Ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվողների գործը կքննվի արագացված կարգով

16/12/2016 schedule19:50

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին 4 մեղադրյալները ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքը, զղջացել եւ դատարանին խնդրել գործը քննել արագացվախծ կարգով: Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը, որ նախաքննության ընթացքում առարկել էր արագացված կարգ կիրառելու դեմ, ժամանակ էր խնդրել դատարանից: Եվ ահա այսօր նա փոխեց իր դիրքորոշումը եւ չառարկեց դատաքննությունն իրականացնել արագացված կարգով: Դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ՝ լսելով կողմերին բավարարեց ամբաստանյալների միջնորդությունները:

Այնուհետեւ մեղադրյալների պաշտպանները ներկայացրին  իրենց վստահորդների վերաբերյալ դրական բնութագրեր։ Ամբաստանյալ Հայկ Հովհաննիսյանի պաշտպան Աննա Ջուվանովան նշեց, որ իր պաշտպանյալը նախկինում դատվածություն չի ունեցել, ունի դրական բնութագրեր, որը գործի քննության ընթացքում արդեն իսկ ներկայացվել է դատարանին։ Նա ասաց, որ իր պաշտպանյալը ՀՊՃՀ-ի չորրորդ կուրսի ուսանող է եւ միջնորդեց, որ իր պաշտպանյալը ազատ արձակվի, որ կարողանա հաճախել դասերի։

Արման Մխիթարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանն իր պաշտպանյալի վերաբերյալ ներկայացրեց տասներեք հարեւանների կողմից տրված բնութագրերը, ըստ որի Արման Մխիթարյանը պատրաստակամ է եղել ցանկացած հարցում օգնելու հարեւաններին եւ վայելել է նրանց հարգանքը։ Գործով մյուս պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալ Նարեկ Սարգսյանն ունի դրական բնութագրեր, որը տրված է աշխատանքային վայրից։ Պաշտպանը հավելեց նաեւ, որ Նարեկ Սարգսյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։

Մյուս ամբաստանյալ Ալբերտ Ավագյանի պաշտպան Սուզաննա Խչեյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործում առկա են դրական բնութագրեր եւ Ավագյանը նախկինում դատվածություն չունի։ Հանրային պաշտպանն ավելացրեց, որ ինչպես նախորդ դատական նիստին է հայտնել, իր պաշտպանը  բնակվում է անչափահաս քրոջ եւ տատիկի հետ, աշխատում է կահույքի գործարանում եւ վայելում գործընկերների սերն ու հարգանքը։ Դատարանն անցավ վիճաբանությունների փուլին: Մեղադրող դատախազը նշեց, որ մեղադրական ճառը պատրաստելու համար իրեն որոշակի ժամանակ է պետք։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին,  ամբաստանյալները հանդես կգան իրենց վերջին խոսքերով, իսկ տուժողի պաշտպանները կներկայացնեն իրենց պաշտպանական ճառերը: Ինչն էլ նշանակում է, որ ըստ ամենայնի հաջորդ դատական նիստին դատարանը կգնա խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու:

Տպել
1035 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված