Արարողակարգային ծախսերի գաղտնիությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. տնտեսագետ

Հանրապետության նախագահի, վարչապետի եւ Ազգային Ժողովի նախագահի արարողակարգային ծախսերն այսուհետ համարվելու են պետական գաղտնիք, գնումներն էլ իրականացվելու են փակ ընթացակարգով: Օրենսդրական այս փոփոխությունը ներառված է «Գնումների մասին» օրենքի նախագծում, որն այսօր խորհրդարանն ընդունեց ամբողջությամբ:

Թե որքան տրամաբանական է այս նորամուծությունը եւ արդյոք կոռուպցիոն ռիսկերի տեղիք չի տա, Armtimes.com-ի թղթակիցը փորձեց պարզել տնտեսագետ Աշոտ Եղիազարյանից:

Վերջինս նկատեց՝ կոռուպցիոն ռիսկեր, իհարկե, հնարավոր են՝ մանավանդ հաշվի առնելով հայաստանյան իրողությունները եւ պրակտիկան:

«Մյուս կողմից՝ արարողակարգային ծախսերը, որքան էլ փակ ընթացակարգով կատարվեն, դեռ չի նշանակում, որ դրանք չեն կարող վերահսկվել: Սակայն ինձ համար անհասկանալի է, երբ ծախսերի գաղտնիությունը պատճառաբանվում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովմամբ:

Չեմ կարծում, որ, օրինակ, վարչապետի տրանսպորտային ծախսերն արժեր գաղտնի պահել: Սրանք, ըստ էության, սովորական ծախսեր են, որոնք գաղտնի պահելու անհրաժեշտություն չկա: Սա ավելորդ կասկածների տեղիք է տալու, ոչ ավելին: Հիմա էլ պետք է ամեն ինչ անեն, որ ցրեն այդ կասկածները»,- նշեց Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ եթե գործող օրենքով գաղտնիք պարունակող գնումներ էին համարվում միայն ռազմական գնումները, ապա այսուհետ պետական գաղտնիք են համարվելու նաեւ  Հանրապետության նախագահի, վարչապետի եւ Ազգային Ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը:

Գնումների մասին փոփոխված օրենքն ուժի մեջ կմտնի մոտ 2 ամսից:

Տպել
16109 դիտում

Նախարարի ընտանիքը նախարարության առաջին հարկում սրճարան է աշխատեցնում. Ժողովուրդ

Վարչապետի ընդունելության վայրը փոխվել է. «Ֆլորենս»-ը փոխարինվել է «Չինար»-ով. Հրապարակ

Հայտնի է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթի օրը

Բոլոր մարզերում, բացի Լոռիից ու Սյունիքից, տեղումներ են սպասվում

Գիշերը մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի. «Արսենալն» ու «Յունայթեդը» համաձայնության են եկել

Առողջապահության նախարարությունը հիվանդապահությամբ է զբաղվում, ինչու այն չփակել. բժիշկ

Այսուհետ ովքեր կարող են տարկետում ստանալ. հրապարակվել է որպես զիջման քայլ մշակված նախագիծը

Մահացել է գործարար Ռուբեն Վարդանյանի հայրը՝ Երեւանի կրկեսի վերականգնման ծրագրի հեղինակը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտադիր է վերադառնալ հայրենիք

ԶՈՒ շահագործումից հանված մեքենաները վաճառվում են աճուրդով՝ սկսած 150 հազար դրամից

Թան, քյուֆթա, թել պանիր, թթի օղի. մի քանի ազգեր փորձում են հայկական խոհանոցը (տեսանյութ)

Գարունը չի կողմնորոշվում կամ շտապում է. ի՞նչ է լինելու գյուղատնտեսության եւ բերքի հետ

Մեծ Բրիտանիայում նոր պաշտոն կա. առաջին անգամ նշանակվել է միայնության հարցերով նախարար

Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Լեւոն Ալթունյանը վարչապետին զեկուցել է 2017-ի աշխատանքների ու այս տարվա անելիքների մասին

Գազալցակայանները խիստ տուգանքի կենթարկվեն, եթե չգրանցված գազաբալոն լիցքավորեն. նոր նախագիծ

Սուր շնչառական վարակների թիվը նվազում է, կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր». ԱՆ

Երեւանում նախորդ տարի հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճ է գրանցվել (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես չի բնակվել. ով է նախագահի աթոռի հավակնորդը