Գյումրիում հայրը լքել է երեք անչափահաս երեխաներին. նրանք հայտնվել են դրսում. լուսանկարներ

Գյումրեցի 33-ամյա Նարինե Մանուկյանն անչափահաս երեք երեխայի հետ հայտնվել է դրսում: Նարինեի ամուսինը երեք տարի առաջ լքել է ընտանիքին եւ մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Կինը գործազուրկ է, միայնակ է մեծացնում երեխաներին:

«Փոքր տղես երկու տարեկան էր, որ ամուսինս մեզ թողեց, գնաց: Մի երկու անգամ զանգեց, դրանից հետո` երեք տարի է համարն անհասանելի է: Գումար ընդհանրապես չի ուղղարկել»,- Armtimes.com-ի հետ զրույցում պատմում էր Նարինե Մանուկյանը:

Ընտանիքն անօթեւանի կարգավիճակ չունի, վարձով ապրում են Մանուշյան փողոցի 230/500 տնակում: Նրանց միակ եկամուտը 35 հազար դրամ ընտանեկան նպաստն է, որից 10 հազարը հատկացնում են տնակի վարձին:

«Դոմիկը լրիվ ցխած է: Կրիշից կկաթա, քամու ժամանակ բուքը տուն կլցվի: Կռիսները տան մեջ կվազվզեն: Բաղնիք չկա, զուգարան չկա: Տերն էլ կուզե վաճառե իր դոմիկը, մեզի ըսել է, որ ուրիշ տեղ գնանք, ապրենք: Էս բքին ու՞ր տանիմ էրեխեքիս»,- պատմում է կինը:

Նարինեի երեխաները`5-ամյա Էդմոնը, 9-ամյա Յուրան եւ 11-ամյա Զվարթն առողջական խնդիրներ ունեն: Յուրան մանկուց տառապում է «պարբերական» հիվանդությամբ: Տղային երբեմն հնարավոր չի լինում դեղորայքով ապահովել:

«Լյարդը փոքրուց մեծածել է, սուր ցավեր ունի: «Արաբկիր» ԲԿ-ում է հաշվառված, բայց լինում է ամիս, որ անվճար դեղորայքը չեն տալիս»,- նշում է մայրը:

Երեխաներն իրենց խնդիրների մասին չեն ցանկանում խոսել: Թեեւ առողջական խնդիրներին, Յուրան ըմբշամարտով է զբաղվում, Զվարթը`ասեղնագործության դասընթացների է այցելում բարեգործական կենտրոնում, իսկ Էդմոնն անվճար մանկապարտեզ է հաճախում:

Մայրը նշում է, որ երեխաները հաճախակի են հետաքրքրվում` իրենց լքած հայրիկի ով լինելով:

Սոցիալապես անապահով պայմաններում հայտնված ընտանիքը հաճախակի է դիմել Գյումրու քաղաքապետարանին`աջակցություն ստանալու նպատակով, բայց նրանց խնդիրներին, ըստ Նարինե Մանուկյանի, ուշադրություն դարձնող չի եղել: Ընդամենը մեկ անգամ քաղաքապետարանը սննդամթերք է տրամադրել:

Կիսավեր տնակը ջեռուցում են Գյումրու կարի արտադրամասից մեկից  բերված կտորեղենի մնացորդներով:

Տպել
5340 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ