ՀՀ հրաձգության ֆեդերացիայի բյուջեն ավելացել է. մարզիկներն ավելի շատ մրցումների կմասնակցեն

20/12/2016 schedule19:50

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը գոհ է մարզիկների այս տարվա ելույթներից: 2016 թվականի ընթացքում հայ հրաձիգները 4 մեդալ են նվաճել: Armtimes.com-ի հետ զրույցում Նիկողոսյանն ամփոփեց տարին:

«Եվրոպայի առաջնությունում վազող թիրախ ձեւում Լիլիթ Մկրտչյանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Տղաների թիմային առաջնությունում 2 հատ 3-րդ տեղ ենք ունեցել (1-ական բրոնզ` խառը վազք եւ դանդաղ/արագ վազք ձեւերում): Զավեն Իգիթյանը գրավել է 4-րդ, իսկ Հրաչ Բաբայանը՝ 7-րդ տեղը: Պատանիների Ասիայի խաղերի ժամանակ Հայկ Բաբայանը գրավել է 1-ին տեղը: Օլիմպիական խաղերում Հրաչ Բաբայանը 50 մասնակցի մեջ գրավել է 24-րդ տեղը: Պատճառը փորձի պակասն էր: Լավ մարզավիճակում էր, բայց փորձի պակասն իր գործն արեց: Ես բավարար եմ գնահատում արդյունքները, բայց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը գնահատել է անբավարար»,- ասաց նա:

Սպորտի նախարարության գնահատականի պատճառը նախորդ տարվա համեմատ ցածր ցուցանիշներն են: 2015-ին հայ հրաձիգները նվաճել են 6 մեդալ՝ 3 արծաթ, 3 բրոնզ, այս տարի՝ 4 մեդալ: Սեյրան Նիկողոսյանն ընդգծում է, որ արդյունքները չեն կարող բարձր լինել, եթե մարզիկները բավարար քանակությամբ մրցաշարերի չեն մասնակցում: Բյուջեի սղության պատճառով, օրինակ, այս տարի հրաձիգները բաց են թողել աշխարհի երիտասարդական առաջնությունը:

«Պատճառը մրցումների քիչ մասնակցելն է: Շնորհակալ եմ Սպորտի եւ երիտասարդության հարցերին նախարարին՝ Հրաչյա Ռոստոմյանին, որ մեր բյուջեն 18,5 մլն դրամով ավելացրեց: Այժմ այն կազմում է 44 մլն 650 հազար դրամ: Այդ գումարով մենք ավելի շատ մրցումների մասնակցելով ավելի լավ արդյունքներ ցույց կտանք»,- ասաց մասնագետը:

ՀՀ հրաձգության հավաքականը պատրաստվում է հունվարի 24-ից 28-ը Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարի: Թիմը, ըստ Նիկողոսյանի, լավ մարզավիճակում է եւ կարող է լավ արդյունքներ գրանցել: Այնուհետեւ հավաք է լինելու Երեւանում, որից հետո մարտին մարզիկները մասնակցելու են Սլովենիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Տպել
1572 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին