Լարսում հարյուրավոր մեքենաների խցանում է, նախարարը մեկնել էր այնտեղ

13/12/2016 schedule19:30

Ավելի քան 10 օր է՝ Վերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատար ավտոմեքենաների համար: 10-րդ օրն է՝ սնունդով, խմիչքով կամ այլ ապրանքնով բեռնված բեռնատարները ճանապարհներին են: Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածում այսօր եւս շարունակվել են տեղումներն ու բուքը, ինչը նշանակում է, որ ճանապարհի բացվելու հույս դեռ չկա:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր այցելել է Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Նախարարությունից տեղեկացնում են, որ Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանային հատվածներում համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել եղանակային պայմանները բարելավվելու դեպքում արագ կազմակերպել կուտակված ծանրաքարշ մեքենաների շարժը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով: 
Էրիկ Հովհաննիսյանը, որ Վլադիկավկազում «Թամարա» ընկերության ներկայացուցիչն է, ասում է, որ կապի մեջ է վարորդների հետ, անհրաժեշտության դեպքում նաեւ գումարով է օգնում ճանապարհներին մնացածներին:

«Փոքր մեքենաների համար բաց է, ֆուռերի համար փակ է: Վրացիների կողմից պատրաստ չի ճանապարհը, դրա համար փակ է: Ճիշտ է, Նոր տարի է, մարդիկ ուզում են շուտ անցնել, հասնել իրենց ընտանիքներին, բայց դե ինչ անես: Երեւի առաջիկա օրերին կբացեն: Ուղղակի մենք չգիտենք ինչպես են աշխատում վրացական կողմում, ինչ են անում: Մենք այստեղ ենք, օգնում ենք բոլորին, ով ունենում է գումարի կարիք: Բայց ֆուռերի համար հեշտ է, իրենց ննջասենյակը ունեն, քնում են, ուտելիք էլ ունեն իրենց հետ, կարողանում են պատրաստել: Շատ դժվարություն ունենում են մարդատարները: Մի քանի օր կանգնած էին, շատ դժվար էր, ոչ հանգստանալու տեղ կա, ոչ սնվելու: Փառք Աստծո, մարդատարների համար ճանապարհը բացեցին, թե չէ սարսափելի կլիներ»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Կապ հաստատելով ճանապարհներին մնացած վարորդներից մեկի հետ՝ Էրիկը մեզ փոխանցեց, որ դժվար է ասել, թե ընդհանուր առմամբ քանի բեռնատար կա կանգնած ճանապարհներին:

«Ասում է (վարորդը-խմբ.)՝ տարբեր տեղերում են կանգնած, ընդհանուր թիվ դժվար է ասել: Կիլոմետրերով են հաշվում: Ում հետ որ խոսում եմ, ինքը գտնվում է Լարսից երկու կիլոմետր հեռու, վրացական առաջին գյուղում: Շատ-շատ մեքենաներ կան, որ կանգնած են Կաբարդինո-Բալկարիա եւ Օսեթիա սահմանում, որոնց ոստիկանները չեն թողնում առաջ շարժվել, ասում են՝ միեւնույն է կանգնած եք, ինչ տարբերություն որտեղ: Լարսում տեղ չկա»,- տեղեկացրեց Վլադիկավկազում «Թամարա» ընկերության ներկայացուցիչ Էրիկ Հովհաննիսյանը:

Տպել
5035 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա