Հարություն Մերդինյան. չեմ ցանկանում կարիերաս ավարտելուց հետո ինչ-որ բանի համար ափսոսալ

12/12/2016 schedule17:18

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը բացատրեց՝ ինչու է որոշել չավարտել մարզական կարիերան: Նա արդեն 32 տարեկան է, բացի այդ՝ պարբերաբար անհանգստացնում են վնասվածքները, եւ շատերին թվում էր, թե Ռիո 2016-ից հետո, որտեղ գրավեց 7-րդ տեղը, կթողնի մեծ սպորտը: Այդուհանդերձ, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նա նշեց, որ ցանկանում է ավելացնել մեդալների քանակը:

«Որոշել ենք մարզիչների հետ միասին: Եթե կարող եմ շարունակել, եւ լուրջ խնդիրներ չկան, ինչու՞ չշարունակեմ: Հնարավոր է՝ ընդհանուր ցանկի մեջ մի քանի մեդալ ավելացնեմ: Եթե զգամ, որ չեմ կարողանում, ուժերս սպառվել են, միանշանակ, կտեղեկացնեմ, որ ավարտում եմ կարիերաս: Առողջությունը միանշանակ կարեւոր է, ուղղակի այնպես եմ անում, որ կարողանամ համատեղել: Նպատակ ունեմ այնպես ավարտելու մարզական կարիերաս, որ հետագայում ոչ մի բանի համար չափսոսամ»,- ասաց նա:

Մարզիկը նաեւ ամփոփեց տարին: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ այն հաջող է դասավորվել հավաքականի համար: Միակ ցավալի փաստը Ռիոյում մեդալ չնվաճելն է եղել:

«Լավ տարի էր, ու թե՛ աշխարհի գավաթը, թե՛ Եվրոպայի առաջնությունը լավ անցան, շատ ուրախ ենք: Օլիմպիական խաղերում տեղի ունեցածն էլ երեւի սպորտային անհաջողություն էր: Եթե ինչ-որ սխալներ էլ կան, ընթացքում կուղղենք, որ չկրկնվեն»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը տարին ամփոփելիս գրեթե նույնն ասաց: Նա նույնպես միակ բացասական փաստը կապեց Ռիո 2016-ի հետ, որտեղ չկարողացավ եզրափակիչ դուրս գալ:

«Համաձայն եմ, որ տարին շատ լավ անցավ: Բոլորս լավ մասնակցեցինք, բոլորս մեր առջեւ դրված առաջադրանքները կատարեցինք աշխարհի գավաթի խաղարկությունում եւ Եվրոպայի առաջնությունում: Ճիշտ է՝ Օլիմպիական խաղերում լավ չստացվեց»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հաջորդ տարի փորձելու են շարունակել հաջողությունները:

2017 թ. ընթացքում մարմնամարզիկները նախ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում, ապա տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որի արդյունքների հիման վրա 4 հոգի կմեկնեն Դոհա՝ աշխարհի գավաթի խաղարկությանը: Այնուհետեւ կլինի հավաք: Ապրիլի 15-ից հետո կկայանա Եվրոպայի առաջնությունը, որին ՀՀ-ն կմասնակցի 6 հոգով: Մայիսին կրկին կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության (հավանաբար, Սլովենիայում կայանալիք աշխարհի գավաթին): Դրանից հետո մարմնամարզիկները կմեկնեն Սանկտ Պետերբուրգ՝ միջազգային մրցաշարի (կմասնակցի 3 հոգի): Oգոստոսի վերջին կկայանա ունիվերսիադան, հետո կլինի հավաք Թբիլիսիում, սեպտեմբերին աշխարհի գավաթի խաղարկություն, հետո աշխարհի առաջնություն, նոյեմբերին կրկին աշխարհի գավաթի խաղարկություն, դեկտեմբերին տարին կավարտեն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունով, ինչպես միշտ:

Տպել
1320 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում