Յուրա Ալեքսանյան. ՀՀ 2016 թ. լավագույն մարզիկը հայտնի կդառնա վաղը

19/12/2016 schedule19:34

2016 թվականի ՀՀ լավագույն մարզիկի անունը կհայտարարվի վաղը՝ դեկտեմբերի 20-ին: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը: Նա նշեց, որ արդյունքները դեռ հայտնի չեն, քանի որ մարզական լրագրողներն ուշացնում են քվեարկությունը:

«Կաշխատենք վաղը հասցնել: Ուշացնում են, զանգում ասում են՝ հիմա կբերենք, չեն բերում: Վաղը՝ ժամը 2-ից հետո»,- ասաց նա:

Յուրա Ալեքսանյանը նաեւ ներկայացրեց քվեարկության կարգը: Մասնակցել կարող են մարզական լրագրության ոլորտում 7 տարվա փորձ ունեցող լրագրողները: Քվեարկելիս էլ նրանք պետք է հետեւեն սահմանված կանոնակարգին:

«Թեկնածուներ չենք ասել: Այստեղ պարզից էլ պարզ է: Ովքեր հիմնադրել են տասնյակը, նրանք որոշել են, որ պետք է սկզբում լինեն օլիմպիական մեդալակիրները, հետո աշխարհի առաջնությունների, հետո Եվրոպայի առաջնությունների, այնուհետեւ համաշխարհային ունիվերսիադայի, համամիութենական ժողովուրդների սպարտակիադաների, համամիութենական ուսանողական խաղերի մեդալակիրները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այն քվեաթերթիկները, որոնցում նշված կլինեն մարզիկների անուններ, որոնք այս մրցաշարերի մրցանակակիրներ չեն, անվավեր կհամարվեն:

2016 թ. ընթացքում Հայաստանն ունեցել է օլիմպիական 4 մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ Արթուր Ալեքսանյանը (օլիմպիական չեմպիոն) եւ Միհրան Հարությունյանը (արծաթե մեդալակիր), օլիմպիական փոխչեմպիոններ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը:

Իրենց մարզաձեւերում Եվրոպայի չեմպիոններ են դարձել մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, ծանրորդներ Նազիկ Ավդալյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Վարշամ Բորանյանը:

Եվրոպայի փոխչեմպիոններ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, ծանրորդ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, թաեքվոնդոիստ Արման Երեմյանը:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ:

Սամբիստ Վաչիկ Վարդանյանը դարձել է աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր: Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը նվաճել է աշխարհի բրոնզե, Եվրոպայի արծաթե մեդալ:

Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել:

Տպել
1496 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման