Իրան-Հայաստան. Տարածաշրջանային վտանգավոր էսքիզներ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ նախորդ շաբաթ Ադրբեջան եւ Ղազախստան այցելությունից հետո տարածաշրջանային քաղաքականության հետաքրքիր էսքիզներ են ձեւավորվում:

Դեկտեմբերի 21-22-ին Հարավային Կովկաս-Միջին Ասիա երթուղով կանցնի նաեւ տարածաշրջանում Իսրայելի ոխերիմ հակառակորդ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Սակայն ի տարբերություն Նեթանյահուի՝ Հարավային Կովկասի երկրներից նա կայցելի Հայաստան, իսկ Միջին Ասիայի մուսուլմանական պետություններից՝ բացի Ղազախստանից նաեւ Ղրղըզստան:

Իրանի նախագահի այցի մասին պաշտոնական տեղեկատվությունն աղքատիկ է՝ հանդիպումներ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, մի շարք ոլորտներում փաստաթղթերի ստորագրում եւ երկու երկրների միջեւ գործարար համաժողովի անցկացում: Դուրս գալով զուտ հայ-իրանական հարաբերությունների օրակարգից՝ Իրանի նախագահի այցը Նեթանյահուի տարածաշրջանային այցելությունից հետո կարելի է դիտարկել նաեւ որպես պատասխան գործողություն:

Իսրայելի ղեկավարը գալիս է Իրանի հետ բազմաթիվ խնդիրներ ունեցող (սկսած ազգայինից, վերջացած Կասպից ծովի ավազանի բաժանման զգայուն հարցերով) Ադրբեջան, եւ այդ երկրի ղեկավարի հետ սպառազինությունների մատակարարման նոր պայմանավորվածություններ ձեռք բերում: Իսկ Իսրայելի ոչնչացումը ցանկացող Իրանը կատարում է հակակշիռ քայլ: Այդ երկրի նախագահն այցելում է Ադրբեջանի հակառակորդ երկիր՝ Հայաստան: Նախատեսվում են «բանակցություններ ամենաբարձր մակարդակում եւ փաստաթղթերի ստորագրում»:

Բանն այն է, որ ինչպես Հայաստան-Իրան, այնպես էլ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի համար այդ այցերի հիմքում հիմնականում դրված է սեփական անվտանգության եւ ԼՂ հակամարտության գոտում ամրանալու խնդիրը, ապա Իրանի եւ Իսրայելի համար սա ավելի լայն խնդիր է՝ տարածաշրջանային մրցակցության, Մերձավոր Արեւելքից մինչեւ Հարավային Կովկաս ու մուսուլմանական աշխարհի շահերի հակազդեցության եւ պայքարի:

Եթե Ադրբեջանն Իսրայելին դիտարկում է որպես սպառազինության աղբյուր եւ նավթի արտահանման շուկա, ապա Իսրայելի համար  Ալիեւի թագավորությունը հարմար պլացդարմ է Իրանի նկատմամբ որոշակի աշխարհաքաղաքական առավելություններ ձեռք բերելու համար: Այս համատեքստում պատահական չէ, որ Իսրայելը Բաքվին զինում է նորագույն զինատեսակներով, ուղարկում այնտեղ ռազմական խորհրդատուների:

Հետաքրքրական է, որ Իրան-Իսրայել աշխարհաքաղաքական պայքարը սկսում է տեղափոխվել նաեւ Ադրբեջանի սահմաններից ներս: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ժողովրդի հասարակ, հատկապես գավառական, բայց բավական կոշտ կրոնական հայացքների տեր հատվածում արդեն տեւական ժամանակ է, ինչ միսիոներական աշխատանք է տանում Իրանը: Իսկ Ադրբեջանում ընդդիմության փաստացի բացակայության պայմաններում քաղաքացիների անգամ ոչ կրոնական, բայց բողոքական մասը հավաքվում է մզկիթների շուրջ:

Ուստի կրոնն այնտեղ ավելի ու ավելի ընդդիմադիր երանգ է ստանում եւ քաղաքական գործոն դառնում, ինչի միջոցով փորձում է Ադրբեջանի վրա ազդել հոգեւոր իշխանության կառավարման տակ գտնվող Իրանը: Այստեղից էլ Ադրբեջանում սկիզբ առած ճնշումները ֆանատիկ կրոնական գործիչների դեմ եւ Իրանի նկատմամբ ընդգծված զգուշավորությունը: Սա Ադրբեջանի իշխանության աքիլեսյան գարշապարն է, որը փորձ է արվում պաշտպանել նաեւ Իսրայելի միջոցով:

Պատահական չէ, որ Իսրայելն ու Ադրբեջանը պատրաստվում են անվտանգության ոլորտում պայմանագիր կնքել, համաձայն որի՝ Մոսադը, ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելով, այդ երկրում պետք է զբաղվի ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության եւ հեղափոխությունների կանխմամբ:

Սա նշանակում է մի քանի բան: Նախ, Ադրբեջանն այս տեսքով եւ քաղաքական համակարգով կենսական անհրաժեշտություն է Իսրայելի համար: Մուսուլմանական աշխարհի մեծ մասի հետ խնդիրներ ունեցող Իսրայելի համար կրիտիկական նշանակություն ունեն ադրբեջանական նավթի առաքումները: Երկու երկրներն էլ, մեղմ ասած, զգուշանում են Իրանից, եւ ի վերջո հայկական իշխանությունները վաղ թե ուշ պետք է լրջորեն զբաղվեն Իսրայելով: Այլապես Իսրայելը, թեկուզ Իրանի շահերին հակառակվելու համար, կշարունակի զբաղվել Հայաստանով եւ Ղարաբաղով՝ Ադրբեջանի միջոցով: Իսկ Հայաստանը Հարավային Կովկասում Իրանի համար միակ վստահելի գործընկերն է, որից Իրանին զրկելը կամ որին թուլացնելը Իսրայելի կողմից լուրջ հարված կլինի Իրանի շահերին:

Այս պահին Իսրայելն ու Իրանը տարածաշրջանային շուկայում հանդես են գալիս հետեւյալ առաջարկներով: Իսրայելի պարագայում դա թանկ, բայց նորագույն սպառազինություներն են, տեխնոլոգիաները, իսկ Իրանի դեպքում՝ աշխարհագրական դիրքը, իրանական մեծ շուկան եւ ռեգիոնալ ազդեցությունը: 

ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Իրանի եւ Իսրայելի ղեկավարների այցը տարածաշրջան պլանավորվել է ոչ մեկ օրվա ընթացքում եւ այցերի հաջորդականությունն արդեն իսկ խորհրդանշում է տարածաշրջանում երկու երկրների մրցակցության մասին: «Այդ մրցակցությունը կա: Իրանը բավական զգայուն է վերաբերվում Իսրայելի հետ իր հարեւանների հարաբերություններին:

Ուստի, Իրանի նախագահի այցը ՀՀ եւ այստեղ արվող քաղաքական հայտարարությունները կարող են լավ մեսիջ լինել Իսրայելի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար: Այդ 3 երկրների հետ  էլ Իրանն ունի որոշակի խնդիրներ»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ նշված երկրներից երկուսը Հայաստանին բլոկադայի մեջ են պահում, իսկ Իսրայելի հետ ՀՀ-ի հարաբերությունները իսպառ բացակայում են: Ուստի, նրա կարծիքով, Հայաստանը պետք է օգտագործի այս պահը եւ ընդգծի իր ուրույն տեղն ու նշանակությունը Իրանի համար Հարավային Կովկասում եւ այս ամենից քաղի առավելագույն օգուտ:

Տպել
5131 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում