցի 3 հոգի): Oգոստոսի վերջին կկայանա ունիվերսիադան, հետո կլինի հավաք Թբիլիսիում, սեպտեմբերին աշխարհի գավաթի խաղարկություն, հետո աշխարհի առաջնություն, նոյեմբերին կրկին աշխարհի գավաթի խաղարկություն, դեկտեմբերին տարին կավարտեն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունով, ինչպես միշտ:

Տպել
1514 դիտում

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի