Նման բան չի եղել, վերջը պետական համակարգ է՝ ծիծաղելի է մի քիչ. Կ.Շահգալդյանը՝ փեսայի մասին

14/12/2016 schedule20:15

Մաշտոցի հարկային տեսչությունում «փող հավաքելու» գործի առնչությամբ կա կալանավորված անձ: ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, եւ այժմ ընթանում է նախաքննություն, որի ընթացքի վերաբերյալ ՊԵԿ-ը տեղեկատվություն չունի եւ չի կարող իրավական գնահատական տալ:

Մեր հարցմանն ի պատասխան այսօր այսպիսի պատասխան ստացանք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Իսկ մենք հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն Մաշտոցի հարկային տեսչության նախկին պետ Հրանտ Կարապետյանը տարիներ ի վեր պահել է ապօրինի բաժին, որն զբաղված է եղել փող հավաքելով:

«Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ այդ բաժինն անվանել են «կոոպերատիվ» գանձումների բաժին, սակայն հաստիքացուցակով եւ կառուցվածքով նախատեսված չի եղել, աշխատակիցներն էլ այլ հաստիքների եւ ֆունկցիաների վրա են գրանցված եղել: Այս բաժինը բացահայտվել է Մաշտոցի հարկային տեսչության աշխատողի՝ կաշառքի գործով ձերբակալությունից հետո:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գ. Բ.-ն:

Հրանտ Կարապետյանը Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Կովալենկո Շահգալդյանի փեսան է: Շահգալդյանից հետաքրքրվեցինք, թե փորձե՞լ է փեսայից ճշտել եղելությունը.

- Ես առնչություն չունեմ այդ թեմայի հետ, ես հարյուրավոր բարեկամներ ունեմ, հո բոլորի աշխատանքներից, գործերից տեղյակ չե՞մ: Չեմ կարծում, որ այդտեղ լուրջ բան կա:

- Պարոն Շահգալդյան, բայց փորձե՞լ եք ճշտել ինչ է տեղի ունեցել:

- Չէ, ինձ չի հետաքրքրում, բայց համոզմունքով  կարող եմ ասել, որ նման բան չի եղել: Վերջը պետական համակարգ է: Ծիծաղելի է մի քիչ:

- Հիմա ձեր փեսան այնտեղ չի աշխատում, չէ՞:

- Լավ էլ աշխատում է, այնտեղ չի աշխատում, բայց ինքը Գավառի հարկային տեսչության պետն է: Ինչի՞ եք սեւեռվել, էս երկրում հազարավոր ավելի լուրջ խնդիրներ կան, թողել, ընկել եք մի հարկային տեսչության հետեւից:

- Դուք ՀՀԿ անդամ եք, որեւէ կերպ մասնակցելո՞ւ եք ընտրական պրոցեսներին:

- Դեռ հստակեցված չէ: Որեւէ մեկը չի կարող ասել, ես առաջադրվում եմ կամ չեմ առաջադրվում: Կա կուսակցության ղեկավար, կուսակցության խորհուրդ, կորոշեն, էն ժամանակ էլ կիմանաք:

- Դուք ցանկություն ունե՞ք լինելու քաղաքական պայքարի մեջ: Ընտրացուցակում լինելո՞ւ եք:

- Ես քաղաքականության մեջ եմ, ՀՀԿ անդամ եմ, կուսակցության խորհրդի անդամ եմ, նշանակում է, որ ես քաղաքականության մեջ եմ:

- Նկատի ունեի ցուցակում լինելու իմաստով:

- Խիստ անձնական հարցեր եք տալիս:

- Քաղաքական է:

- Անձնական է, եթե իմ անձին է վերաբերում՝ անձնական է: Սպասեք, մինչեւ հունվարի կեսեր ամեն ինչ պարզ կլինի, ինքներդ կիմանաք:

Տպել
3396 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին