«Grand Chess Tour 2016»-ում Լեւոն Արոնյանի հաղթելու շանսերը գրեթե զրոյական են

Լոնդոնում ընթացող շախմատային «London Chess Classic» մրցաշարում կայացել են նախատեսված 9 տուրերից 4-ը, եւ Լեւոն Արոնյանը վաստակած 2,5 միավորով կիսում է 2-5 տեղերը: «London Chess Classic» -ը համարվում է «Grand Chess Tour 2016» մրցաշարքի եզրափակիչ փուլը: Հիշեցնեմ, որ Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նախաձեռնությամբ անցկացվող, 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով «Grand Chess Tour 2016»-ը բաղկացած է 4 մրցաշարերից, որոնցից 3-ը՝ Փարիզի, Լյովենի եւ Սենտ Լուիսի մրցաշարերն արդեն ավարտվել են:

Մրցաշարի կանոնակարգի համաձայն, մասնակիցները մրցաշարերում զբաղեցրած տեղերին համապատասխան ստանում են միավորներ, եւ 4 մրցաշարերի ավարտից հետո առավել շատ միավորներ հավաքած շախմատիստը հռչակվելու է «Grand Chess Tour 2016»-ի հաղթող: Ընդհանուր առմամբ «Grand Chess Tour 2016»-ի յուրաքանչյուր մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ, որոնցից 8-ը անփոփոխ են: Այդ շախմատիստներն են Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան (3-ն էլ՝ ԱՄՆ), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

Ավարտված 3 մրցաշարերի արդյունքում հավաքած միավորներով առաջատարն է Ուեսլի Սոն՝ 30 միավոր, Լեւոն Արոնյանը 21,75 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Ավելի շատ՝ 23 միավոր է հավաքել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, բայց վերջինս չի մասնակցել Սենտ Լուիսի մրցաշարին եւ դուրս է մնացել ընդհանուր հաշվարկից: Մեծ հաշվով «Grand Chess Tour 2016»-ը այնքան էլ հաջող չստացվեց Արոնյանի համար. Փարիզում հայ շախմատիստը զբաղեցրեց 5-րդ, Լյովենում՝ 3-րդ, Սենտ Լուիսում էլ կիսեց 2-5-րդ տեղերը:

Ընդհանուր հաշվարկում «Grand Chess Tour 2016»-ում հաղթող ճանաչվելու համար Արոնյանին անհրաժեշտ է հաղթել Լոնդոնում ընթացող մրցաշարում, եւ նաեւ՝ Սոն չպետք է տեղ զբաղեցնի առաջին յոթնյակում: Բայց ավարտված 5 տուրերից հետո շատ դժվար է նման իրավիճակ կանխատեսել անգամ: Ուեսլի Սոն ավարտված 5 տուրերում վաստակել է 3,5 միավոր եւ մրցաշարի միանձնյա առաջատարն է, իսկ Լեւոնը՝ եւս 3 շախմատիստների հետ, վաստակած 3 միավորով կիսում է 2-5 տեղերը: Ընդ որում Արոնյանը Ուեսլի Սոյի հետ արդեն խաղացել է՝ պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Այսօր կայանալիք 6-րդ տուրում Լեւոնը սեւ խաղաքարերով մրցելու է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

 

Տպել
2825 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)