Ինչ հուշեց դատավորը ԲՀԿ-ական պատգամավորի որդու դատական գործով

12/12/2016 schedule21:05

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Միացյալ ազգային կուսակցության (ՄԱԿ) նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ այս տարվա ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը:

Հիշեցնենք. միջադեպը տեղի է ունեցել ժամը 01:00-ի սահմաններում: Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Կրիստալ» գիշերային ակումբում 5 անձանց միջեւ չնչին առիթից՝ ուսով դիպչելու պատճառով ծագած վիճաբանությունը շարունակվել էր ակումբից դուրս, որտեղ այն վերածվել էր կռվի: Վիճաբանող կողմերից մեկում եղել է պատգամավորի որդին՝ իր երկու ընկերների հետ: 

Սույն քրեական գործով կալանքի տակ են գտնվում 21-ամյա Գուրգեն Արսենյանի երկու ընկերները՝ Գուրգեն Գրիգորյանը եւ Արմեն Ներսիսյանը: Արսենյանը նախաքննության սկզբում կալանավորվել է, սակայն նրա նկատմամբ ավելի ուշ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում տեղեկացանք, որ վիճաբանության հակառակ կողմի երկու երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Գործով նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը հետաքրքրվեց ամբաստանյալների կենսագրական տվյալներով: Արսենյանի որդին հայտնեց, որ նախկինում դատապարտված չի եղել, բնակվում է Երեւանում, ներկայումս էլ սովորում է Երեւանի մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսում: Ամբաստանյալներից Գուրգեն Գրիգորյանն էլ հայտնեց, որ նախկինում դատապարտված է եղել. վերջինս, սակայն, չհիշեց, թե քանի անգամ է դատապարտվել: Գործով մյուս ամբաստանյալ Արմեն Ներսիսյանն էլ դատավորի հարցին ի պատասխան նշեց, որ առողջական խնդիրներ ունի՝ թոքի հետ կապված:

Այնուհետեւ դատավոր Գագիկ Պողոսյանը դատավարության կողմերից հետաքրքվեց, թե մինչ դատաքննությանն անցնելը միջնորդություններ ունե՞ն ներկայացնելու, ինչին պաշտպանական կողմը բացասական պատասխան տվեց: Նիստի մեկնարկից դեռ կես ժամ էլ չէր անցել, երբ Գագիկ Պողոսյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց: Հետաքրքիրն այն է, որ այդ ընդմիջումից հետո պաշտպանական կողմը «հիշեց», որ արագացված դատական քննություն անցկացնելու միջնորդություն ունեն ներկայացնելու, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ այդ «հուշումն» արվեց դատավորի կողմից:

Ամբաստանյալ Գուրգեն Արսենյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ խնդրելով արագացված դատաքննության կարգ կիրառել: «Օգտվելով մեր դատավարական իրավունքներից խնդրում ենք կիրառել արագացված դատաքննության կարգ: Գիտակցում եմ իմ միջնորդության բնույթն ու դրա հետեւանքները»,-ասաց Արսենյանը, որին միացան նաեւ նրա ընկերները՝ Գուրգեն Գրիգորյանը եւ Արմեն Ներսիսյանը: Գործով մեղադրող դատախազ Նալբանդյանը մինչ ներկայացված միջնորդության վերաբեյալ դիրքորոշում հայտնելը հետաքրքրվեց, թե սա արդյո՞ք նշանակում է, որ ամբաստանյալները ընդունում են իրենց առաջադրված մեղադրանքը, ինչին ի պատասխան նրանք ասացին, որ մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչում: Նշենք, որ նախաքննության ընթացքում մեղադրողը դեմ է եղել արագացված դատաքննության կարգ կիրառելուն, այսօր էլ նա դատարանից ժամանակ խնդրեց՝ արագացված դատաքննության կարգի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Չի բացառվում, սակայն, որ մեղադրողն այնուամենայնիվ փոխի իր դիրքորոշումը:

Նշենք, որ դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Այսինքն, պատիժը մեղմացվում է:

Երբ Գուրգեն Արսենյանի որդին կալանավորվել էր, նա մեր զրույցում ասել էր, թե որդին առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա նաեւ կարծիք էր հայտնել, որ տեղի ունեցածը ոչ թե խուլիգանություն է, այլ՝ սովորական վիճաբանություն: Այսօր, սակայն, դատարնում նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:

Կրտսեր Գուրգեն Արսենյանի եւ Արմեն Ներսիսյանի պաշտպան Արտակ Քոչարյանը մեր զրույցում ասաց, որ գործով տուժողներ չկան: Մեր հարցին, թե ի՞նչ փոխվեց, որ ամբաստանյալները որոշեցին ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները, Քոչարյանը պատասխանեց. «Իրենք սկզբում հայտարարել են իրենց կարծիքը, հետո, խորհրդակցելով փաստաբանների հետ, փորձեցին օգտվել այդ հնարավորությունից, որը օրենքով իրենց ընձեռնված է: Սպասում ենք դատախազի դիրքորոշմանը: Եթե մենք դատաքննությամբ գնանք, ապա մենք ապացույցների հետ կապված մեծ աշխատանք ունենք անելու, բայց մենք որոշեցինք  պաշտպանական մարտավարությունը փոխել»:

21-ամյա Գուրգեն Արսենյանին եւ նրա երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործով առարկաների գործադրմամբ): 

Այս գործով հաջորդ դատական նիստի տեղի կունենա 2017 թվականի հունվարի 19-ին:

Տպել
3847 դիտում

Տեղի է ունեցել Լոռու մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան