8 ամսական երկվորյակներին վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվողի կյանքին վտանգ է սպառնում

21/12/2016 schedule12:09

2015թ. փետրվարին 8 ամսական երկվորյակ եղբայրներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող 50-ամյա Ռազմիկ Ավետիսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա կարող է մահանալ:

Ավետիսյանը տառապում է էպիլեպսիայով, ունի նաեւ սրտի հետ կապված խնդիրներ: Չնայած այս հիվանդություններին, նա 15 տարի մեքենա է վարում, ունի վարորդական իրավունք: Երեկ նման հայտարարություն արեց Ավետիսյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմանում. Ռազմիկ Ավետիսյանը վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ բարձրանալով մայթին՝ վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Երկվորյակները մահացել են, նրանց մայրն էլ ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել:

Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը), ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ: Գործով նախաքննությունն ավարտվել է, Հայրապետյանի փոխանցմամբ` արդեն 9 ամիս է, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ տարբեր պատճառաբանություններով հետաձգում է դատական նիստերը. դատարանն անցել է վիճաբանությունների փուլին, եւ մեղադրող դատախազը պետք է հանդես գա մեղադրական ճառով:

Պաշտպանական կողմը պնդում է, որ մեքենան մի քանի հարյուր մետր ընթացել է վարորդի անգիտակից վիճակի պայմաններում, բախվել է մայթեզրին կանգնած մի խումբ մարդկանց, այդ թվում՝ մանկահասակ երկվորյակներին:

«Գործն աննախադեպ էր նրանով, որ մեկից ավելի մահ գրանցվեց եւ մեկից ավելի անձինք ստացան ծանր մարմնական վնասվածքներ. Այս առանձնահատկությունից ելնելով` բնականաբար միանգամից խափանման միջոց ընտրվեց կալանքը, հետագայում գործի քննության ընթացքում դատարանը եւ քննիչը փորձաքննություն նշանակեցին՝ պարզելու, թե վարորդն, ըստ էության, կարո՞ղ էր արդյոք կանխել վթարը, թե՝ ոչ, սակայն փորձագետը եզրակացություն էր տվել, որ Ռազմիկ Ավետիսյանը մինչեւ ավտովթարի պահը եւ մայթեզրին կանգնած մարդկանց բախվելը, կորցրել է գիտակցությունը»,- ասաց Հայրապետյանը` հավելելով, որ անգամ շտապ օգնության մեքենայի ժամանելու ընթացքում մեղադրյալը գտնվել է անգիտակից վիճակում:

«Փաստորեն, ունենք մի իրավիճակ, երբ վերջին 8-9 ամիսներին  դատական ակտ չի կայացվում, իսկ այս ընթացքում մեղադրյալի առողջական վիճակը բավականին ծանրացել է, քանի որ 2-3 ինֆարկտ է ստացել, անընդհատ գտնվել է հիվանդանոցներում»,- տեղեկացրեց փաստաբանը` ընդգծելով, որ գործի մյուս առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դեռեւս մայիս ամսին, երբ Ռազմիկ Ավետիսյանը դարձյալ գտնվել է մահամերձ վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց, ենթարկվել վիրահատության, եւ այդ ժամանակ այս գործով պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատավորին՝ կալանավորումը գրավով փոխարինելու մասին եւ դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է միջնորդությունը:

Տիգրան Հայրապետյանի տեղեկացմամբ` 5 ամիս ամբաստանյալը գտնվել է ազատության մեջ, սակայն դատախազն ու տուժող կողմն այս գործով գրավի դեմ բողոք է ներկայացրել, վերաքննիչ դատարանը քննել է բողոքը, եւ Ավետիսյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը ավելի է վատթարացել: Փաստաբանի պնդմամբ` Ռազմիկ Ավետիսյանի ներկայիս առողջական վիճակն անբուժելի է, ավելին` նման հիվանդությամբ տառապող մարդիկ պարզապես մահանում են կամ արտասահմանում ենթարկվում են վիրահատության` փորձելով ինչ-որ կերպ փրկել հիվանդի կյանքը:

Հայրապետյանը նշեց, որ Ռազմիկ Ավետիսյանի գործով չի կատարվում օրենսդրության պահանջը. «Անձը սրտի 4-րդ աստիճանի ծանր ինֆարկտ է տարել: Ունենք բոլոր բժշկական փաստաթղթերը: Մեր օրենսդրության համապատասխան հոդվածներով սահմանված է, որ անձի ծանր հիվանդության դեպքում ՔԿՀ պետը բժշկական եզրակացության հիման վրա միջնորդում է հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ: Քրեակատարողականի վարչակազմն ինքը վարույթ իրականացնող մարմնին պետք է հայտնի այս մասին: Մինչդեռ օրենքի այս պահանջը չի կատարվում»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ դիմել են վարչապետին, քրեակատարողական հիմնարկի պետին եւ այլ մարմինների, սակայն ստացել են լղոզված պատասխաններ: Նա վստահեցրեց. «Քրեակատարողական վարչությունը», «Դատապարտյալների հիվանդանոցը», դատավոր Գագիկ Պողոսյանը եւ դատախազ Արթուր Չախոյանը չեն կատարում օրենքի հստակ պահանջները»: Հայրապետյանը նաեւ դժգոհեց ամբաստանյալի պահման խցի պայմաններից. «Խուցը պատժախցի է նմանվում. փոքրիկ տարածք է, հնարավոր չէ, որ մարդ մաքուր օդի դուրս գա»: Նա նշեց, որ եթե Ռազմիկ Ավետիսյանը մահանա, ապա ողջ պատասխանատվությունն ընկնելու է պետության վրա. «Պետությունն անձի իրավունքները խախտելու համար պարտավոր է լինելու վճարել հսկայական գումարներ»:

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հետաքրքրվեցինք, թե ՄԻՊ աշխատակիցներն այցելե՞լ են Ռազմիկ Ավետիսյանին եւ նրա առողջական վիճակի վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ ունեն: Ի պատասխան մեր հարցին՝ ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն ասաց, որ ՄԻՊ-ը Ավետիսյանի հարազատներից դիմում է ստացել, այց է կատարվել նրան եւ նրանց կողմից հաստատվել է, որ Ռազմիկ Ավետիսյանն առողջական խնդիրներ ունի: Նա ասաց, որ ՄԻՊ-ն այս մասով քննություն է իրականացնում եւ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի:

Նշենք, որ մեղադրանքը հաստատվելու դեպքում Ռազմիկ Ավետիսյանին սպառնում է 4-10 տարի ազատազրկում:

Տպել
11123 դիտում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը