Եթե Թուրքիան ՌԴ-ից С-400 համակարգեր գնի, դա կհանգեցնի տարբեր ռազմական դիրքավորումների

Հայաստանի հարեւան Թուրքիայում հետաքրքիր եւ ցավոտ ներքին փոփոխություններ են տեղի ունենում, որոնք կարող են մեծ ազդեցություն թողնել այդ երկրի արտաքին քաղաքականության վրա: Ուստի, կարեւոր է հենց սաղմնավորման փուլում հասկանալ Թուրքիայի արտաքին քաղաքականության հնարավոր տրանսֆորմացիաներն Էրդողանի բացահայտ սուլթանական նկրտումների ֆոնին, որոնք հանգեցրել են ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ Անկարայի կապերի շեշտակի թուլացման, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների էական բարելավման: Այս հարցերի շուրջ մենք զրուցեցինք «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի հրավերով եւ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ Երեւանում գտնվող Քադիր Հաս համալսարանի ռեկտոր (Ստամբուլ), հայտնի թուրք փորձագետ Մուստաֆա Այդինի հետ: Նա ներկայացրեց այս պահին Հարավային Կովկասի տեղն ու դերը Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում, ինչպես նաեւ Անկարայի եւ Արեւմուտքի հարաբերությունների ներկա վիճակը եւ Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ Թուրքիայի համաձայնության գալու պատճառները:

Պարոն Այդին ինչպիսի՞ տեղ է հատկացնում Թուրքիան Հարավային Կովկասին իր արտաքին քաղաքական օրակարգում հիմա: Ի՞նչ կարող են ակնկալել ռեգիոնի երկրները Թուրքիայից, որի նախագահ Ռեջեփ Էրդողանը ձգտում է հաստատել նախագահական կառավարման համակարգ եւ կենտրոնացնել երկրի կառավարման լծակներն իր ձեռքում:

Գիտեք, մարդիկ կարող են այլ կերպ մտածել, սակայն ներկայում Հարավային Կովկասը շատ մեծ տեղ չունի Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում: Թուրքիայում հիմա ավելի շատ հետաքրքրված են ներքին քաղաքական զարգացումներով եւ այն ամենով, ինչ տեղի է ունենում Սիրիայում եւ Իրաքում: Այսպիսով` Հարավային Կովկասն այս պահին օրակարգում չէ եւ առաջնահերթություն չէ: Նույնը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին: Այս պահին Հայաստանը Թուրքիայի առաջնահերթությունների ցանկում չէ: Եթե ես հիմա կազմեի Թուրքիային հետաքրքրող հարցերի ցանկը, ապա Հայաստանը կլիներ երկրորդ էջում, ոչ թե առաջին: Այն պարզ պատճառով, որ Թուրքիան այժմ ունի այնքան արտաքին քաղաքական խնդիրներ, որ Հայաստանն ուղղակի չի մտնում այդ խնդիրների շրջանակ:

Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի եւ Ռուսաստանի բավական արագ մերձեցումը սուր կոնֆլիկտից հետո, որը սկիզբ էր առել ռուսական ռմբակոծիչը թուրքական օդուժի կողմից խոցելու պատճառով: Եվ ինչպե՞ս ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը կարող է ազդել Հարավային Կովկասի եւ Սիրիայի վրա:

Սիրիան այդ համագործակցության կենտրոնական տարրերից է: Թուրք-ռուսական մերձեցումը հնարավորություն տվեց Թուրքիային իրեն ամուր զգալ Սիրիայում եւ դիրքավորվել այնտեղ: Ինչպես գիտեք, թուրքական հատուկ ջոկատայիններն օժանդակում են սիրիական ազատ բանակին Սիրիայի հյուսիսում, եւ նրանք հիմա վերահսկում են որոշակի տարածքներ: Նրանք այդ տարածքները վերցրեցին «Իսլամական պետությունից»: Այս կերպ նրանք արգելափակում են քրդական միավորներին, որպեսզի նրանք ունենան միասնական կամ շարունակական, չընդհատվող տարածք: Եվ սա հնարավոր դարձավ Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման շնորհիվ: Միեւնույն ժամանակ սիրիական կառավարությունը ՌԴ աջակցությամբ Հալեպում առաջ շարժվեց եւ սեղմեց զինյալների շուրջ օղակը: Սա էլ հնարավոր դարձավ կրկին թուրք-ռուսական մերձեցման շնորհիվ, քանի որ Թուրքիան այժմ չի աջակցում ընդդիմադիր ուժերին Հալեպում:

Կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիան ու Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի հարցում, իսկ Թուրքիայի դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ սկսել է տարբերվել վերջինիս արեւմտյան դաշնակիցների մոտեցումներից:

Թուրքիան եւ Ռուսաստանն, իսկապես համաձայնության են եկել, սակայն չեմ կարծում, որ այն իսկապես, շատ է տարբերում արեւմտյան դաշնակիցների մոտեցումներից: Վերջին հաշվով, կարծում եմ, որ շատ արեւմտյան երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները, ցանկանում են երկու բան: Առաջինը` հաղթել «Իսլամական պետությանը», երկրորդը՝ Սիրիայում կայունություն ստեղծել: Հենց դրա համար շատ արեւմտյան երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ը, ընդունում են Ասադի ռեժիմի շարունակականության փաստը: Թուրքիան երկար ժամանակ դեմ էր այս դիրքորոշմանը, սակայն հիմա ՌԴ-ի հետ մերձեցման ֆոնին Անկարան եւս եկավ այդ նույն մոտեցմանը: Անգամ, եթե Թուրքիան դա հրապարակավ չի ասում, փաստացի այնպես է ստացվում, որ նա ընդունում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի շարունակական գոյության փաստը:

Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների ներկա փուլը: Այժմ արդեն հնչում են հրապարակային պաշտոնական հայտարարություններ առ այն, որ Թուրքիայի հետ բանակցություններն այդ երկրի ներսում տեղի ունեցող ռեպրեսիաների պատճառով անհրաժեշտ է դադարեցնել:  

Գործնականում այդ բանակցությունները դադարեցվել են: Իրավական տեսանկյունից որեւէ մեկը դրանք չի դադարեցնելու: Թուրքիան չի ցանկանում այդ քայլին գնալ, եւ պաշտոնապես Եվրամիությունն էլ չի ցանկանում այդպիսի ավարտ: Սակայն սա չի նշանակում, որ չեն լինի քաղաքական գործիչներ, օրինակ՝ Ավստրիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում, որ խոսեն բանակցությունների դադարեցման մասին, սակայն պաշտոնական կառավարությունները չեն գնում նման քայլի: Ինչ վերաբերում է Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե կարող են փոխել իրենց դիրքորոշումը սիրիացի փախստականների վերաբերյալ եւ բացեն սահմանները դեպի Եվրոպա, ապա սա շատ բարդ հարց է, եւ այն հայտարարությունների մակարդակով չի, որ լուծվում է:

Վերջին հարցը: Վերջերս հայտարարվեց, որ Թուրքիան կարող է Ռուսաստանից ձեռք բերել ՀՕՊ С-400 զենիթա-հրթիռային համակարգեր: Հաշվի առնելով այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ի՞նչ եք կարծում, Անկարան իսկապե՞ս կարող է ձեռք բերել ռուսական ՀՕՊ համակարգեր:

- Մենք եւս Թուրքիայում նույն բաներն ենք լսել եւ հավելյալ տեղեկատվություն չունենք: Սակայն կարծում եմ, որ դա շատ դժվար է, քանի որ դրանք համատեղելի չեն ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ: Կարծում եմ, դրանք արեւմտյան դաշնակիցների հետ հարաբերություններում Թուրքիայի բանակցային մարտավարական խնդիրներն են: Սա ավելի շատ քաղաքական խաղ է, քան իրականություն: Ամեն դեպքում չեմ կարծում, որ Թուրքիան իսկապես կգնի նշված ռուսական սպառազինությունների տեսակները, որովհետեւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները այլ կերպ կարող են զարգանալ: Դա կհանգեցնի տարբեր ռազմական դիրքավորումների:

Տպել
6218 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ