Եթե դաշինք չկազմենք էլ, խորհրդարանում ներկայացված կլինենք. Դավիթ Սանասարյան

20/12/2016 schedule20:21

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն Armtimes.com-ի հետ զրույցում անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության կողմից այլ քաղաքական ուժերի հետ վարվող բանակցություններին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ հնարավոր համագործակցությանը եւ այլ հարցերի:

- Պարոն Սանասարյան, խնդրում եմ արձագանքել մամուլի այն հրապարակմանը, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության ակտիվ ներկայացուցիչներին փորձում է «տեղավորել» այլ կուսակցությունների ցուցակում, որպեսզի ԱԺ ընտրություններից հետո խորհրդարան անցնեն:

- Երեւի իրենց ցանկություն է, բայց իրականում նման բան գոյություն չունի: «Ժառանգություն»-ն այս պահի դրությամբ լայն կոնսոլիդացիա ստեղծելու աշխատանքներով է զբաղված, տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցությունների մեջ է: Նման հարց չկա, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է «Ժառանգության» անդամներին տեղավորի խորհրդարանում ու դուրս գա քաղաքականությունից: Նման բան չկա: Հումորով եմ վերաբերվում այդ հարցին:

- Այսինքն՝ «Ժառանգության» օրակարգում այս պահին լայն կոնսոլիդացիա ձեւավորելու հա՞րցն է:

- Այո: «Ժառանգության» անդամները պատգամավոր դառնալու խնդիր չունեն եւ «Ժառանգությունը», եթե առանձին մասնակցի, չստացվի լայն կոնսոլիդացիա, «Ժառանգության» անդամները կդառնան պատգամավոր:

- Վստա՞հ եք, որ առանձին մասնակցելու դեպքում 5 տոկոսի շեմը կհաղթահարեք:

-Իհարկե, բայց 5 տոկոսի շեմը հաղթահարելը երբեւիցե չի եղել «Ժառանգության» օրակարգում: Նախորդ ընտրություններին մեր մասնակցությունը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ դաշինք կազմելու խնդիրը եղել է, որ ավելի լուրջ ներկայացվածություն ունենանք եւ քաղաքականությունների վրա ազդենք: Երբեւիցե «Ժառանգությունը» խորհրդարանում հայտնվելու ցավով չի տառապել:

- Հաշվի առնելով «Ազատ դեմոկրատների» հետ ձեր համագործակցությունը, որի հետեւանքով ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն այսօր ներկայացնում է միայն Զարուհի Փոստանջյանը, այժմ բանակցություններ վարելիս այս խնդիրը հաշվի առնո՞ւմ եք:

Ընդհանրապես, երբ որ քաղաքական ուժերի կամ գործիչների հետ բանակցություններ է լինում, այդքան չի մանրացվում այդ հարցերը: Ի սկզբանե նպատակը մեկն է՝ երկրում տիրող իրավիճակը փոփոխելը համապատասխան կոնսոլիդացիայի միջոցով, բայց եթե դրանից հետո լինում են նմանատիպ իրավիճակներ, իհարկե, ցավալի է: Ամեն դեպքում, հիմա ավելի լայն խնդիրներ կան: Ձեր մատնանշած հարցերն այն ժամանակ է քննարկվում, երբ որ ավելի կոնկրետացվում է, պարզ է թե որ ուժերն են իրար հետ գնալու ընտրություններին: Այդ ժամանակ կարծում եմ, որ կլինի ընդհանուր կանոնների մշակում, եւ այլն, եւ այլն:

- Կա՞ն ուժեր, որոնց հետ ո՛չ բանակցում եք, ո՛չ էլ կբանակցեք:

- Հանդիպումներ, խորհրդակցություններ լինում են տարբեր ուժերի հետ, բայց այս պահին ավելի բան չեմ կարող ասել:

- Օրինակ՝ կա՞ն ուժեր, որոնց հետ չեք համագործակցի:

- Թույլ տվեք այս պահին դրա մասին չխոսել ուղղակի: Մի բան որ հստակ է, ակնհայտ է՝ ՀՀԿ-ն բացառվում է, վերջ, մնացածի մասին թույլ տվեք առայժմ չխոսել:

- Երբ ընդդիմադիր առաջին դաշինքը (Քաղաքացիական պայմանագիր, Լուսավոր Հայաստան, Հանրապետություն) ձեւավորվեց, նրանք հայտարարեցին, որ այլ ուժերի հետ համագործակցության համար դռները բաց են: Այս պահին քննարկումներ կա՞ այդ դաշինքի հետ համագործակցելու վերաբերյալ:

- Այս պահին չեմ կարող դրա մասին ասել: Հույս ունեմ, որ առաջիկայում իմ ասած լայն դաշինքի մեջ կլինեն ե՛ւ ձեր կողմից նշված եռյակը, ե՛ւ շատ այլ ուժեր, որոնք իրականում կուզենան փոփոխություններ բերել Հայաստանում, որովհետեւ մի ուժ, երկու ուժ միասին մեծ հաշվով փոփոխություն չեն կարող բերել: Փոփոխության համար պետք է լայն կոնսոլիդացիա:

- Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Իր կողմից «Ժառանգության» հետ համագործակցելու հարցի շուրջ բանակցություններ վարվե՞լ է:

- Պաշտպանության նախկին նախարարի գործն է զբաղվել քաղաքականությամբ կամ այլ գործունեությամբ, իսկ «Ժառանգության» մասով այս պահին, զուտ բանակցությունների շահերից ելնելով, որեւէ բան չեմ կարող ասել, թե ում հետ ինչ հանդիպումներ են եղել: Առաջիկայում լինելու է համագումար, համագումարում հստակ կներկայացվի:

- Իսկ Սեյրան Օհանյանի հետ առհասարակ համագործակցության եզրեր կա՞:

-Նախ այդ մարդն ասում է, որ ուզում է երկրին օգուտ տալ: Առաջիկայում կհասկանանք, թե ինչ է նշանակում երկրին օգուտ տալը: Այնպես որ, վաղ է որեւիցե բան ասելը: Այդ հարցին ավելի կոնկրետ՝ առաջիկայում:

Տպել
1869 դիտում

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին