Վիկտոր Դալլաքյանը հայտնվեց. եկող շաբաթ կխոսի իր նոր կուսակցության եւ ընտրությունների մասին

ՀՀ Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, որն, ըստ վերջին շրջանում տարածված տեղեկությունների կուսակցություն է հիմնադրելու, երկուշաբթի ասուլիս կտա:

Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ասուլիսը տեղի է ունենալու դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Երրորդ հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում (Հանրապետության 39, «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ գրասենյակ):

Ասուլիսը լինելու է «Երրորդ հանրապետություն» կուսակցության դեկտեմբերի 23-ին տեղի ունենալիք 7-րդ արտահերթ համագումարի թեմայով: Դալլաքյանն անդրադառնալու է նաեւ առաջիկա ներքաղաքական զարգացումներին:

Հիշեցնենք, բավական երկար ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Դալլաքյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցություն է հիմնելու, որին անդամակցելու է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ավելի ուշ պարզվեց, որ Դալլաքյանը ոչ թե նոր կուսակցություն է հիմնադրում, այլ պատրաստվում է ղեկավարել 2003թ.-ին Կարեն Դավթյանի նախագահությամբ հիմնադրված «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը:

Պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքում շաբաթներ առաջ գրվեց, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, «Դաբլթրի Բայ Հիլթոն Երեւան» հյուրանոցում տեղի է ունենալու «Երրորդ Հանրապետություն» կուսակցության արտահերթ 7-րդ համագումարը: Համագումարում փոխվելու է այս կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը, ղեկավար կազմը, ընդունվելու է բանաձեւ:

Վերջերս էլ մամուլում գրվեց, որ եթե Սեյրան Օհանյանը չդառնա «Երրորդ հանրապետության» ղեկավարը, ապա չի բացառվում, որ Դալլաքյանը միանա Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին։ 

Տպել
5975 դիտում

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Լույս» դաշինքի 3 անդամները

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը աշխատանք է առաջարկում

Երեւանցիները քվեարկեցին՝ անսալով վարչապետի կոչին. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով