Երևան
16 °C
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը երեկ ֆեյսբուք սոցցանցի միջոցով զրուցել է Արմեն Վիրաբյանի հետ, որն ըստ ադրբեջանական Haqqin.az կայքի՝ պատրաստվում է Բաքու մեկնել եւ միանալ խաղաղության հարթակին: Վերջինս երեկ հարցազրույց էր տվել Haqqin.az –ին՝ նշելով, որ «Էլեկտրիկ Երեւանի» նախաձեռնողներից է եւ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրը: «Էլեկտրիկ Երեւանի» նախաձեռնողներից երկուսը հերքեցին նրա կապը այդ ակցիաների հետ: Դավիթ Սանասարյանն էլ պնդում է, որ նա «Ժառանգության» անդամ չէ:
Սանասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վիրաբյանի հետ զրույցից ինքը հասկացել է, որ նա չի մեկնելու Բաքու, ուղղակի նրան մոլորության մեջ են գցել:
«Ես պարզապես կարող եմ ասել, որ խոսել եմ հետը: Ասաց, որ տեսաուղերձով հանդես կգա, կասի, թե ինչն ինչոց է: Այս պահին նա Գերմանիայում է, վստահեցրեց, որ չի պատրաստվում գնալ Բաքու: Ինչքան հասկացա՝ իրեն գցել են մոլորության մեջ, ասել են, որ պետք է ինչ-որ հայտարարության միանա, որով խաղաղություն է քարոզվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Արմենի հայրը ղարաբաղյան պատերազմի մասնակից է, իրենք հայկական Չարդախլու գյուղից են, նա դեմ է պատերազմներին, բայց նաեւ դեմ է հող հանձնելուն: Այսքանը կարող եմ ասել:
- Դավիթ, Արմեն Վիրաբյանը ինչո՞ւ է Գերմանիա գնացել:
- Աշխատում է, չգիտեմ ինչ խնդիրներ ունի, բայց գնացել է Գերմանիա՝ աշխատելու:
- Նա «Ժառանգութուն» կուսակացության անդամ եղե՞լ է:
- Ոչ, «Ժառանգության» անդամ չի եղել, համակիր է եղել:
- Բայց նաեւ Երեւանի ավագանու 2013-ի ընտրություններին «Ժառանգության» ցուցակում է եղել:
- Երեւի: Նա զարգացած տղա է, սրիկա չի: Ամեն դեպքում, ինչքան որ ճանաչել եմ այդ կարճ ընթացքում՝ նորմալ մարդ է: Հավանաբար սխալվել է haqqin.az-ին հարցազրույց տալով, որովհետեւ այդ կայքը ոչ թե խաղաղություն է ուզում, ոչ թե ճշմարտություն է հետապնդում, այլ կոնկրետ բիզնես քարոզչական մեքենա է, ու այդ բիզնեսն անում է նաեւ զինվորների արյան հաշվին: Այնպես որ իմ կոչն է բոլորին՝ այդ լրատվամիջոցին որեւէ բառ մի ասեք:
- Ո՞վ է մոլորեցրել Արմեն Վիրաբյանին, ո՞ւմ հետ է նա կապի մեջ եղել, տեղյա՞կ եք:
- Որքան հասկացա Վահան Մարտիրոսյանը եւ նրանք, որ Բաքվում են հայտնվել:
- Փաստորեն, այդ մարդիկ աշխատում են ուրիշներին ներգրավելու ուղղությամբ:
- Այո, կոնկրետ միջոցառումներ են իրականացնում: Ես վստահ եմ, որ նրանք փորձել են այլ մարդկանց էլ այնտեղ տանել: Խոպան են գնացել, փող են աշխատում:
- Իսկ իրենք գումար առաջարկո՞ւմ են: Կոնկրետ Արմենին առաջարկե՞լ են:
- Ինչքան հասկացա՝ Արմենի դեպքում նման բան չի եղել, բայց այլ դեպքերում առաջարկում են: Ես նման մեկի հետ էլ եմ խոսել, նման առաջարկներ են եղել:
Ի դեպ, Արմեն Վիրաբյանը դեռ տեսաուղերձով հանդես չի եկել, սակայն ժամեր առաջ գրառմամբ է հանդես եկել ֆեյսբուքում՝ դավաճաններ համարելով իրեն քննադատողներին:
«Հատուկ պարապ-կարապների ու մեգա ԲՏ-երի համար:
Նախ դուք ով եք, այ տզրուկներ եւ ներվակերներ։ Ո՞վ ա Բաքվում. Իմ համար Եվրոպայում եմ: Չեք հավատում կարամ նկար ուղարկեմ, այ խավարասերներ!!! Ո՞վ ա դավաճան, ինչը դավաճանել... Այ Հուդաի ծնունդներ, Պատասխան եք տալու այ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ: Ամոթ ձեզ!!! Աղոթեք ուղղակի, որ չխաչվեն մեր ճանապարհները:
Կանխավ ուրախ եմ իմ ընկերների համար, այս կգբ-ական եւ գեբբելսյան սուտն ու հերյուրանքը տարածողներին կանգնեցնելու համար!»:
Մինչ այդ haqqin.az-ը նոր հոդված է հրապարակել Վիրաբյանի մասին՝ այս անգամ նշելով, որ Արմեն Վիրաբյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի ազգականն է:
Նոր հրապարակման մեջ, որտեղ Վիրաբյանը դիմում է Իլհամ Ալիեւին, հրապարակված են նաեւ երիտասարդի անձնագրի էջերի պատճենները:
Ալիեւին ուղղված նամակում Վիրաբյանը նշում է, որ բավական ժամանակ է՝ պայքարում է Սերժ Սարգսյանի դեմ, ով կեղծում է ընտրությունները, խախտում մարդկանց իրավունքները: Նշում է, որ Հայաստանում վտանգված է եղել իր կյանքը, այդ իսկ պատճառով արտագաղթել է: Վիրաբյանն ընդգծում է, որ ստիպված է եղել լքել Հայաստանը, քանի որ եղել է ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրը եւ մասնակցել հետընտրական բողոքի ակցիաներին:
«Խնդրում եմ այսուհետ ապահովել իմ անվտանգությունը եւ օգնել միջազգային իրավունքների շրջանակներում երրորդ երկրում ստանալ ապաստան»:
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Նոր նշանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը. ինչ է այն
Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի Սեյմի նախագահին
© 2024 Հայկական ժամանակ