Երեւանում ձյունը լիարժեք մաքրվել է, մենք դժգոհություն չենք ստացել. Արթուր Գեւորգյան

Տեղացող ձյան պայմաններում Երեւանում «Սանիթեք» ընկերությունն իրականացրել է լիարժեք ձյան մաքրման աշխատանքներ: Մեզ հետ զրույցում այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

Վերջինս չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ Երեւանի կենտրոնից դուրս, մյուս համայնքներում ձնամաքրման աշխատանքներից մեծ դժգոհություններ կան:

«Այս անգամ թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ, մենք դժգոհություն չենք ստացել, բացառում եմ նման ձեւակերպումները: Ավելին ասեմ՝ չդադարող ձյան պայմաններում մարդիկ աշխատել են 24-ժամյա ռեժիմով ու շարունակում են աշխատել»,- ընդգծեց քաղաքապետարանի աշխատակիցը:

Նա շեշտեց, որ «Սանիթեք» ընկերությունն այս տարի լրացուցիչ ձնամաքրող մեքենաներ է ներկրել ու տեխնիկայի խնդիր չի ունեցել: Հավելեց նաեւ, որ բացի «Սանիթեքի» տեխնիկան՝ օգտագործվել են նաեւ Երեւանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենաները:

«Բոլորն էլ կհամաձայնեն, որ եթե որեւէ աշխատանք չտարվեր՝ փողոցներն իրականում կփակվեին, կլինեին անանցանելի փողոցներ»,- վստահեցրեց Գեւորգյանը:

Հարցին, թե արդյոք Երեւանի քաղաքապետարանը գոհ է Երեւանի ձնամաքրմամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության երեկվա եւ այսօր առավոտվա աշխատանքից՝ Գեւորգյանը պատասխանեց. «Հաշվի առնելով տեղացող ձյան չդադարելը, այո, իրականացվող աշխատանքը բավականին բավարար է: Ասել իդեալական՝ տեղացող ձյան պայմաններում, սխալ կլինի: Հնարավոր չէ այդպիսի պայմաններում ստանալ սեւ ասֆալտ»:

Նշենք, որ այսօր եւս Հանրապետությունում շարունակվում են տեղումները: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են,  որ առատ ձյան, բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Խիստ դժվարանցանելի են Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ճանապարհները եւ Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները: Դժվարանցանելի են նաեւ Սեւանի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհները եւ Սարավանի լեռնանցքը: Նոյեմբերյանի ճանապարհներին մերկասառույց է: 

Տպել
4902 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում