Տոներին ընդառաջ՝ զգալի թանկացել է հատկապես խոզի միսը

15/12/2016 schedule19:30

Տոներին ընդառաջ՝ պարենամթերքի շուկայում պատկերը նախորդ տարիների համեմատ անփոփոխ է մնացել: Աննշան էժանացել են միայն վերամշակում անցած, դրսից ներկրված հայտնի բրենդների որոշ ապրանքատեսակներ, ինչպես օրինակ՝ բնական հյութերը, խմիչքներն ու պահածոները: Սրան զուգահեռ մարքեթինգին դիմանալու համար գներն իջեցնում են նաեւ նույնօրինակ ապրանքներ արտադրող տեղական ընկերությունները: Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Ինչ վերաբերում է այն սննդատեսակներին, որոնց ոլորտում խոշոր ներմուծող, միջազգային խոշոր զեղչերը Հայաստան բերող չկա,  համապատասխանաբար ոչ գնաճ, ոչ էլ գնանկում է նկատվում: «Այդ ապրանքատեսակների պարագայում գնաճը տարվա կտրվածքով հասել է իր պիկին, հետեւաբար Նոր տարուն առանձնակի թանկացումներ չեն նկատվում: Գյուղմթերքի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ թանկացումներն այստեղ եղել են կլոր տարին: Երբ պետությունը նախարարի մակարդակով հայտարարում է, որ գների կարգավորում պետք չէ, ասելիք այլեւս չի մնում: Աշխարհում չկա մի երկիր, որը գյուղատնտեսություն է զարգացնում՝ առանց գների կարգավորման մեխանիզմների»,- նկատեց Բաբկեն Պիպոյանը:

Անդրադառնալով մսամթերքի շուկայում առկա գներին՝ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահը նկատեց՝ զգալի թանկացել է հատկապես խոզի միսը: Խոսքը գլխավորապես վերաբերում է ազդրամսին՝ խոզի բդին, որը տարվա ընթացքում համեմատաբար էժան է եղել, իսկ Նոր տարվա նախաշեմին զգալի թանկացել է: Դրան հակառակ էժանացել է կողամիսը՝ ժողովրդական լեզվով ասած՝ չալաղաջն ու մատերը:

Ինչ վերաբերում է ընդեղենի գներին, ապա Բաբկեն Պիպոյանը հիշեցրեց. եթե նախանցած տարի ընկույզի 1 կիլոգրամն արժեր 12 հազար դրամ, ապա անցած տարի՝ 4 հազար: Այս տարի գերիշխող է 1 կիլոգրամի դիմաց 6 հազար դրամ գինը:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը նախաամանորյա ուսումնասիրություններ է կատարել նաեւ ոչ պարենային շուկայում: Ուսումնասիրությունների արդյունքները վկայում են` գների էական փոփոխություն է նկատվել հատկապես դեկորատիվ ապրանքների շուկայում: Արհեստական տոնածառների շուկայում գնանկում է արձանագրվել: Ամանորի գեղեցկուհու գները տատանվում են 25-200 հազար դրամի սահմաններում:

Տպել
3024 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին