Հրաչյա Ռոստոմյան. ազատ ոճի ըմբշամարտում կտրուկ փոփոխություններ կլինեն, նոր մարզիչ կունենան

14/12/2016 schedule15:52

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց մարզական տարին: Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ 2016 թ. ընթացքում սպորտում կատարված աշխատանքներին, ներկայացրեց հաջորդ տարվա ծրագրերը եւ խոսեց որոշ մարզաձեւերում սպասվելիք փոփոխությունների մասին:

«Վերջին 100 օրվա ընթացքում կարեւորագույն խնդիրներ են ի հայտ եկել: 1-ինը, մեծ խնդիրներ ունենք մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի հետ կապված: Մարդիկ այսօր շատ քիչ են զբաղվում սպորտով: 2017 թ. կառավարության ծրագրերի մեջ ներառել ենք 5 նոր ծրագիր, որոնք վստահ ենք, որ կխթանեն մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի զարգացմանը:

2-րդ մեծ խնդիրը հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի նկատմամբ, մեղմ ասած, ոչ պատշաճ վերաբերմունքն է: 1-3-րդ դասարաններում ֆիզկուլտուրան անցկացնում է դասվարը: Չեմ կարծում, որ ՀՀ դասվարներն այդ առարկան կարող են դասավանդել: Բացի այդ՝ մինչեւ 8-րդ դասարանում էլ 3 ժամ են հատկացնում առարկային, 1 ժամը շախմատ է, 1 ժամն էլ հայկական պարեր: Պետք է ամեն ինչ անենք, որ դա չլինի ֆիզկուլտուրայի հաշվին:

Մյուս խնդիրը, այսպես ասած, արեւելյան մարտարվեստների ի հայտ գալն է: Համացանցում առկա են ֆեյք ֆեդերացիաներ: Արեւելյան մարտարվեստների 150-ից ավելի գրանցված ֆեդերացիա ունենք: 90%-ն իրականությանը չեն համապատասխանում: Սրա հետ կապված 4 խնդիր կա՝ ինչ են մեր երեխաներին մարզում, ոչ ոք չգիտի, 2-րդը, ով է մարզում, 3-րդ արդյոք երեխաներն անցնում են համապատասխան բուժզննություն, 4-րդ, արդյոք այն վայրերը, որտեղ մարզվում են, ունեն համապատասխան պայմաններ»,- ասաց նա՝ շեշտելով, որ այդ ֆեդերացիաների հայտարությունները, թե Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում իրենք չեմպիոններ ու մրցանակակիրներ են ունենում, սուտ են:

Նախարարը ստացված համարեց առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղված ծրագրերից մեկը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի եւ Թումո կենտրոնի մոտ (Հովհաննես Թումանյանի անվան այգում) խմբակային մարզանք անցկացնելու նախաձեռնությունը: Նա նաեւ նշեց, որ ուսանողական սպարտակիադաներ անցկացնելու եւ ուսանողական լիգա ստեղծելու նպատակ կա:

Այս տարի հայկական մարզաշխարհի ամենաաղմկալից դեպքը կապված է ծանրամարտի հետ: Ծանրորդներ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը (Պեկին 2008) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (Լոնդոն 2012) զրկվեցին օլիմպիական բրոնզե մեդալներից դոպինգ օգտագործելու պատճառով:

«ՀԱՕԿ-ում ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է, թե ինչպես է այդ դոպինգը հայտնվել մեր երեխեքի արյան մեջ, ինչպես եւ ովքեր են մեղավոր: Մեր երեխեքը մեր մեդալակիրներն են, մեր հանրության համար նրանք մեդալակիրներ են: Ցավում ենք, որ պետք է վերադարձնենք, բայց միջազգային օլիմպիական օրենքներին դեմ չենք գնա: Այո՛, կվերադարձնենք մեդալները»,- ասաց Ռոստոմյանը:

Այս տարի անբավարար են գնահատվել ազատ ոճի ըմբշամարտի արդյունքները: Օլիմպիական խաղերից նրանք վերադարձան առանց մեդալների: Չուրախացրին նաեւ միջազգային այլ մրցաշարերում:

«Նախարարության լսումների ընթացքում անբավարար է գնահատվել թե՛ հավաքականի գլխավոր մարզչի, թե՛ պատանիների ու երիտասարդների մարզիչների աշխատանքը: Պատճառն ուսումնամարզական գործընթացի ոչ ճիշտ կազմակերպումն է: Մենք, բնականաբար, կանենք փոփոխություններ, համալիր փոփոխություններ տեղի կունենան: Քննարկվում է դրսից մարզիչ հրավիրելու հարցը, բայց հայ մարզիչ»,- ասաց նախարարը:

Հրաչյա Ռոստոմյանը նաեւ շատ է ցանկանում դրական փոփոխություններ տեսնել ֆուտբոլում: Սեպտեմբերին պաշտոնը ստանձնելուց հետո նա անընդհատ նշում է, որ պատրաստվում է մասնագետներ հրավիրել, որոնք կօգնեն որոշ խնդիրներ լուծելու հարցում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կոշտ հայտարարությունները նրան չեն կանգնեցնի: Այն հարցին, թե ինչու Հայրապետյանի ու Ռոստոմյանի «ջրերը նույն առվով չեն գնում», վերջինս հետեւյալ պատասխանն է տալիս.

«Ջրեր չունենք, որ մի առվով գնան կամ չգնան: Նա է ջրի բիզնես անում, ես ջրի բիզնես չունեմ (կատակում է), որ գնան կամ չգնան: Ես իմ իրավունքներն ու գործընթացը լավ գիտեմ եւ պատրաստվում եմ առաջ տանել այն, ինչ ասել եմ ֆուտբոլի վերաբերյալ»,- ասաց նա:

Տարվա հիասթափություններից մեկն էր «Ուրարտու» բասկետբոլային ակումբի կարճ կյանքը: Այն ձեւավորվեց ամռանը, մասնակցեց Ռուսաստանի առաջնության՝ «Սուպերլիգա 1»-ի 9 հանդիպման եւ դուրս եկավ առաջնությունից:  

««Ուրարտուն» չի փակվել: Հարցը խորքային խնդիր ուներ: Ստեղծելու նպատակը հետեւյալն էր. 6-7 խաղացողներ ունեինք, որ հավաքականի մի խաղից մյուս խաղը պարապուրդի մեջ էին: Ցավոք, չկարողացանք մարտունակ թիմ հավաքել»,- ասաց Ռոստոմյանը, որը նաեւ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է:

Ընդհանուր առմամբ, նախարարը գերազանց գնահատեց մարզական տարին: Ըստ նրա՝ Ռիո 2016-ում ունեցած հաջողությունները՝ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի ոսկե, Միհրան Հարությունյանի արծաթե, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանի ու Գոռ Մինասյանի արծաթե մեդալները փոխհատուցում են մնացած անհաջողություններն ու թերացումները:

Տպել
1548 դիտում

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)