Վիգեն Չալդրանյանը նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար

19/12/2016 schedule20:35

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանը նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Թատերախմբին այսօր վերջինիս ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարը նշել է, որ ժամանակակից անվանի դրամատուրգներից մեկի հետ արդեն իսկ 2 պիես ներկայացնելու պայմանավորվածություն ունի: Վիգեն Չալդրանյանը նաեւ նկատել է, որ թատրոնում այսօր հավաքված են ոլորտի լավագույն ներկայացուցիչներից շատերը: Կինոռեժիսորը շեշտել է, որ անչափ կարեւորում է թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի կողմից հաստատված բարոյահոգեբանական մթնոլորտն ու սկզբունքները պահպանելը:

Վիգեն Չալդրանյանը նշել է, որ ամեն անգամ ֆիլմ նկարահանելիս կարոտում է թատրոնը, բայց միաժամանակ փորձ է անելու թատրոն բերել կինոյի կարեւորագույն տարրերը:

«Ստեղծագործական կյանքիս քառասունամյակը, կարող եմ ասել, հավասարապես բաշխվել է թատրոնի եւ կինոյի միջեւ: Այժմ կինոն պիտի սպասի, որովհետեւ թատրոնը կատակ բան չի։ Սա շատ լուրջ գործ է, որը սկսում եմ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր թատրոնի առաքելությունը բեմից լույսի ճանապարհ եւ բարոյականություն քարոզելն է»,- ընդգծեց Համազգայինի նորանշանակ գեղարվեստական ղեկավարը:

Հիշեցնենք, որ, Վիգեն Չալդրանյանը «Ձայն բարբառոյ…», «Ապրիլ», «Տեր ողորմեա», «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին» ֆիլմերի ռեժիսորն է։ 1994 թվականին «Ձայն բարբառոյ…» կինոնկարն արժանացել է Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե մրցանակին»։

Տպել
2068 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին