Վանաձորի հրդեհված տնակային ավանի բնակիչներն ընդդիմությունից չեն դժգոհում

13/12/2016 schedule14:55

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ասլանյանը:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու այսօրվա արտահերթ նիստը եւս չկայացավ:

Մեր դիտարկմանը, որ արդեն 3 ամիս է` ավագանին չի կարողանում ապահովել քվորում, Ասլանյանն ասաց.

«Այսօր չի ստացվում, վաղը կստացվի, մենք չենք անհանգստանում, դուք անհոգ եղեք»,- ասաց նա:

Ասլանյանի պնդմամբ՝ մինչ մայիսի 14-ն ավագանին ժամկետ ունի: Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ ըստ ՏԻՄ 69-րդ հոդվածի, եթե ավագանին 3 ամիս չի կարողանում քվորում ապահովել, ապա պետք է հրաժարականի դիմում ներկայացնի, Ասլանյանն ասաց.

«Էդմոն Մարուքյանն ասել է, ոնց որ թե իր բոլոր ասածները ճիշտ են...»:

Ինչ վերաբերում է ավագանու նիստի օրակարգում ընդգրկված միակ հարցին՝ Ուկրշին թաղամասի այրված տնակային ավանի 4 ընտանիքի խնդրին, քաղաքապետն ասաց, որ այդ տուժած քաղաքացիներին օգնելու նպատակով հանգանակություն է կազմակերպել.

«Շատ հայտնի մարդիկ են միացել այդ նախաձեռնությանը, եւ քաղաքացիներին կօգնենք այդ միջոցներով: Այդ հարցն ավագանու նիստում ընդգրկելն ավագանու ինստիտուտի կարեւորության մասին էր ասում, որ ավագանու մեր հարգարժան անդամները չեն կարեւորում»,- ասաց Ասլանյանը՝ չմանրամասնելով, թե ովքեր են ներգրավվել այդ նախաձեռնության կազմում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած այդ հարցով եւս նիստը բոյկոտել են, սակայն տուժած քաղաքացիների հետ «անընդհատ կապի մեջ են ու ամեն կերպ փորձելու են օգտակար լինել»: Մեր հարցին, թե օգնությունն ինչպիսի՞ն է լինելու, Քրիստ Մարուքյանը պատասխանեց. «Ինչի կարիք կունենան, դրանով կօգնենք, քանի որ այս պահին մարդիկ կան, ովքեր տարբեր խոստումներ են տվել, կամ արդեն օգնել են այլ կերպ»,-ասաց Քրիստ Մարուքյանը:

Մեր ճշտող հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ տուժած քաղաքացիները կմեղադրեն վանաձորյան ընդդիմությանը, Մարուքյանը բացասական պատասխան տվեց. «Մենք խոսել ենք իրենց հետ, ներկայացրել մեր դիրքորոշումը, բայց երբ տուժած ընտանիքների մոտ նշեցինք, որ քաղաքի բյուջեից քաղաքապետը պատրաստվում է տրամադրել 1.5 մլն դրամ, շատ զարմացան, որ նման գումարի մասին է խոսքը, եւ տարակուսեցին, որ դրանով որեւէ էական խնդիր չի լուծվելու»:

Ուկրշին թաղամասի տուժած բնակիչներից Սվետլանա Թամազյանը մեզնից տեղեկացավ, որ ավագանու նիստ չի կայացել: Մեր զրուցակցի խոսքով՝ նախօրեին իրենց են այցելել ԲՀԿ խմբակցությունից եւ յուրաքանչյուր ընտանիքի փոխանցել 400.000-ական դրամ՝ 300.000-ը տուն վարձելու եւ 100.000-ը Նոր տարին նշելու համար:

Սվետլանա Թամազյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանից» էլ երեխաների համար հագուստ են փոխանցել:

Մեր հարցին՝ չե՞ք նեղսրտել, որ ավագանու նիստին ընդդիմությունը չի գնացել, մեր զրուցակիցն ասաց.

«Քաղաքականությունից բան չեմ հասկանում, դա իրենց գործն է, ես չէի կարող իրենց ասել` գնացեք կամ մի գնացեք: Ես բոլորից էլ շատ շնորհակալ եմ՝ ե՛ւ քաղաքապետարանից, ե՛ւ ԲՀԿ-ից, ե՛ւ ԼՀ-ից, որովհետեւ բոլորը մեր կողքին կանգնած են եղել»:

Հիշեցնենք, որ հրդեհը տեղի էր ունեցել դեկտեմբերի 5-ին, Վանաձորի Ուկրշին թաղամասի բնակչուհի Մ.Ս.-ն, որը հոգեկան խնդիրներ ունի, ըստ մեր տեղեկությունների՝ կրակի հետ անզգույշ վարվելու հետեւանքով հրդեհել է թաղամասը՝ գույքային վնաս պատճառելով 4 ընտանիքի: Մ.Ս-ն այժմ Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում է: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Վանաձորյան ընդդիմությունը՝ ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն նախապես հայտարարել էին, որ այս նիստին էլ չեն գնալու, բոյկոտելու են այն: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ է ընտրվել հոկտեմբերի 10-ին, սակայն մինչ այսօր Վանաձորի ավագանին նիստ չի գումարել՝ քվորում չլինելու պատճառով:

Տպել
2528 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը