Ծխախոտի տուփերին սարսափազդու նկարներ են հայտնվել. շուտով բոլոր տուփերը նման տեսք կստանան

Երեւանյան խանութներում վաճառվող ծխախոտների շարքում վերջին օրերին կարելի է հանդիպել նաեւ նորագոյացություններ պատկերող փաթեթավորմամբ ծխախոտներ: Վաճառողները պարզաբանում են, որ շուտով նման կերպ են «ներկայանալու» բոլոր տուփերը ու որ պետական մակարդակով առկա է նման պահանջ: ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը մեր զրույցում հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ծխախոտի փաթեթավորման այդ տարբերակը ընդհանուր է ԵԱՏՄ բոլոր երկրների համար: «Դա կիրառվում է նաեւ Եվրամիությունում: Առանձնապես մեծ տարբերություն չկա մեր եւ Եվրամիության երկրներում ծխախոտի փաթեթավորման սկզբունքներում»,- ասաց նա:

Ալեքսանդր Բազարչյանի խոսքով, գործընթացը մեկնարկել է 2015 թվականից եւ ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում: Դրանից հետո, փաստորեն, բոլոր ծխախոտների տուփերը գնորդներին կհիշեցնեն դրանց վնասակարության ու առողջությանը սպառնացող լուրջ վտանգի մասին: Հիմնական թիրախն, ըստ առողջապահության ազգային կենտրոնի տնօրենի, դեռահասներն են եւ նմանատիպ փաթեթավորման միջոցով նպատակ է հետապնդվում նրանց զերծ պահել ծխելու գայթակղությունից, մանավանդ որ ծխախոտ արտադրողները շարունակ փորձում են փաթեթավորումը դարձնել էլ ավելի գրավիչ: «Շատերը կարող են ասել` ծխողը կծխի, չծխողը` չի ծխի, բայց իրականում ծխախոտի տուփի փաթեթավորումը եւ մակնշումը հիմնական մեթոդներից մեկն է, որը այլ մեթոդների հետ համատեղ կիրառելով, տալիս է արդյունք: Ծխել սկսողների թիվը նվազեցնելու համար դա կարեւոր գործիք է»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը:

Ի դեպ, խանութներում վաճառողները նշում էին, որ նորագոյացությունների նկարներով ծխախոտի տուփերը ճնշող ազդեցություն են թողնում գնորդների վրա եւ եղել են դեպքեր, որ նրանք, տեսնելով դա, անցել են այլ սիգարետի, որի փաթեթավորումը դեռեւս նախկինի պես է:

Տպել
2309 դիտում

Հայաստանը ներկայացնող ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում

ՌԴ-ի եւ Բելառուսն ընդունել են Դաշնային պետության 2018 թ-ի բյուջեն

Սերժ Սարգսյանը ստորագրել է ռուսական զենքի գնման համար արտահանման վարկ ստանալու օրենքը

Երուսաղեմը կորցնելու դեպքում մահմեդականները կկորցնեն Մեքքան ու Մեդինան. Էրդողան

Գերմանիան եւ Ֆրանսիան պայմանավորվել են փոխել Եվրամիությունը

Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. ԱԳՆ-ի հայտարարությունը

«Գրին քարտ»-ով ԱՄՆ են ժամանում իրենց հասարակություններում «վատագույնները». Թրամփ

Նյու Յորքի նախկին քրիստոնեական եկեղեցում ծաղկում է Իսլամը

Վրաստանում վարորդական իրավունքի գործնական քննությունը տեղափոխվում է փողոց

Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է պայմանավորվել Պորոշենկոյի հետ

Արեւմուտքն օգնում է բռնապետերին թալանել իրենց երկրները. քննարկում ԱՄՆ-ի Սենատում

Թրամփի վարչակազմը կարող է խափանել Boeing ու Airbus օդանավերի վաճառքն Իրանին. WSJ

Հրազդան գետի հունը պատվել է սառույցով.լուսանկարներ

Միջպետական ճանապարհի մերկասառույցը մեկ շաբաթ է չի մաքրվում. լուսանկարներ

Վերջին 10 տարում ԱՄՆ քաղաքացի է դարձել 27.000 հայ

Սպանվել է 4 պաղեստինցի. իսրայելա-պաղեստինյան ամենաթեժ բախումները գրանցվել են այսօր. ֆոտո

Վարդենյաց լեռնանցքում, Հրազդան քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է

Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

Արքայազն Հարրին ու դերասանուհի Մարքլը կամուսնանան մայիսի 19-ին` հարսնացուի կնքվելուց հետո

ԿԺԴՀ-ն մտադիր է դառնալ աշխարհի ամենահզոր ու մեծ ռազմական կապիտալով տերությունը