Դեսպանի սպանությունը չի դառնա ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման պատճառ. քաղաքագետ

Թուրքիայում ՌԴ դեսպանի Անդրեյ Կարլովի սպանությունը ռուս-թուրքական հարաբերությունների սառեցում չի ենթադրում, ինչպես դա տեղի ունեցավ Սիրիայում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո:

Մեզ հետ զրույցում այդ մասին հայտարարեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ ընդգծելով. «Ռուսական եւ թուրքական կողմերը արդեն պաշտոնապես հայտարարել են, որ սա վատ զարգացում չի ունենա: Դեռեւս պարզ չէ պատճառը, բայց տարբեր վարկածներ են շրջանառվում՝ սկսած նրանից, որ սա պատասխան է Սիրայում Ասադի կառավարական ուժերին սատարելու եւ հաղթանակի հասնելու»:

Ըստ Սաֆարյանի՝ որոշ շրջանակներ հակված են կարծելու, որ կային օբյեկտիվ հիմքեր նման թշնամական ակտի եւ ահաբեկչության իրականացման համար. «Այդպիսի կարծիք ունեցողները նկատի ունեն, որ Թուրքիան Սիրիայում սատարել է բացարձակ այլ, հակառակ ճամբարի, ինչ Ռուսաստանը: Եվ գաղտնիք չէ, որ նույն այդ սիրիական ճգնաժամում գրոհայիններ մատակարարելու առումով թուրքական ոստիկանությունը եթե չասեմ ներգրավված է եղել, ապա աչք է փակել դրա վրա: Հետեւաբար, նախկին թուրք ոստիկանի կողմից նման արարքը կարծեք թե օբյեկտիվ բացատրություն է ստանում»,- հավելեց քաղաքագետը:

Խոսելով արդեն տարածված այլ կարծիքների մասին՝ Սաֆարյանը առանձնացրեց այն շրջանակներին, որոնք կարծում են, թե սա ուղղված էր ռուս-թուրքական գործընկերությանը՝ ակնարկելով այդ գործընկերության հակառակորդներին՝ ի դեմս Արեւմուտքի: Այս ամենը, ըստ Սաֆարյանի, կարող է պարզվել առաջիկա օրերին, ինչից էլ թերեւս կախված կլինի ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը:

Հիշեցնենք, Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է Անկարայում տեղի ունեցած ֆոտոցուցադրման ժամանակ: Դեսպան Կարլովը ելույթ էր ունենում Ժամանակակից արվեստի կենտրոնում, որտեղ ցուցադրվում էին Ռուսաստանը պատկերող թուրք լուսանկարիչների գործերը։ Զինված անձը, որ նախնական տվյալներով ծայրահեղական իսլամիստ է, կրակել է դիվանագետին մեջքին: Այնուհետեւ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ թուրք իրավապահները սպանել են զինված տղամարդուն: Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած անձը Անկարայի ոստիկանության ծառայող, 1994 թվականի ծնված Մեւլութ Մերթն է:

Տպել
1883 դիտում

Կամիլը եւ եւս 4 մասնակից հաղթահարեցին «Դեպի Եվրատեսիլ»-ի 2-րդ կիսաեզրափակիչը

ՍԱՊԾ-ը հորդորում է չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը, այն կեղծ է, անհասկանալի ծագման

10 օր եմ թոշակառու լինելու. ՍԴ 22 տարվա նախագահի եւ կնոջ ունեցվածքը՝ եվրոներ, դոլարներ

Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները

Նիդեռլանդների խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Խորհրդարանական կառավարման համակարգը կարեւոր է երկրի առաջընթացի համար. Արփինե Հովհաննիսյան

Թուրքիան մտադիր է ինքնակառավարվող տանկեր արտադրել, այժմյան զենքի 65 տոկոսը թուրքական է

ՀՀԿ-ն վաղը նիստ է հրավիրելու՝ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու համար

«Աէրոֆլոտ օփեն» շախմատի մրցաշարում Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը թունդ քննադատության է ենթարկել ԲՀԿ-ին

Նոր զարգացումներ փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով

Պոլսահայ հարյուրավոր մտավորականներ նոր պատրիարքի ընտրություններ են պահանջում

Բյուրակնի դպրոցում խիստ լարված միջանձնային հարաբերություններ են. չարաշահումների մեղադրանք

Անխուսափելի պատերազմը որքան շուտ գա՝ այնքան լավ Հայաստանի համար. Հայկ Մարտիրոսյան

ԵՄ դեսպան Սվիտալսկին մանրամասնել է երեկ Բրյուսելում ստորագրված փաստաթղթի բովանդակությունը

Առողջապահության նախարարությունում կոռուպցիոն սկանդալ է հասունանում. մահացու վիրուսն աճել է

Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կաշկանդված էր, վերջում, սակայն, բացվեց

Նախագահականում պաշտոնական ճաշ էր՝ ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի (լուսանկարներ)

Ի վերջո, ե՞րբ լուսանկարիչները թանգարան կունենան. Տարոն Մարգարյանը Վահան Քոչարին խոստացել է

Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր