Պետք է պատրաստ լինել ԼՂՀ խնդրի կարգավորման հնարավոր բոլոր զարգացումներին. Արտակ Զաքարյան

20/12/2016 schedule11:45

Թեեւ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն անցնող տարում կյանքի չկոչվեցին, սակայն ակնհայտ է, որ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ակնհայտորեն ամրագրվեց: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից ավելի զիջումներ չեն կարող, քան նախատեսված է ի սկզբանե:

«Մենք ունենք հարեւան, որը հույս ունի հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Մինչդեռ սա մեծ հարցականի տակ կդնի բանակցային գործընթացը եւ Ադրբեջանի հավակնությունները: Իհարկե, այսօր բանակցություններ, որպես այդպիսին չկան, կա բանակցային գործընթաց, սակայն ադրբեջանական կողմն իրականում չի ցանկանում վերադառնալ այդ գործընթացին: Սա ենթադրում է, որ մենք ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք հնարավոր բոլոր զարգացումներին»,- նկատեց իշխանական գործիչը:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի հետեւանքներին, ապա ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ դրանից հետո Ռուսաստանի հետ ռազմաարդյունաբերական համագործակցությունն առավել լայն թափ է ստացել: Միաժամանակ՝ Հայաստանը ռազմական գործակցություն է ծավալում ՆԱՏՕ-ի եւ Իրանի հետ՝ որպես տարածաշրջանային երկարատեւ խաղաղության շահագրգիռ կողմերի՝ իր համար ապահովում ենք առավել ամուր անվտանգության մթնոլորտ:

Անդրադառնալով արտաքին մարտահրավերներին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ դրանց պետք է վերաբերել ամենայն պատասխանատվությամբ եւ լրջությամբ: «Անվտանգության, սոցիալ-տնտեսական, կոռուպցիայի, արդարադատության խնդիրներն անմիջականորեն կապված են մեր քաղաքացիների իրավունքների պահպանության հետ: Անցնող տարում իշխող քաղաքական ուժը, իր նախագահի գլխավորությամբ, կայացրել է բոլոր անհրաժեշտ որոշումները՝ ժամանակի պահանջների համապատասխան: Դրա արդյունքում չեզոքացվել են մեր պետականության համար վտանգ ներկայացնող բոլոր երեւույթները»,- ասաց նա:

Խորհրդարանական գործիչը հույս հայտնեց, որ նոր կառավարությունը նույն եռանդով կաշխատի նաեւ 2017-ին՝ լուծելով գերակա ուղղություններ նախանշված խնդիրները: Իսկ ահա խորհրդարանը, ՀՀԿ-ական գործչի համոզմամբ, կարողացել է լուծել իր առջեւ դրված խնդիրները: «Մեծ հաշվով՝ 2016 թվականին ՀՀ պետական, հասարակական համակարգերը կարողացել են պատշաճ մակարդակով լուծել իրենց առջեւ դրված խնդիրները»,- ամփոփեց պատգամավորը:

Տպել
5040 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին