Արդեն շնորհակալ ենք՝ մեր «բարի» դատախազը տասը տարի չուզեց. ակտիվիստ Գեւորգ Սաֆարյան

16/12/2016 schedule19:10

Քաղաքացիական ակտիվիստ, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվող Գեւորգ Սաֆարյանի համար մեղադրող դատախազը 2.5 տարվա ազատազրկում պահանջեց:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց «տոնածառի» գործով դատական նիստը:

Հիշեցնենք, Գեւորգ Սաֆարյանը կալանավորվեց այն բանից հետո, երբ Ազատության հրապարակում Նոր տարվա գիշերը մի խումբ քաղաքացիների հետ փորձեց տոնածառ տեղադրել: Այդ ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների եւ «Նոր Հայաստանի» աջակիցների միջեւ, որից հետո Գեւորգ Սաֆարյանը կալանավորվեց՝ ոստիկանին հարվածելու համար:

Այսօրվա նիստում մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը հանդես եկավ մեղադրական ճառով, որը տեւեց մոտ կես ժամ: Նա իր խոսքում ասաց, որ ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի նկատմամբ Սաֆարյանն ունեցել է «ընդգծված անբարյակցամ վերաբերմունք» ու այդ գիշեր հարվածել է նրան, վայր գցել: Ըստ նրա՝ երբ հավաքված քաղաքացիները տեսել են այդ ամենը ոգեւորվել են եւ թվով լինելով ավելի շատ «հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա ու քաշքշելով գցել ցած», իսկ ոստիկաններն էլ «ստիպված են եղել կիրառել ուժ քաղաքացիներից պաշտպանվելու համար»:

Դատախազն ասաց, որ Գեղամ Խաչատրյանը հոնքի շրջանում ստացել է վնասվածք, որից ցավը հանգստացնելու համար դիմել է բուժօգնության թիվ 1 հիվանդանոց:

Նրա խոսքով՝ ոստիկանների գործողությունները «բխել են օրենքից»:

Անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված եւ ցուցմունք տված քաղաքացիական անձանց ցուցմունքներին, թե Գեւորգ Սաֆարյանը չի հարվածել ոստիկանին, դատախազը հայտարարեց, որ դրանք արժանահավատ լինել չեն կարող: «Մեղադրյալ Գեւորգ Սաֆարյանի եւ նրա ընկերների բերած փաստարկները հիմնավորված չեն, ուղղված են Սաֆարյանի պաշտպանությանը եւ նպատակ են հետապնդում ազատել նրան քրեական պատասխանատվությունից եւ հնարավոր պատժից»,- հայտարարեց Դոլմազյանը:

Այսպիսով, ոստիկան Գեղամ Խաչատրյանի առողջությանը ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել Սաֆարյանին եւ նկատմամբ կիրառել պատիժ՝ ազատազրկում՝ 2.5 տարի ժամկետով: Դատախազի այս պահանջը դժգոհություն առաջացրեց նիստերի դահլիճում գտնվող Սաֆարյանի հարազատների մոտ. «Քիչ է դա, տոնածառ դնելու համար տարեք կախեք մարդուն»,- դատախազին հեգնեցին քաղաքացիները:

Սաֆարյանի պաշտպան, Տիգրան Հայրապետյանը ասաց, որ պաշտպանական ճառի համար իրենց ժամանակ է պետք: Իսկ Սաֆարյանն ասաց, որ ցանկանում է արձագանքել դատախազի ճառին, սակայն Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ դատավարական նման կարգ գոյություն չունի եւ հետաձգեց դատական նիստը:

Նիստի ավարտին Գեւորգ Սաֆարյանից հետաքրքվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի դատախազի ներկայացրած պատժաչափի վերաբերյալ. «Արդեն շնորհակալ ենք՝ մեր բարի դատախազը տասը տարի չուզեց»,- կատակեց Սաֆարյանը, ապա հավելեց. «Աբսուրդ է: Նրա ճառը չի համապատասխանում իրականությանը՝ ոչ նախաքննությանը, ոչ դատաքննությանը: Դատավորից էլ ակնկալիք չունեմ»: 

Գեւորգ Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյանն էլ մեր զրույցում ասաց. «Մտածում էի ավելի խիստ պատիժ կառաջարկի, բայց դե աբսուրդ երեւույթ է սա: Սա ժողովրդին, Գեւորգին վախեցնելու ձեւ է: Սա ամբողջությամբ քաղաքական գործ է եւ քաղաքական հետապնդում Գեւորգի նկատմամբ: Դատավորից ճիշտն ասած ես ակնկալիքներ ունեմ այն մասով, որ գոնե կմեղմացնի պատիժը»,- ասաց նա:

Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ անդրադառնալով մեղադրողի միջնորդությանն ասաց, որ նրանից այլ բան սպասել չէր կարելի: «Բնականաբար, պետք է մի բան ասեր՝ երկուսուկես տարի ասաց»,- նկատեց նա:

Խոսելով մեղադրող դատախազի ճառի մասին, նա ասաց. «Մեղադրողը փորձեց իր ճառում հիմնավորել, որ ոստիկաններն այդ օրը կատարել են իրենց պաշտոնական գործողությունները: Դատաքննության ընթացքում հենց Գեղամ Խաչատրյանը հայտարարեց, որ ինքը եռապատիկ հայհոյանքով պատասխանել է Գեւորգ Սաֆարյանին: Ստացվում է՝ մեղադրող դատախազն օրինականացրեց եւ համարեց, որ ոստիկանը ՀՀ քաղաքացիներին հայհոյանքներ մաղթելով, այն էլ Ամանորի գիշերը, կատարում է իր պաշտոնական պարտականությունները: Սա իշխանության եւ մեղադրողի դիրքորոշումն է: Այսինքն, անկախ նրանից, թե ոստիկանն ինչ է կատարում, եթե մատյանով գրանցված է, որ հերթապահություն պետք է կատարի, ըստ մեղադրողի նշանակում է, որ իր պաշտոնական պարտականությունն է կատարում, հետեւաբար, նրա նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի: Մինչդեռ, այդ հայհոյանքները թե՛ տեսագրությամբ կա, թե՛ Գեղամ Խաչատրյանը դատարանում տղայական ձեւով հայտարարեց, որ ամեն մի հայհոյանքին եռապատիկ հայհոյանքներով պատասխանել է»,- ասաց Հայրապետյանը:

Մեր հարցին՝ դատարանից ակնկալիքներ ունեք, պաշտպանը պատասխանեց. «Եթե հիշում եք սկզբից Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրինք, գաղտնիք չէ, որ դատավորը բավականին փորձված դատավոր է, որ դատավորը տիրապետում է բոլոր հմտություններին, նույնպես գաղտնիք չէ: Այստեղ ակնհայտ պետք է հետեւյալը լինի, մեր կարծիքով, դատավորը չի կարող մեղադրական վճիռ կայացնել: Իմ խորին համոզմամբ, նույն  Մնացական Մարտիրոսյանն արդարացման վճիռ կկայացնի, եթե՝ ոչ, միանշանակ կարելի է ասել, որ քաղաքական պատվեր է, Գեւորգ Սաֆարյանի քաղբանտարկյալ լինելը կհաստատվի հենց դատավճռով»: 

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին:

Տպել
4083 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են