Գեղամ Հարությունյան. չեմ կենտրոնանում ռմբարկու դառնալու վրա, ամեն ինչ անում եմ թիմի համար

13/12/2016 schedule13:10

«Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանը լավ մրցաշրջան է անցկացնում: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա 7 գնդակ է խփել եւ «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանի ու «Շիրակի» հարձակվող Վիուլեն Այվազյանի հետ միասին (7-ական գոլ) գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Armtimes.com-ի հետ զրույցում ֆուտբոլիստն ընդգծեց, որ լավագույն ռմբարկու դառնալը կարեւոր է, սակայն իր համար առաջին տեղում թիմի հաջողություններն են:

«Լավ մրցաշրջան եմ անցկացնում: Հուսով եմ, որ մրցաշրջանի մյուս հատվածում էլ նույն կերպ կշարունակեմ: Լավագույն ռմբարկուի կոչման համար առողջ պայքար է ընթանում: Բոլորն էլ լավ խաղացողներ են: Ով ավելի հաջող հանդես գա մյուս հատվածում, նա էլ կդառնա լավագույն ռմբարկու: Որպես պրոֆեսիոնալ մարզիկ միշտ ձգտում ես ավելիին, բայց ես չեմ կենտրոնանում ռմբարկու դառնալու վրա: Ես ամեն ինչ անում եմ թիմին օգուտ տալու համար: Միշտ ասել եմ, որ ինձ համար թիմի հաջողություններն ավելի կարեւոր են, քան անհատական նվաճումները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հուսով է՝ լավ ելույթներ ունենալու դեպքում կրկին կհրավիրվի հավաքական:

Հարությունյանը նաեւ ամփոփեց մրցաշրջանի աշնանային հատվածում իր թիմի ելույթները: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «Գանձասար-Կապանը», ինչպես «Փյունիկը», վաստակել է 27 միավոր եւ ընթանում է 4-րդ հորիզոնականում՝ «Փյունիկին» զիջելով անձնական ցուցանիշներով: 2-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտն» է (30 միավոր), իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Շիրակը» (34 միավոր): Գավաթի խաղարկությունում թիմը հաղթահարել է քառորդ եզրափակիչը եւ կիսաեզրափակչում պայքարելու է «Շիրակի» դեմ:

«Մրցաշրջանն այնքան էլ լավ չսկսեցինք, բայց հետո աստիճանաբար ավելացրեցինք: Կարծում եմ՝ գարնանային հատվածում ավելի հաջող հանդես կգանք: Ամեն ինչ առջեւում է ու պայքարը դեռ նոր է սկսվում: Ինչ վերաբերում է գավաթին, այո՛, «Շիրակն» իրոք բարդ մրցակից է: Հետաքրքիր հանդիպումներ կլինեն»,- ասաց նա:

«Գանձասար-Կապանը» մրցաշրջանը կվերսկսի մարտի 5-ին Հայաստանի առաջնության 18-րդ տուրի «Փյունիկի» դեմ տնային խաղով:

Տպել
1696 դիտում

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին