Քաղաքական բեմահարթակ. հյուրախաղերն ավարտվեցին

21/12/2016 schedule12:18

Հայտնի օպերային երգիչ, Վրաստանի «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության հիմնադիր Պաատա Բուրճուլաձեն դեկտեմբերի 14-ին հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից:

Կուսակցության նիստի ժամանակ երգիչը տեղեկացրել է, որ մտադիր է մեկնել արտերկիր եւ վերադառնալ ստեղծագործական գործունեությանը: Ըստ նրա՝ իր կողմից հիմնված կուսակցությունը կշարունակի գործել, եւ նախագահ կնշանակվի քաղաքական գիտությունների փորձագետ Նիկա Մաչուտաձեն:

Պաատա Բուրճուլաձեն ծնվել է 1955 թվականին: Նա օպերային կարիերան սկսել է Թբիլիսիի Օպերայի եւ բալետի թատրոնից, դեբյուտը ներկայացրել է Լոնդոնի «Քովենթ Գարդեն» օպերայում (1984թ.), որին հաջորդել են հաջողությունները Միլանի «Լա Սկալա»-ում, Վիեննայի պետական օպերայում:

Բուրճուլաձեն քաղաքականություն էր մտել բոլորովին վերջերս: Ընթացիկ տարվա մայիսին նա հիմնեց «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունը եւ հայտարարեց, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Մինչ այդ, տարբեր ժամանակահատվածներում Վրաստանում իշխող կուսակցությունների առաջնորդները Բուրճուլաձեին առաջարկել են զբաղվել քաղաքականությամբ: Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան 90-ականների սկզբին երիտասարդ երգչին առաջարկել է «Կլոր սեղան-ազատ Վրաստան»-ի (Գամսախուրդիայի շուրջ միավորված կուսակցությունների դաշինք) անդամ դառնալ, իսկ երկրորդ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի կառավարման տարիներին, Բուրճուլաձեին խորհուրդ են տվել օրենսդիր գործունեությամբ զբաղվել՝ մուտք գործելով խորհրդարան:

Նախկին՝ «Միացյալ ազգային շարժում»-ը, Միխեիլ Սահակաշվիլիի՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելու ժամանակ, Բուրճուլաձեին առաջարկել է համալրել կուսակցության շարքերը: Առաջարկություն է եղել նաեւ ներկայում իշխող՝ «Վրացական երազանք»-ի կողմից: Այս առիթով ուշագրավ է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի արձագանքը. «Մենք հանդիպել ենք 5-10 րոպեով, այդ ընթացքում Բուրճուլաձեի ձեռքին նկատեցի Ուգուլավայի (Սահակաշվիլիի կողմնակից, Թբիլիսիի նախկին քաղաքապետ) պարգեւը՝ ժամացույցը, ի՞նչ պիտի ասեի...»:

Ավելի ուշ Բուրճուլաձեն՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հեռացած քաղաքական գործիչների հետ դաշինք կազմեց: Դաշինքի անդամների թվում էր նաեւ Գեորգի Վաշաձեն, որը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ՄԱՇ-ի ընտրացուցակով մուտք էր գործել խորհրդարան: Դաշինքի մեկ այլ կուսակցություն՝ «Գիրչին», մինչ ընտրությունները հեռացավ դաշինքից:

Հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններին Բուրճուլաձեն հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից: Վերջինս՝ ՄԱՇ-ի հետ միասին, քննադատում էր իշխանությանը՝ ընտրությունները կեղծելու մեջ: Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների արդյունքում «Պետությունը ժողովրդի համար» դաշինքը արժանացավ ընտրողների 3.45%  ձայներին եւ այսպիսով մուտք չգործեց խորհրդարան: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Օպերայի հայտնի երգիչը հայտարարեց, թե կշարունակի զբաղվել քաղաքականությամբ:

«Մենք ներկայացնում ենք մի խումբ, որը Վրաստանի ապագան է: Ոչ մեկը թող պատրանք չունենա, թե ես հեռանում եմ քաղաքականությունից»,-ասում էր երգիչը:

Մի քանի ամսվա ընթացքում Բուրճուլաձեի շուրջ տեղի ունեցան հակասական իրադարձություններ: Սեպտեմբերի 14-ին համացանցում տարածվեց ՄԱՇ-ին սատարող «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի եւ Պաատա Բուրճուլաձեի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այն ժամանակ Գվարամիան իր դժգոհությունն էր հայտնել դաշինքի ընտրացուցակում որոշ անդամների զբաղեցրած դիրքերի մասին:  Խոսքը «Գիրչի« կուսակցության անդամների մասին է եղել:

Բուրճուլաձեի շուրջ հաճախ տեղի էին ունենում նաեւ ֆինանսական բնույթի սկանդալներ: «Գիրչի» կուսակցության առաջնորդները դաշինքը լքելուց հետո հայտարարել էին, որ «Բուրճուլաձեի գլխավորած դաշինքը ֆինանսական հարցերում խնդիրներ է առաջացնում»:

Ավելի ուշ «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն հայտարարեց. «Պաատա Բուրճուլաձեն ինձ շատնաժի է ենթարկել՝ եթե «Գիրչի»-ն չկարողանա որոշակի գումար վճարել, այդ դեպքում «Գիրչի»-ի անդամները դաշինքի ընտրացուցակից կհանվեն: Պաատա Բուրճուլաձեյի հետ առաջին խնդիրն առաջացավ ցուցակը կազմելու ժամանակ: Խնդիրը կարողացանք լուծել: Հիմա նա գումար է պահանջում, եւ ես, իհարկե, չհամաձայնեցի: Նա այդ գումարը ոչ թե դաշինքի, այս սեփական օգտագործման համար էր պահանջում»,-հայտարարել էր Ջափարիձեն:

Իր հերթին Բուրճուլաձեն ասել էր, թե «Գիրչի» կուսակցությունը ֆինանսավորվում է Բիձինա Իվանիշվիլիի կողմից:

Որոշ քաղաքական գործիչներ հայտարարում էին, որ Բուրճուլաձեն քաղաքականությամբ է զբաղվում միայն գումար աշխատելու համար: Այսպես՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, թե Պաատա Բուրճուլաձեն «Վրացական երազանքի» աջակցության դիմաց մեծ գումար է պահանջել:

Բուրճուլաձեն միայն ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 8-ին, բացեիբաց աջակցեց ՄԱՇ-ին: Նրանք պահանջում էին չեղյալ համարել Մարնեուլիի շրջանի թիվ 48 ընտրատեղամասի ընտրությունները եւ հայտարարել էին, թե իշխանությունը կրկնաքվեարկություն է իրականացնում: Այդ ժամանակ Մարնեուլիում մոբիլիզացվեցին հատուկ նշանակության զորքեր: Ընտրատեղամասի աշխատակիցները դուրս բերվեցին ընտրատարածքից, իսկ արդյունքները չեղյալ հայտարարվեցին:

Այսպիսով՝ Պաատա Բուրճուլաձեն հեռացավ քաղաքականությունից: Վերլուծելով նրա «քաղաքական հյուրախաղեր»-ը, կարելի է ասել, որ օպերային աշխարհահռչակ երգիչը սատարում էր ՄԱՇ-ին: Այս եզրակացության հիմք կարող է հանդիսանալ ոչ միայն ընտրություններին Սահակաշվիլիի կուսակցությանը աջակցելը, այլ նաեւ Գվարամիայի հետ հեռախոսազրույցից հետո «Գիրչի» կուսակցությանը դաշինքից հանելու փաստը:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
3172 դիտում

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները