Մի խումբ լրագրողներ դիմել են ՔԿՎ, ՄԻՊ Արթուր Սարգսյանին տեսակցելու հարցով

13/12/2016 schedule17:57

Մի խումբ լրագրողներ այսօր դիմել են Արդարադատության նախարարության ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին տեսակցելու հարցով:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի առողջական խնդիրների մասին ահազանգել են նրա պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը։ Նրանք դիմումներ են ուղարկել Արդարադատության նախարարություն, Քրեակատարողական վարչություն, «Նուբարաշեն» ՔԿՀ եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Պաշտպանները պահանջել են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արթուր Սարգսյանին պատշաճ բուժզննություն եւ օգնություն տրամադրելու համար, նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ապահովել պատշաճ բուժում ու խնամք:

Ամբողջությամբ ներկայացնում ենք լրագրողների նամակը․

«ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա Ծռեր» խմբի անդամներին այս տարվա հուլիսի 26-ին հաց հասցրած ու արդեն 5 ամիս կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ: Երեկ այս մասին լրատվամիջոցներին ու Ձեզ ահազանգել են Արթուր Սարգսյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը: Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վատթարացման մասին իր անհանգստությունն է հայտնել նաեւ նրա եղբայրը՝ Արսեն Սարգսյանը:

Մասնավորապես՝ ըստ փաստաբանների հաղորդագրության` դեկտեմբերի 10-ին Սարգսյանի մոտ սկսվել են գլխապտույտներ, սրտխառնոց եւ փսխումներ: Դեկտեմբերի 11-ին Արթուր Սարգսյանի մոտ արդեն սկսվել են արյունային փսխումներ: Կանչվել է շտապօգնություն եւ Սարգսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել է հետազոտություն, ինչի արդյունքում ախտորոշվել է կերակրափողի էրոզիա եւ ճաք, որից տեղի էր ունենում արյան արտահոսքը, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, նշանակվել է բուժում դեղորայքի եւ ներերակային կաթիլային ներարկումների միջոցով: Այնուհետեւ Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Փաստաբաններն իրենց նամակում նշել են, որ այդ հիվանդությունների արդյունավետ բուժումն ակնհայտորեն չի կարող ապահովվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 

Հարգելի պարոն Օսիկյան, հաշվի առնելով այն, որ Արթուր Սարգսյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը հանվել է, ուստի խնդրում ենք Ձեզ Արթուր Սարգսյանին տեսնելու եւ հարցազրույց ունենալու հնարավորություն ընձեռել (տեսանկարահանում ու ձայնագրություն):

Հարգելի պարոն Թաթոյան, խնդրում ենք նաեւ Ձեր ներկայությունը «Նուբարաշեն» ՔԿՀ լրագրողների մեր խմբի այցելությանը (կամ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների), ինչպես նաեւ ցանկանում ենք, որ ներկա լինեն Արթուր Սարգսյանի փաստաբանները:

Հ.Գ. Այն լրագրողները, որոնք ցանկանում են միանալ այս նախաձեռնությանը, կարող են արձագանքել` գրելով առաջարկի տակ արդեն իսկ ստորագրած լրագրողներին կամ լրատվամիջոցներին

Կանխավ շնորհակալություն

Հարգանքով

Տաթև Խաչատրյան «Հայկական Ժամանակ»

Զարուհի Մեջլումյան «Հետք»

Սոնա Մաշուրյան «Փաստինֆո»

Թագուհի Հակոբյան «Հրապարակ»

Անի Վարդանյան «Aysor.am»

Փայլակ Ֆահրադյան «Araratnews.am»

Նարինե Բուլղադարյան «Ազատություն» ռադիոկայան»

Թագուհի Մելքոնյան «Yerkir.am»

Թեհմինե Ենոքյան «Lragir.am»

Տպել
4162 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը