Իրինա Հարությունյանը՝ նոր տեսահոլովակի եւ անցնող տարվա մասին

20/12/2016 schedule18:26

Ամանորից հետո երգչուհի Իրինա Հարությունյանը վերջապես իր լսարանին կներկայացնի «Թե մոտենայիր» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգչուհին այս երգը երաժշտասերների դատին էր հանձնել դեռ այս տարվա ամռանը՝ միջոցառումներից մեկի ժամանակ, սակայն տեսահոլովակն ինչ-ինչ պատճառներով ուշանում էր: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ այն արդեն պատրաստ է:

«Արդեն պատրաստ է, բայց որոշել եմ, որ եթերում լինի Ամանորից հետո: Ձգձգվեց, որովհետեւ զբաղված էի «Վերջին հայրիկը» սերիալի նկարահանումներով, դրանից հետո էլ այլ գործեր եղան Հայաստանից դուրս: Ասեմ, որ այս ընթացքում երաժշտության մեջ ահագին փոփոխություն է եղել: Տեքստային փոփոխություն չի եղել, բայց գործիքավորումը փոխվել է»,- ասաց նա:

«Թե մոտենայիր» երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը «Ֆուլ հաուս» սիթքոմի Ֆելոն՝ Գոռ Հակոբյանն է: Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էգիբյանն է: Երգչուհին համագործակցել է նաեւ MA Dance Show պարային խմբի հետ: Տեսահոլովակի գլխավոր հերոսին մարմնավորել է մոդել Էնթոնի Մարտիրոսյանը:

Ամփոփելով 2016 թվականը՝ երգչուհին նշեց, որ այն իր համար շատ լավ է դասավորվել: Նա վերջնականապես վերադարձել է շոու բիզնես եւ ողջ տարվա ընթացքում զբաղվել է իրեն հաճելի աշխատանքով:

«Շատ հետաքրքիր փոփոխություններ տեղի ունեցան: Տարին ինձ համար հաջող էր, հուսով եմ՝ մյուս տարի ավելի լավ կլինի: Տարին սկսվեց շոու բիզնես վերադառնալով, աշխատանքով, աշխատում եմ ակումբներում, տարբեր համերգների եմ մասնակցում... վերջապես վերադարձա իմ ոլորտ»,- ասաց նա:

Իրինան նաեւ նոր երգի ու տեսահոլովակի գաղափարներ ունի: Դեռ «Թե մոտենայիր»-ի տեսահոլովակը չներկայացրած արդեն աշխատում է նոր ստեղծագործության վրա:

«Նոր տեսահոլովակ ու երգ պատրաստ չկա, բայց արդեն մտահղացումներ կան, թե ինչպիսի երգ պետք է լինի հաջորդը: Փակագծերը դեռ չեմ ցանկանում բացել», - ասաց նա:

Այս շրջանում երգչուհին նկարահանվում է Արմենիա TV-ի ամանորյա սկետչերում: Հետագայում հնարավոր է նրան կրկին տեսնենք որեւէ հեռուստասերիալում: Նա որոշ առաջարկներ ունի, սակայն դեռ ոչ մեկը չի ընդունել, քանի որ կերպարներն իրեն հարազատ չեն: Ամանորն Իրինան անցկացնելու է աշխատավայրում:

Տպել
2346 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին